Այրված թղթերն օրիգինալ փաստաթղթեր չեն, դրանք տպված են եղել թվայնացված տարբերակից, նշել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը՝ օրերս աղմուկ հանած դեպքի կապակցությամբ, երբ տեսանյութում երևում էր, թե ինչպես են թանգարանի բացօթյա տարածքում մի տարայի մեջ թղթեր այրում: Սևագիր, աշխատանքային այդ թղթերը անգամ չեն պահվել ֆոնդում, վստահեցրել է ինստիտուտի ֆոնդապահը: Իսկ թե ինչու են անպետք թղթերը որպես մակուլատուրա հանձնելու փոխարեն այրել:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: