• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ սկսեցի զբաղվել՝ մշակութային խնդիրները լուծելու համար. Հովակիմյան Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ... 20:41
Օրակարգում «Ուկրաինայի ներքաղաքական պայքարն է» Օրակարգում «Ուկրաինայի ներքաղաքական պայքարն է» 19:45
Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:0201 Հնս, 2023

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:

Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցի սղագրությունը:

CNN primanews – Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է։ Լեռնային Ղարաբաղում այս պահին մնացել է շուրջ 120.000 հայ: Նրանք կախված են մեկ ցամաքային միջանցքից, որը վերահսկվում է ռուսական զորքի կողմից։ Այսպիսով, ինչպիսի՞ն է այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակչության տնտեսական, հումանիտար և անվտանգային վիճակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ ենք ասում ապօրինի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ ապահովելու համար: Եվ համաձայն եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը որևէ վերահսկողություն այդ միջանցքի նկատմամբ չպետք է ունենա: Ընդ որում՝ միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ անվտանգության գոտի: Արգելափակումը, այդ բերումով, ապօրինի է:

Արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որովհետև նախ մարդիկ զրկված են տեղաշարժի իրավունքից, երկրորդ՝ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները տեղի են ունենում ընդհատումներով՝ խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով: Եվ դրա հետևանքն այն է, որ մարդիկ ապրանքներ խանութներից կարող են գնել միայն կտրոններով, որոնք թողարկվել են Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից, որպեսզի սննդի պաշարները կարողանան կառավարել:

Նախորդ տարվա դեկտեմբերից շարունակական բնույթ են կրում Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի անջատումները, և այս պահին էլ բնական գազ և էլեկտրական էներգիա Լեռնային Ղարաբաղին չի մատակարարվում: Ձմռան ամիսներին դրա ամենակարևոր հետևանքն այն էր, որ փակվել էին բոլոր դպրոցները և մանկապարտեզները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և շուրջ 30 000 երեխաներ և ուսանողներ զրկվել էին կրթության իրավունքից: Իհարկե, եղանակների տաքացման հետ, արդեն և՛ մանկապարտեզները, և՛ դպրոցները, և՛ բուհերը բացվել են, և կրթական պրոցեսը վերականգնվել է:

Հաջորդ կարևոր հանգամանքը, որ այս իմաստով պետք է նշել հետևյալն է. 2023 թվականի արդեն փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցնում էր ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ ապահովելու քաղաքացիների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ադրբեջանն այդ որոշման պահանջը, որն իրավական պարտադիր ուժ ունի, որովհետև Արդարադատության միջազգային դատարանը միջազգային բարձրագույն դատական ատյանն է, ըստ էության, ոչ միայն չկատարեց, այլև մոտ տասն օր առաջ ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում: Սա արդեն ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլև Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման խախտումն է:

Հիմա, ինչո՞ւ է Ադրբեջանն այս ամենն անում: Մեր գնահատականը և համոզմունքն այն է, որ սրանք առանձին վերցրած գործողություններ չեն, այլ նախապատրաստություններ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու, երբ խոսքը գնում է էթնիկական զտումների մասին, խոսքը այն մասին է, որ ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն:

CNN primanews – Հայաստանը 90-ականների սկզբից ի վեր բավականին մեծ կախում ունի Ռուսաստանից անվտանգության տեսանկյունից, դուք ունեք ռուսական ռազմաբազա Հայաստանում, ունեք ռուսական սպառազինություն, երկուսդ էլ անվտանգային պայմանագրի կազմակերպության անդամ եք, ուստի ես մի տեսակ երկակի հարց ունեմ՝ դա խելացի՞ քայլ էր, և մյուս կողմից այլ տարբերակներ ունեի՞ք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որոշակի հիասթափություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ, որովհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովեր իր անվտանգությունը: Բայց 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում, որովհետև որոշակի վստահություն կար, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հուսալի մեխանիզմ է անվտանգության ապահովման:

Բայց դա տեղի չունեցավ, և նաև սա էր պատճառը, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չհամարեցինք կոնսենսուսի հաստատումը մի շարք հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ: Բայց ես ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք նաև հակառակ կողմից, որովհետև դա վնասակար է նաև կազմակերպության համար, որովհետև, ըստ էության, այն ինչ տեղի ունեցավ իմ նշած ժամանակաշրջանում Հայաստանի հետ, դա առաջին հերթին հարվածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հեղինակությանը: Այսինքն, սա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա:

CNN primanews – Կարծում եմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում, և անցյալ տարվա նոյեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, երբ Դուք հրաժարվեցիք ստորագրել փաստաթուղթը, և պարոն Լուկաշենկոն ցնցված էր, իսկ պարոն Պուտինն ակնհայտորեն զայրացած էր, ես նրան երկար ժամանակ այդքան զայրացած չէի տեսել, և զայրացած թողեց հեռացավ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանք աշխատանքային իրավիճակներ են, և Ձեր նշած ամփոփումից հետո աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք հանդարտ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել ենք գործերի ընթացիկ վիճակը և թե ինչպես կարող ենք հաղթահարել ստեղծված իրավիճակը:

CNN primanews – Ինչպե՞ս են Ձեր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ. նա կարծես շատ սառը մարդ է, գրեթե առանց զգացմունքների: Նրա հետ աշխատանքային հարաբերություններ ունե՞ք, կամ անձնական հարաբերություններ ունե՞ք, թե՞ ոչ, թե՞ դա երկու պետության գործն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ էկրաններից երևացող տպավորությունները, իրական կյանքի տպավորությունները, այն բարդությունները, որոնք մենք ապրում ենք և այն բարդ ժամանակաշրջանները, որոնցում մենք գտնվում ենք, տարբեր շերտեր են իրականում: Եվ այո՛, մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել և շարունակում է ինտենսիվ լինել:

Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք: Եվ պիտի ասեմ, որ դա և՛ անձնական շփում է, և՛ քաղաքական շփում է, և՛ աշխատանքային շփում է: Այլ բան, որ հատկապես հիմա մենք շատ չենք քննարկում, կամ համարյա չենք քննարկում այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ մեր տարածաշրջանային օրակարգին: Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է:

CNN primanews – Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:

Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում:

CNN primanews – Հայաստանը շատ բարդ քաղաքական իրավիճակում է. ձեր խոշոր հարևանն է՝ Թուրքիան, Ռուսաստանը տարածաշրջանային այլ մեծ տերություն է, կա նաև Իրանը, իսկ Եվրամիությունը, թվում է, բավականին հեռու է, բայց ինչպե՞ս կարող է իրատեսորեն Եվրամիությունն օգնել լուծելու Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի բարդ հարցը։ Մենք իրականում տարբերակներ ունե՞նք, մեր ձեռքում որևէ լծակներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ մեր ռազմավարությունը հենց Ձեր նշածի բերումով է: Տեսեք, Դուք ասում եք, որ մենք բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք: Իրականում, մենք ոչ թե բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք, մենք աշխարհագրական իրադրության մեջ ենք:

Այսինքն՝ մեր բարդությունը ոչ թե աշխարհաքաղաքականությունից է, մեր բարդությունն աշխարհագրությունից է, որովհետև ինչպես էլ փոխվի աշխարհի քաղաքականությունը, մեր աշխարհագրությունը չի փոխվելու: Եվ դրա համար մենք, առավել ևս հիմա, մեր ժողովրդին առաջարկում ենք և առաջարկել ենք քաղաքական հետևյալ տեսլականը, որ մեր արտաքին քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի բնականոն հարաբերություններն առաջին հերթին մեր անմիջական հարևանների հետ: Ինչքան էլ սա բարդ է՝ նույնիսկ լսելը, որովհետև պատմությունն իր հետ շատ մեծ բարդություններ է բերել, շատ մեծ նեգատիվ բեռ է բերել:

CNN primanews – Դուք իշխանության եք եկել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, որը բոլոր չեխերին հիշեցնում է 1989 թվականի թավշյա հեղափոխության մասին։ Երկու տարի անց Դուք բախվեցիք 90-ականների սկզբից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ մարտահրավերին։ Սպասու՞մ էիք, որ նման մարտահրավերի կհանդիպեք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարող եմ ասել, որ կարծեմ այդ հարցազրույցը հրապարակված է, դա հաստատ հեղափոխությունից առաջ էր. մի անգամ ինձ հարցեցին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վստահաբար ես ասել եմ Նելսոն Մանդելա և Վացլավ Հավել: Եվ իրոք այն հեղափոխությունը, որը մենք իրականացրել ենք, այդ օրինակները և Չեխոսլովակիայի օրինակը, իհարկե, միշտ իմ մտքում և իմ աչքի առաջ եղել են: Կարո՞ղ էի արդյոք ենթադրել, այո՛, կարող էի ենթադրել, բայց մյուս կողմից, ըստ էության, չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև ըստ էության, այս դեպքում աշխարհաքաղաքական թակարդ, և, ըստ էության, փակուղի:

Իհարկե, ես այդ մասին շատ եմ մտածում և, բնականաբար, ինքս ինձ հարցեր եմ տալիս, և պետք է ուղիղ ասեմ, որ մինչև հիմա այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքս ինձ համար գտել եմ: Ենթադրել, իհարկե, միշտ էլ կարելի է ենթադրել, բայց, իհարկե, մարդն իր էությամբ լավատես է լինում և լավատես է, չնայած այդպիսի ասացվածք էլ կա՝ երկու տարբերակ կա, որ լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է: Բնականաբար, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչքան ավելի շատ տեղեկացա, այնքան ավելի լավատեսությունը պակասեց:

CNN primanews – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ Ձեզ ժամանակ տրամադրելու համար և հաջողություն եմ մաղթում Ձեր դժվար գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

Դիտումների քանակ1128
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3929 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1529 Օգս, 2026
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015