Օհանավանի միջնակարգ դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանուր առմամբ, 360 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման նպատակով հատկացվել է 880 մլն դրամ»,- գրել է նա: