Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է մշակույթի տունը, որտեղ գործում են նաև կավագործության, նկարչության և այլ խմբակներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 մլն դրամ, որից 21,6 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: