Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա Հայաստանի ժողովրդի ու իշխանության գիտակցված քաղաքական ուղեգիծն է. հայտարարել է վարչապետը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում իր ելույթում:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ժողովրդավարությունը կունենա նաև աջակցող բրենդներ, օրինակ՝ տնտեսական բարձր աճը և խաղաղությունը, և ազատության ու ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում կլինի բարեկեցիկ, պաշտպանված ու երջանիկ:
Այն, որ ժողովրդավարությունը մեր երկրում ամրապնդվում է, իր ելույթում հաստատել է նաև ԱՄՆ դեսպանը: Քրիստինա Քվինի ձևակերպմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում դառնում է պայծառ կետ:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: