Գիտելիքի և դպրության օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Պտղունք գյուղի նորակառույց դպրոց: Նա հիշեցրել է՝ երրորդ այցն է Պտղունքի միջնակարգ դպրոց, առաջինի ժամանակ, բնակիչների խնդրանքով, ծանոթացել է դպրոցի պայմաններին, խոստացել վերակառուցել այն: 2022 թվականին հետևել է նորոգման աշխատանքներին, իսկ այսօր արդեն վերակառուցված դպրոցից վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին՝ սեպտեմբերի 1-ի առիթով: Վարչապետն այցելել է նաև Երևանի Մուրացանի անվան համար 18 հիմնական դպրոց, ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: