Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել վերակառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Փաշինյանը նշել է՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ամենևին էլ կրթական չէ: Նրա ձևակերպմամբ` դա մեր պետականության հավիտենությունն ապահովելու ծրագիր է: Ավելի ուշ` դպրոցների և մանկապարտեզների կառուցման թեմայով խորհրդակցությանը, վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել ըստ ժամանակացույցի՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: