Կիևի իշխանությունները հայտարարել են տարեսկզբից ի վեր մայրաքաղաքի ուղղությամբ հարվածների ամենաբարձր ինտենսիվության մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին Կիևում և Օդեսայում տեղի ունեցած պայթյունների մասին:
Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Կիևում, Օդեսայում, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում։
Military Watch Magazine պորտալի մեկնաբանները կարծիք են հայտնել, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրթիռային հարվածները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի պաշարները և նվազեցրել հակահարձակման հաջողության շանսերը: