Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ ծրագրված հարձակումը դեռ չի սկսվել։
«Երբ մենք սկսենք հակահարձակումը, բոլորը կիմանան այդ մասին, կտեսնեն»,- ասել է Դանիլովը Reuters-ին։
Մինչդեռ երեքշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիևը երեք օրվա ընթացքում սկսել է վաղուց խոստացված հակահարձակումը ռազմաճակատի տարբեր հատվածներում և այդ նպատակով կենտրոնացրել է մեծ քանակությամբ տեխնիկա ու կենդանի ուժ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը խափանել է հարձակողական փորձերը, հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, իսկ ուկրաինական ուժերը երեք օրվա ընթացքում կորցրել են մինչև 3715 մարդ։