• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ... 13:12
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը
Հասարակություն
15:3125 Հլս, 2023

Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը

Հունական ethnos.gr լրատվականում լույս է տեսել Հունաստանում (համատեղությամբ՝ Ալբանիայում և Կիպրոսում) ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու Լեռնային Ղարաբաղում սողացող ցեղասպանությունը. պե՛տք է գործել անհապաղ:
 
Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. ավելի քան յոթ ամիս է, ինչ 120 000 հայեր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) շարունակում են լիակատար շրջափակման մեջ գտնվել՝ զուրկ սննդից, դեղորայքից, վառելիքից, գազից և էլեկտրաէներգիայից։ Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը փաստացիորեն արգելափակվել էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարության կողմից ուղղորդված կեղծ «բնապահպան ակտիվիստների» կողմից, ովքեր հանդես էին գալիս որպես «խաղաղության ջատագով»:
 
Ադրբեջանը պաշտոնապես ինստիտուցիոնալացրեց ճանապարհի արգելափակումը, երբ 2023 թվականի ապրիլի 23-ին, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, ապօրինաբար անցակետ տեղադրեց:
 
Ադրբեջանը շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ՄԻԵԴ-ի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների հանդեպ, որոնք Ադրբեջանին կոչ են անում անհապաղ «ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մարդկանց, ավտոմեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորելու ուղղությամբ»։ Ավելին, Ադրբեջանը կամայականորեն է մեկնաբանում միջազգային ատյանների այս որոշումները՝ ձգտելով մոլորեցնել միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովամահ անելու իր քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով։
 
Ադրբեջանը բացահայտորեն արհամարհում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԽԽՎ-ի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև միջազգային բազում այլ կառույցների և պետությունների կոչերը: Ադրբեջանի ապօրինի գործողությունները համառորեն շարունակվում են՝ անկախ այդ կոչերից և պահանջներից։
 
Ադրբեջանի կողմից շրջափակված և պաշարված 120.000 հայերը, որոնց թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 ծերեր են, գոյատևում են զուտ տեղական սակավ արտադրանքի շնորհիվ: Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ չի թույլատրվել սննդամթերքի կամ դեղորայքի գեթ մեկ խմբաքանակ ներմուծել տարածաշրջան։ Կաթվածահար են առողջապահության, հանրային տրանսպորտի, հանրային և մասնավոր սպասարկման ոլորտները։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական ցանքատարածություններում բերքահավաքն անհնար է դարձել: Հղի կանայք և երեխաները թերսնվում են: Հնարավոր չէ միրգ կամ բանջարեղեն ներկրել Արցախ: Մահացության մակարդակը ներկայում բարձր է, քան երբևէ։
 
Եվրոպան հետևում է, երբեմն հայտարարություններ են արվում: Եվրոպան ամեն կերպ փորձում է պահպանել «հավասարակշռությունը». կոչ է անում «երկու կողմերին» նպաստել խաղաղությանը՝ իրավիճակը նկարագրելով որպես ոչ կայուն, և ոչ «ձեռնտու որևէ կողմի»:
 
Իսկ այդ ընթացքում լիակատար շրջափակումը շարունակվում է մի երկրի կողմից, որին ոմանք անվանել են «վստահելի էներգետիկ գործընկեր», չնայած այն հանգամանքին, որ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները միակարծիք այն անվանում են «արմատացած ավտորիտար ռեժիմ»։ Իսկ «կայուն շրջափակումն» օրեցօր ավելի ու ավելի անտանելի է դարձնում այնտեղ բնակվող հայերի կյանքը։
 
Ավելին՝ ոմանք որպես խնդրի լուծում դիտարկում են Բաքվի առաջարկած «ինտեգրումը»։ ԽՆԴԻՐ, որն ինքնին «ինտեգրողի» կողմից պարտադրված երեք պատերազմների հետևանք է։ Երեք պատերազմներ, որոնք սանձազերծվել են հենց հայերից ազատվելու նպատակով, որոնց հետևանքով կան հազարավոր զոհեր, խոշտանգվածներ, իսկ բազմաթիվ ռազմագերիներ մինչ օրս ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում:
 
Այս ամենին ավելացնենք նաև 1988-1991 թվականներին Ադրբեջանում ապրող բոլոր հայերի ջարդերը և բռնի տեղահանումները։
 
Որևէ մեկը երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչու Ադրբեջանում չկան «ինտեգրված» հայեր: Քանի՞ «ինտեգրված» հայի եք հանդիպել Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում կամ Նախիջևանում: Ոչ միայն հայերը, այլև նրանց գերեզմաններն են քանդվել ու ոչնչացվել: Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը դրա վկայությունն է։ Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գերեզմանատների ու եկեղեցիների նպատակաուղղված և ծրագրված ոչնչացումն ինքնին խոսուն է։ Հայկական ցանկացած հետք ջնջվում է, ինչն ընթացիկ սողացող ցեղասպանության մաս է կազմում:
 
Ճիշտ է՝ որպես ընթացիկ բանակցությունների առանցքային տարր այսօր մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մասին։ Չնայած դրան, չկա անգամ չնչին մի վկայություն նրա, որ Ադրբեջանը պատրաստ է հարգել նույնիսկ մարդու հիմնարար իրավունքները: Այս կերպ հակամարտությունը չի կարող արդարացի և կայուն կարգավորում ունենալ։ Հարատև խաղաղությունը հաշտարար խաղաղությունն է, և ոչ երբեք «պատժիչ խաղաղությանը», որը, ինչպես պատմականորեն ապացուցված է, կարճաժամկետ է: Նվաստացումը, հպատակեցումը և էթնիկ զտումները կարող են միայն հետաձգել բռնության արատավոր շղթայի հերթական փուլը: Ադրբեջանն իր չափազանց վտանգավոր «գերակայելու հավակնությունը» (հարկադրելու և ոչնչացնելու ուժը) հակադրում է հայկական կողմի լիովին ընկալելի «անվտանգություն հավակնությանը»։
 
Ադրբեջանն իրականում չի ապահովում իր անվտանգությունը, երբ փորձում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, բռնազավթում է Հայաստանի Հանրապետության տարածքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ նորանոր պահանջներ է առաջ քաշում: Հայաստանի հաշվին ինքնահաստատվելու և ընդարձակվելու այս փորձերն ի վերջո կովկասյան տարածաշրջանը կմղեն անկանխատեսելի հետևանքներով լի երկարաժամկետ անկայունության և աղետների փուլ, ինչը չի բխում միջազգային խոշոր դերակատարներից որևէ մեկի շահերից:
 
Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղին միջազգային մարդասիրական օգնության տրամադրելու որևէ փորձի։ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի անհապաղ բացումը պահանջող հայտարարությունները դատարկ ձայն են, պարզապես աղմուկ, Բաքուն անպատժելիության մթնոլորտում անվրդով և անպարկեշտ կերպով առաջ է շարժվում՝ կիրառելով անմարդկային միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու, նրանց հայրենի հողից վտարելու կամ պարզապես ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով:
 
Ապացույցներն առավել քան ակնհայտ են. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների կանխամտածված խափանումը, ինչպես նաև արցախահայության դեմ կանոնավոր և հետևողական զինված հարձակումները միտված են ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, անտանելի և բառացիորեն անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղն իր բնիկ ժողովրդից՝ էթնիկ հայերից զտելուն:
 
Թույլ մի՛ տվեք ձեզ մոլորեցնել. Ադրբեջանի «ինտեգրման» հռետորաբանությունն իրականում ստորացուցիչ հպատակեցման մասին է կամ էլ ավելի վատ: Իրականում անհեթեթություն է թիրախավորված և լիակատար շրջափակման մեջ գտնվող զոհից, փաստացիորեն թերսնված և սովահար զոհից պահանջել դեմ-առ-դեմ բանակցել իր դահճի հետ առանց միջազգային որևէ մեխանիզմի, միջազգային ներկայության կամ երաշխիքի:
 
Ակնհայտորեն միջազգային համատեքստում realpolitik-ը պետությունների՝ սեփական շահերով պայմանավորված գործողությունների մասին է: Սեփական սահմաններից դուրս բարոյականությունն ու մարդու իրավունքները հիմնականում դիտարկվում են զուտ սեփական ազգային շահերի համատեքստում:
Էներգակիրները կարևոր են: Իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության մասին, պաշտպանելու պատասխանատվությունը (R2P) միջազգային սկզբունք է, որի նպատակն է պաշտպանել բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի և մարդկության դեմ ուղղված հանցագործություններից: Անտարբերությունն այլոց ճակատագրի հանդեպ չեզոքության կեղծ պատրվակով անկենսունակ մոտեցում է, ավելին՝ դա կարճատես և անբարո մոտեցում է: Մշտապես, երբ շահն ու ուժն են առաջ մղել քաղաքականությունը՝ ի հաշիվ հիմնարար և համընդհանուր արժեքների, վերջնարդյունքը ավելի մեծ անկայունությունը, ավելի շատ ավերածություններն ու մարդկային կորուստներն են եղել:
 
