• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Որո՞նք էին Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Սերգեյ Բագրատյանի հետ Որո՞նք էին Փաշինյան-Պուտին հանդիպման... 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 20:52
Հարցազրույց Գեղամ Գևորգյանի հետ Հարցազրույց Գեղամ Գևորգյանի հետ 23:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Նախարարների կոմիտեի հայտարարությունը
Քաղաքականություն
16:1706 Սեպ, 2023

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Նախարարների կոմիտեի հայտարարությունը

ԵՄ Նախարարների կոմիտեն հանդիպման ավարտից հետո տարածել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքին վերաբերող հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է.

«Եվրամիությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և Ղարաբաղի հայերի վրա դրանց մարդասիրական ու անվտանգային լուրջ հետևանքներին։

Լաչինի միջանցքով տեղաշարժը գրեթե 9 ամիս խաթարվել է, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ արգելափակվել է՝ բացառությամբ բժշկական անկանոն տարհանումների։ Արդյունքում բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները խիստ պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար:

ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում խոչընդոտվել է, և կոչ է անում այն ամբողջությամբ ու արագ վերսկսել, ներառյալ՝ հումանիտար բեռների փոխադրումը:

ԵՄ-ն կրկնում է հուլիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի կոչը՝ ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով և երաշխավորելու, որ ճգնաժամն ավելի չի սրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի միջանկյալ միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշումների։

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել Աղդամ քաղաքով։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և Միջազգային դատարանի հրամանի:

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը իրենց միջազգային սահմանի երկայնքով, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են կրակոցների դեպքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և վերսկսել երկխոսությունը։

Տեղում տիրող իրավիճակին հետևելու և զեկուցելու նպատակով Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմից։ Առաքելության նպատակն է նպաստել հակամարտությունների կարգավորմանը և վստահության ձևավորմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

ԵՄ-ն կրկնում է զսպվածության և երկխոսության իր կոչերը՝ ուղղված ներգրավված բոլոր կողմերին: Շարունակական ջանքեր են անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության արագ հաստատումը կարևոր է, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ու այլ հարցերի առնչությամբ։

ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել համապատասխան բոլոր կողմերի հետ՝ աջակցելու առկա մարդասիրական մարտահրավերների հաղթահարմանը:

ԵՄ-ն և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

2023 թվականի հուլիսի 15-ին նախագահ Միշելը եռակողմ հանդիպում կազմակերպեց Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ երկու երկրի ղեկավարները վերահաստատեցին իրենց ամուր հավատարմությունը խաղաղ գործընթացին։ Նրանք հատկապես վերահաստատեցին իրենց լիակատար հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական հիմքի: Սահմանի վերջնական սահմանազատումը պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով: Սահմանազատման հարցում հետագա էական առաջընթացը կարևոր գործոն է լարվածությունը նվազեցնելու, միջազգային սահմանին թյուրիմացություններից և միջադեպերից խուսափելու համար:

Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով։ Նվիրվածությունը բարի կամքի երկխոսությանը մնում է նույնքան արդիական, ինչպես նախկինում:

Այն պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը՝ աշխատելու բանակցությունների արդյունքների ուղղությամբ: Հումանիտար հարցերը պետք է լուծվեն, իսկ վստահությունը վերականգնելու համար հրատապ քայլեր ձեռնարկվեն։

ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելուն և Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք խթանը, որը ձեռք է բերվել վերջին ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ հակամարտությունը կարգավորելու համար: Կարևոր է շարունակել բանակցությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
Դիտումների քանակ280
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո 20:4208 Օգս, 2023 Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո Քաղաքականություն
  • Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը. Բորել 12:3116 Մայ, 2023 Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը. Բորել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղի է ունեցել Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը 00:5504 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:4404 Ապր, 2026
  • Դավթաշենի նորակառույցի խնդիրը լուծելու տարբերակ են գտել. օրենք են փոխել, որ մարդկանց վկայական տան 00:2704 Ապր, 2026
  • Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 00:1504 Ապր, 2026
  • «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին 00:1104 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:0604 Ապր, 2026
  • 1-ին փուլում ամենաշատը քննության մասնակցել են անգլերենից. 2-րդ փուլի հայտագրումն է մեկնարկում 23:5703 Ապր, 2026
  • Պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է. Փաշինյան 23:5003 Ապր, 2026
  • «Երկրաբանների պահանջը շուկայում բավական մեծ է». մասնագիտական տոն, պարգևներ ու գնահատականներ 23:4203 Ապր, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 23:3303 Ապր, 2026
  • Կանանց գումարտակը համալրվում է. երեք կին ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով 23:1503 Ապր, 2026
  • Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը 23:0203 Ապր, 2026
  • ԱԺ-ն կընդունի Էստոնիայի խորհրդարանական պատվիրակությանը 22:4403 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատությունների պայմաններին 22:3103 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ «Վարչաբենդի» վաղվա համերգին կմասնակցեն նաև այլ խմբեր 22:2003 Ապր, 2026
  • COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները 22:1503 Ապր, 2026
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0303 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին 21:5103 Ապր, 2026
  • «ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում․ Ռոմանոս Պետրոսյան 21:4003 Ապր, 2026
  • Բիզնեսը գրագետ զարգացնելու հնարավորություն՝ կանանց 21:2203 Ապր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը 21:0603 Ապր, 2026
  • Ապրիլ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0303 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Ոտքդ գազից չվերցնես». արմավիրցիների ուղերձը վարչապետին 21:0003 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին 20:5803 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 20:5203 Ապր, 2026
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 20:4703 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները, մինչև չհասնի իր նպատակներին. Պեսկով 20:4203 Ապր, 2026
  • Նախադպրոցական կրթությունը՝ ավելի հասանելի 20:3703 Ապր, 2026
  • Քրիստինե Ղալեչյանը և ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի 20:3103 Ապր, 2026
  • ՊԵԿ աշխատակիցների կեսից ավելին հենց կանայք են, և նրանք դարձել են համակարգի զարգացման կարևոր ուժը. Էդուարդ Հակոբյան 20:2603 Ապր, 2026
  • Ջրատարների մաքրում և նորոգում՝ ոռոգման սեզոնի մեկնարկին 20:2003 Ապր, 2026
  • Հայ ժամանակակից արվեստագետների գործերը՝ ամերիկյան թանգարանում 20:1503 Ապր, 2026
  • ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին 20:1003 Ապր, 2026
  • Վստահ եմ՝ ՀՀ-ն լիարժեք պատրաստ կլինի բարձր մակարդակով հյուրընկալելու COP17 համաժողովը. ՇՄ նախարար 20:0503 Ապր, 2026
  • Թրամփը կարծում է, որ որոշ ժամանակից ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ 20:0303 Ապր, 2026
  • ՔԿ-ում ծառայողական քննություն է սկսվել քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ, նա դիմում է գրել պաշտոնից ազատվելու համար 19:5603 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 3. 2026 19:5003 Ապր, 2026
  • Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ. մարզպետի աշխատակազմ 19:4103 Ապր, 2026
  • Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը 19:3303 Ապր, 2026
  • ԻՀՊԿ-ն ձերբակալել է խոցված ամերիկյան F-35 կործանիչի օդաչուին. NourNews 19:2003 Ապր, 2026
  • Կրթական նոր միջավայր՝ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում 19:1203 Ապր, 2026
  • Բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից 19:0403 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Լեռնամերձից Հայթաղ՝ անձնական խնդիրներից մինչև լուսանկարվել. վարչապետի այցը 19:0003 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին 18:5703 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 18:4103 Ապր, 2026
  • Թերակղզու «Աշոտ Երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 18:3003 Ապր, 2026
  • Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից. ՆԳՆ 18:2103 Ապր, 2026
  • Արշալույս գյուղի բնակիչը փախցրել է ոչխարներ բարձած մեքենան. դեպքը բացահայտվել է 18:1303 Ապր, 2026
  • «Պիտի լիներ 2,8 մլն, 1,5-ը ի՞նչ ա». Վանեցյանի օգտին աշխատած ՀՀԿ կանայք դժգոհ են (ձայնագրություն) 18:0203 Ապր, 2026
