• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մշակույթի նկատմամբ պետք է խիստ վերահսկողություն սահմանվի. Արաբյան Մշակույթի նկատմամբ պետք է... 20:40
Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:38
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը Ընտրակաշառք տալու և ստանալու... 13:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սեպտեմբերի 1-ին բացվել է Օհանավանի վերակառուցված դպրոցը
Հասարակություն
18:1901 Սեպ, 2023

Սեպտեմբերի 1-ին բացվել է Օհանավանի վերակառուցված դպրոցը

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Աշտարակ համայնքի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցներ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ:

Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 190 ավագ դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր ուսումնական տարի. «Սիրելի՛ աշակերտներ, դպրոցական տարիները մեծ ազդեցություն են ունենում ձեր հետագա կյանքի վրա: Հատկապես հիմա, երբ ավագ դպրոցում եք, ձեր կյանքի ամենակարևոր շրջափուլն է, և դուք պետք է կողմնորոշվեք ապագա մասնագիտության ընտրության հարցում: Պետք է ողջ ուժերը և ջանքերը ներդնեք՝ ձեր երազանքներն իրականացնելու համար»:

Նախարարի տեղակալն առանձնահատուկ շնորհավորել է տասներորդցիներին, որոնք հայտնվել են նոր միջավայրում և դեռ հարմարվելու փուլում են. «Սիրելինե՛րս, օգտագործեք առիթը և ամբողջ կյանքի համար նոր ընկերներ ձեռք բերեք»:

Արաքսիա Սվաջյանն այնուհետև գովասանագրեր է հանձնել ավագ դպրոցի 25 աշակերտների:

Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցը Երևանի 16 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ այս սեպտեմբերից մեկնարկել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը, որի շրջանակում բացվել է երկու դասարան: Ծրագիրը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:

Տոնական տրամադրություն էր նաև Աշտարակ համայնքի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Հիմնանորոգումից հետո դպրոցն իր դռներն է բացել կրթօջախում սովորող 361 աշակերտի առջև, որոնցից 36-ն առաջինդասարանցի են: Դպրոցը վերակառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: 2021 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա օգոստոսին:

Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցի պաշտոնական բացման արարողությանը, շրջել վերակառուցված դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեխնիկապես և գույքով հագեցված նոր պայմաններին: Այսուհետ դպրոցի աշակերտները բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:

Նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և կոչ արել լավ սովորել, սիրել և խնամքով վերաբերվել սեփական կրթօջախին:

Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Միսակյանը վստահեցրել է՝ ստեղծված նոր, անվտանգ ու հարմարավետ պայմանները լիարժեք կնպաստեն կրթօջախի հետագա գործունեության բարելավմանը:

Աշակերտները վստահեցրել են, որ նոր պայմաններում ավելի լավ են սովորելու, իսկ առաջինդասարանցի Դավիթը, որը նոր է հաճախում դպրոց, մեծ ուրախությամբ ասում է. «Եկել եմ դպրոց՝ հայերենի տառեր, թվեր ու հետաքրքիր շատ բաներ սովորելու»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Գիտելիքի օրվա շրջանակում այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ: Նա շնորհավորել է քոլեջի սաներին, շրջել ուսհաստատության տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին:

«Ձեր քոլեջում ստեղծված է մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող վայելում է իր ուսանողական տարիները՝ ձեռք բերելով հիմնարար գիտելիքներ, մասնագիտական հմտություններ ու կարողություններ»,- նշել է նախարարի տեղակալը՝ մաղթելով խաղաղ ու ձեռքբերումներով լի տարի:

Դիտումների քանակ521
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հանձնարարել է՝  զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից 16:5101 Սեպ, 2023 ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հանձնարարել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից Հասարակություն
  • Ներառական կրթությունը՝ ավելի հասանելի. դպրոցներում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել 16:0501 Սեպ, 2023 Ներառական կրթությունը՝ ավելի հասանելի. դպրոցներում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել Հասարակություն
  • Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. վարչապետ 14:4501 Սեպ, 2023 Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. վարչապետ
Հիմա եթերում
Լրահոս
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հաստատված խաղաղությունը պահանջում է խնամք և ուշադրություն. մայիսի 9-ի ուղերձները 13:0009 Մայ, 2026
  • ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 12:4909 Մայ, 2026
  • Ինքնատիպ գիտական նախագծեր՝ ավագ դպրոցականներից 12:4409 Մայ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել 12:3309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիի մի շարք հասցեներում 11:5209 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը 11:2709 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների 09:5709 Մայ, 2026
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4509 Մայ, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 09:4409 Մայ, 2026
  • Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի 09:2709 Մայ, 2026
  • Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ 09:2609 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան 09:1009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում | ՈՒՂՒՂ 09:0009 Մայ, 2026
  • Տափերավան գյուղում ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած 08:4809 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 08:3609 Մայ, 2026
  • Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միգրացիայի համակարգի արդիականացման հարցում 08:1909 Մայ, 2026
  • Մայիսի 9-ի եղանակային կանխատեսումները 01:0809 Մայ, 2026
  • Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի պայմաններում գերիներ կփոխանակեն․ Թրամփ 00:4609 Մայ, 2026
  • Ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն. Արման Բաբաջանյան 00:2709 Մայ, 2026
  • Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից. Ուշակով 00:1209 Մայ, 2026
  • Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք 00:0109 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին 23:5108 Մայ, 2026
  • Ռեֆորմիստներն առաջարկում են վերադարձ խորհրդային կրթական համակարգին 23:3808 Մայ, 2026
  • Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 23:2208 Մայ, 2026
  • Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը 23:1408 Մայ, 2026
  • Մենք առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը 23:0008 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն 22:4708 Մայ, 2026
  • «Ով կմտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քաղաքացու պատին է հագնելու քիթնումռութը». Փաշինյան 22:3008 Մայ, 2026
  • Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ 22:0508 Մայ, 2026
  • «Փոփոխությունների ամիսը սկսվում է հիմա». «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավը սկսել է ԱԺ շենքի մոտից 21:5108 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ 21:2908 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկ 21:2108 Մայ, 2026
  • ԵՄ-ն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները ու ճգնաժամերը․ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ 21:1108 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, այլ գաղափարների շուրջ. ՀՀ նախագահ 21:0008 Մայ, 2026
  • Մայիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5508 Մայ, 2026
  • Գողականների անունից սպառնալիքներ, կաշառքի առաջարկներ. «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ նոր ձայնագրություն 20:5008 Մայ, 2026
  • Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ավտովթարի զոհ է դարձել 20:4308 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն որոշել է դուրս գալ Արաբական պետությունների լիգայից և Իսլամական համագործակցության կազմակերպությունից 20:3308 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 20:2308 Մայ, 2026
  • Կապի սպան օպերացիոնալ կամուրջ է Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ երկրների միջև․ ՆԳ նախարար 20:1508 Մայ, 2026
  • Հանտավիրուսի բռնկումը համավարակի սկիզբ չէ. ԱՀԿ 19:5908 Մայ, 2026
  • Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու դեպք 19:5208 Մայ, 2026
  • Մելանոմա. ե՞րբ պետք է մտահոգվել խալի փոփոխությունից 19:4608 Մայ, 2026
  • Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից 19:4108 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու ՀԾԿՀ նախագահը քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտի խնդիրները 19:3608 Մայ, 2026
  • Մեծ փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդներն են. ՄԻՊ-ը՝ ՇՊՀ-ում 19:3108 Մայ, 2026
  • ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին 19:2208 Մայ, 2026
  • Ծանրորդ Գագիկ Մկրտչյանը ավարտել է ելույթնը աշխարհի առաջնությունում 19:1608 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015