Անտարբեր լինելով բոլորի աչքի առջև ծավալվող սողացող ցեղասպանության հանդեպ՝ նրանք, ովքեր ունեն լծակներ Ադրբեջանի նկատմամբ, սակայն նախընտրում են անտարբերությունը, կարող են մարդկության դեմ ուղղված նոր հանցանքի լուռ մասնակիցը դառնալ՝ կանաչ լույս վառելով դրա համար:
 
Վճռական և շոշափելի քայլեր են անհրաժեշտ հնարավորինս արագ: Ժամ առ ժամ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անտանելի և պայթյունավտանգ: Համաշխարհային որոշում կայացնողներն անհատապես և հավաքական կերպով բախվում են բարոյական խնդրի. նախապատվությունը տալ այն արժեքին, որն արժանի է պաշտպանության հնարավոր բոլոր միջոցներով, այն է՝ կյանքի իրավունքը, որն էլ իր հերթին այնպիսի արժեքների երաշխիք է, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և խաղաղությունը: Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ազատական մարդասիրությունը դեռ շանսեր ունի։
 
Մեր ժողովրդի համար կայունության և անվտանգության ցանկացած հույս առաջին հերթին գոյության ապահովում է պահանջում: Լաչինի միջանցքով բաց և անխոչընդոտ հաղորդակցությունը հենց այդ գոյության երաշխիքն է»:
Դիտումների քանակ172
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան 15:2709 Օգս, 2026
  • Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը 15:0409 Օգս, 2026
  • ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ 14:4509 Օգս, 2026
  • Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:5609 Օգս, 2026
  • ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով 13:3409 Օգս, 2026
  • Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը 13:1209 Օգս, 2026
  • Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:5009 Օգս, 2026
  • Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը 11:4209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3509 Օգս, 2026
  • Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները 11:3209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:5409 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1009 Օգս, 2026
  • Արարատ գյուղի ամբուլատորիան հիմնանորոգվել և վերազինվել է 01:1009 Օգս, 2026
  • Շնող գետի ավազանի հնագիտական հետազոտություն 00:3909 Օգս, 2026
  • Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ 23:5808 Օգս, 2026
  • Հայտնի են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող 4-րդ բանակային խաղերի հաղթողները 23:2108 Օգս, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ-նախարար Ժասլան Մադիևին 22:5408 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել․ Լևոն Ազիզյան 22:2008 Օգս, 2026
  • 1-ին փուլում 500 մլն դոլար, 2-րդում՝ ավելի քան 4 մլրդ դոլարի ներդրում. Firebird AI գործարանի բացումը 21:5108 Օգս, 2026
  • ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում 21:2008 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱՄՆ և ՀՀ ղեկավարները վերահաստատել են TRIPP-ի կառուցումը սկսելու հաստատակամությունը 21:0008 Օգս, 2026
  • Դպրոց-մանկապարտեզի կառուցումից մինչև հուշարձանների վերականգնում. նշվում է Շինարարի օրը 20:5808 Օգս, 2026
  • Կերպարվեստի և նորաձևության յուրօրինակ հանդիպում 20:4908 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.08.2026 20:4308 Օգս, 2026
  • Զելենսկին Բելգրադում հանդիպել է Վուչիչի հետ 20:2908 Օգս, 2026
  • Սայաթ-Նովայի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ 20:1808 Օգս, 2026
  • ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո 20:0508 Օգս, 2026
  • Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետը ներկա է եղել խաղերի փակման հանդիսավոր արարողությանը 19:5408 Օգս, 2026
  • Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ 19:4508 Օգս, 2026
  • Սերբիան կաջակցի Ուկրաինային Եվրամիության ճանապարհին. Վուչիչ 19:3808 Օգս, 2026
  • Հրդեհի ահազանգ Սայաթ-Նովայի փողոցում. հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի 19:2708 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո 19:2208 Օգս, 2026
  • Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:1608 Օգս, 2026
  • Երիտասարդների բնապահպանական պահանջները 18:4308 Օգս, 2026
  • Գելենջիկի լողափերը կփակվեն օդային տագնապի ժամանակ. Բոգոդիստով 18:0608 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը 17:5508 Օգս, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում. Զելենսկի 17:2608 Օգս, 2026
  • Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում 17:0308 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. վարչապետի ուղերձը | 08.08.2026 17:0008 Օգս, 2026
  • Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ 16:4708 Օգս, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3208 Օգս, 2026
  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ 16:0908 Օգս, 2026
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015