  • «Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում. հայտարարություն 17:4903 Ապր, 2026
  • Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան 17:4303 Ապր, 2026
  • Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան 17:3203 Ապր, 2026
  • Կրթության զարգացման և կառավարման հիմնադրամը իրականացնում է ոչ կրթական գործունեություն. ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին 17:1403 Ապր, 2026
  • «Նեվիս» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 882 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:1203 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | ՔԿ-ն անդրադարձել է ՊՆ զորավարժադաշտում զինծառայողի մահվան դեպքին 17:0003 Ապր, 2026
  • Թրամփը քննարկում է ՀԴԲ տնօրենին և մյուսներին աշխատանքից ազատելու հնարավորությունը. The Atlantic 16:5803 Ապր, 2026
  • Կասեցվել է «Ապարան գազ» ընկերության ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը 16:4903 Ապր, 2026
  • Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև 16:4103 Ապր, 2026
  • Նախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաները 16:3903 Ապր, 2026
  • Իրանի դեսպանը հանդիպում է անցկացրել Վրաստանի ԱԳՆ-ում 16:3003 Ապր, 2026
  • Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը 16:2303 Ապր, 2026
  • Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի. վարչապետ 16:1503 Ապր, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը 16:0603 Ապր, 2026
  • Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ ընկույզի այգի է հիմնվում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5303 Ապր, 2026
  • Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար 15:4403 Ապր, 2026
  • Հաջորդը լինելու են կամուրջները, ապա՝ էլեկտրակայանները. Թրամփ 15:3103 Ապր, 2026
  • Հայաստանի ու Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Մոհամմադ ալ Շեյխլին՝ Սարգիս Խանդանյանին 15:2003 Ապր, 2026
  • Իրանը դեռևս նշանակալի հրթիռային ներուժ ունի. CNN 15:1003 Ապր, 2026
  • Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը վերանորոգվել է. Նիկոլ Փաշինյան 15:0203 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | 50 հազար դրամ՝ քվեի դիմաց. ձայնագրություններով բացահայտված ընտրակաշառք | 03.04.2026 15:0003 Ապր, 2026
  • Թարմ, բայց խախտումներով․ ինչ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում 14:5603 Ապր, 2026
  • Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ 14:4803 Ապր, 2026
  • Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են 14:4003 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը կարևորել է կայուն հանքարդյունաբերության զարգացումը 14:3203 Ապր, 2026
  • Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը,. նա ապաքինվում է վնասվածքից. Ըմբշամարտի ֆեդերացիա 14:2403 Ապր, 2026
  • Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է 14:1703 Ապր, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 14:0903 Ապր, 2026
  • Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Փաշինյան 14:0103 Ապր, 2026
  • Շուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիր 13:5403 Ապր, 2026
  • Արմավիր համայնքում մարզային նշանակության ավտոճանապարհը միջին նորոգման է ենթարկվել 13:4503 Ապր, 2026
  • Վարչապետը չնախատեսված կանգառ է արել Աղավնատուն բնակավայրում 13:3803 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Մեծամորի հիմնանորոգված մանկապարտեզ 13:3103 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը 13:2203 Ապր, 2026
  • ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց 13:1303 Ապր, 2026
  • Առաջին անգամ անկախությունից ի վեր Հայթաղ բնակավայրում կա մանկապարտեզ. Փաշինյան 13:0303 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Ժամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. Թրամփ 13:0003 Ապր, 2026
  • Միացյալ Նահանգները վերադառնում է Լուսին. BBC 12:5603 Ապր, 2026
  • Երբ 100 աշակերտ եղավ, գյուղում դպրոցը կառուցում ենք. Փաշինյանը՝ Լեռնամերձի բնակչին 12:4603 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ 12:3403 Ապր, 2026
  • Որևէ պետությունում պետությունից հարուստ մարդ չի կարող լինել. Փաշինյանը՝ գազիֆիկացված Լեռնամերձ բնակավայրում 12:0503 Ապր, 2026
  • Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարն անխոհեմ է. Մեծ Բրիտանիա 11:4203 Ապր, 2026
  • Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ 11:3003 Ապր, 2026
  • Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանություն 11:2603 Ապր, 2026
  • Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում 11:1503 Ապր, 2026
  • Հանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթար 11:0503 Ապր, 2026
  • Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5003 Ապր, 2026
  • Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընտրակաշառքի գործով 62 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, ձայնագրություն է հրապարակվել 10:2503 Ապր, 2026
  • Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը․ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել 10:1603 Ապր, 2026
  • Վարչապետն այցելել է Էջմիածնի «Արևիկ» մանկապարտեզ․ այն հիմնանորոգվել է, կառուցվել է նոր մասնաշենք 10:1103 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Հունվար-մարտին բյուջեի մուտքերը ծրագրվածից 33.2 միլիարդով ավելի են եղել | 03.04.2026 10:0003 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015