Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը մեծապես կարևորում է գործընկերային հարաբերությունների ընդլայնումը ՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական գործակցության մասին համաձայնագիր էլ կստորագրվի «Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև:
Հավանության է արժանացել նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Նիստի օրակարգը` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: