«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումները շարունակել են Նոր Նորքում: Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրությանը, խոստացել ընտրվելու դեպքում շարունակել կիսատ մնացած իր ծրագրերը: Անդրադառնալով Չեխիայում և Ավստրիայում ունեցած իր գույքին՝ թեկնածուն նշել է, որ այն ձեռք է բերել մինչև 2018 թվականը:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: