ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Ակնաղբյուր կատարած այցից: Տեսանյութին կից` նա գրել է.
«Այսօր այցելեցի Իջևան խոշորացված համայնքի Ակնաղբյուր բնակավայր, որտեղ կա մի ուխտատեղի։ Ավանդության համաձայն՝ ժամանակին այստեղ կաղնի է տնկել Վարդան Մամիկոնյանը: Նախորդ դարի կեսերին այդ կաղնին թեքվել է, որի կողքին նոր կաղնիներ է տնկել մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Հիմա, իմ խոստման համաձայն, դեպի Ակնաղբյուր և դեպի կաղնիներ տանող ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Առաջին անգամ 1978 թվականին կառուցվելուց ի վեր»։