• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բազմաթիվ անձինք դարձել են ֆինանսական բուրգի սխեմաներով իրականացվող հանցագործությունների զոհ.  ՔԿ
Իրավունք
16:3220 Ապր, 2023

Բազմաթիվ անձինք դարձել են ֆինանսական բուրգի սխեմաներով իրականացվող հանցագործությունների զոհ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող թվով 6 քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ վեր են հանվել լայն տարածում գտած՝ ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների ընդհանուր մեխանիզմները։ ՀՀ ՔԿ-ն հորդորում է չտրվել գերշահույթներ ստանալու անհիմն խոստումներին:

«Դրանց էությունն այն է, որ ֆինանսական բուրգերի համակարգողները, գերշահույթ ստանալու նպատակով, ֆինանսական կազմակերպությունում ներդրումներ կատարելու պատրվակով քաղաքացիներին դրդում են գույքային (ֆինանսական) միջոցներ ներգրավել՝ նյութական օգուտը պայմանավորելով բացառապես նրանց կողմից նոր ներդրողների ներգրավման դեպքում ստացված ֆինանսական միջոցներով։ Մինչդեռ քաղաքացիներից ստացած ֆինանսական միջոցներն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ չեն օգտագործվում:

Նման կազմակերպությունները, իրենց իրական հանցածին բնույթը քողարկելու և հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով գույքային միջոցների ներգրավմանը, ներդրմանը հաղորդում են որոշակի ապրանքային տեսք։ Սակայն անձինք հնարավորություն չեն ստանում այդ ապրանքի նկատմամբ իրական վերահսկողություն ունենալ։

Մասնավորապես, Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» անվանումով հաշվառված՝ ՀՀ-ում «VODA» անվանումով հայտնի ֆինանսական բուրգի համակարգողները Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ քրեաիրավական պատասխանատվությունից և որոշ ներդրողների նկատմամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու նպատակով վերակազմակերպվել և Կանադայում հաշվառել են «Onyxum LLC» կազմակերպությունը։ Վերջինս Հայաստանում հայտնի է համանուն անվանումով։ Այս կազմակերպությունը, իբր, իրականացնում է հանգստյան փաթեթների միջնորդավորված վաճառք այն պայմաններում, երբ նշված կազմակերպության գրեթե յուրաքանչյուր ներդրող ինքը և համարվում է հանգստյան փաթեթի գնորդ, շահառու՝ առանց այդ ծառայության նկատմամբ լիարժեք սեփականության իրավունքի իրացման հնարավորության։

Նմանատիպ սխեմայով գործող ֆինանսական բուրգի օրինակ է նաև ԱՄՆ-ում հաշվառված և Հայաստանում գործունեություն ծավալած «incruises LLC» անվանումով կազմակերպությունը։ Վերջինս ներդրողներին խոստանում է որոշակի ներդրումների դիմաց շուկայականից մատչելի քրուիզային ճանապարհորդություն և հանգիստ, միաժամանակ՝ կազմակերպությունից խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը կապում է ֆինանսական միջոցներ ներդրած անձանց կողմից նոր ներդրողներ ներգրավելու հետ։

Ֆինանսական բուրգերի դասական սխեմաներով են աշխատում նաև ՀՀ-ում հիմնադրված «Վան Քարտ» ՍՊԸ-ն և ՌԴ-ում հիմնադրված «Про 100 гейм» կազմակերպությունները։

«Վան Քարտ» ՍՊԸ համակարգողները «onecard» բջջային հավելվածի գործածմամբ ստեղծել են ոչ իրավաչափ ձևով գործող ֆինանսական համակարգ։ Դրանում ներգրավել են մի քանի տասնյակ հազար անձի, որոնց, որոշակի միջոցների ներդրման դիմաց, խոստացել են ներդրված և հավելվածում արտացոլված դրական մնացորդին համարժեք օրական մեկ տոկոսի չափով՝ որևէ ֆինանսական կապիտալով չհիմնավորված շահույթ։

«Про100 Гейм» կազմակերպությունը գործել է համացանցային տիրույթում՝ համանուն կայքով, որում ներդրում կատարելու համար յուրաքանչյուր անձից գանձվել է նվազագույնը 12,5 դոլար։ Դրանից 2,5 դոլարը նախատեսված է եղել գրանցման, իսկ 10 ԱՄՆ դոլարը համարվել է «բիզնեսի համար կատարվող ներդրում»: Այնուհետև, ներդրողի դիմաց խնդիր է դրվել գտնել և նմանատիպ պայմաններով համակարգում գրանցել ևս երկու անձի, որոնցից յուրաքանչյուրի ներդրումներից անձը ստացել է 5% եկամուտ, իսկ այդ անձանց կողմից ևս երկու ներդրողի ներգրավելու պայմաններում առաջին անձը ստացել է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը, որոնք միասին կազմել են 38 ԱՄՆ դոլար: Երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի, շղթան փակվել է։ Արդյունքում անձը ստացել է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 ԱՄՆ դոլարը նախատեսվել է նոր շղթա սկսելու համար: Եղել են նաև ավելի թանկարժեք փաթեթներ, որոնցից ամենամեծ ներդրումն արժեցել է 2560 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ վարույթով 2019 թ. մի խումբ անձինք Հայաստանում փաստացի հիմնադրել են «Оurteamclub» (Աուրթիմքլաբ) ՍՊԸ-ն, որը ներկայացել է որպես հայկական ստարտափ ընկերություն: Այդ անձինք, առանձնապես խոշոր չափերով գումար վաստակելու նպատակով, իրենց իսկ կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում համոզելու, վստահություն ձեռք բերելու և այլ մեթոդներով շահագրգռել են նոր ներգրավվող անձանց ձեռք բերել կազմակերպության կողմից նախատեսված 125 ԱՄՆ դոլարից մինչև 101.250 ԱՄՆ դոլար ֆիքսված արժեքներ ունեցող հնարածին նախագծերը՝ խոստանալով 22-29 ամիսների ընթացքում տրամադրել ներդրված գումարի կրկնապատիկի չափով եկամուտ՝ նրանցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորելով բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարներով։ Ընդ որում՝ հավելյալ գումարներ աշխատելու համար ֆինանսական բուրգի համակարգողները կիրառել են «բինարային բոնուս» կոչվող ծրագիրը, որի պարագայում յուրաքանչյուր ներգրավված անձի կողմից իր հերթին երկու անձ ներգրավելու դեպքում, վերջիններիս կողմից գնված նախագծի արժեքներից կախված՝ հնարավորություն է ընձեռնվել ստանալ 2-9 տոկոսի չափով գումար։ Իսկ նոր ներդրողների կողմից ևս երկուական անձանց ներգրավելու դեպքում, խոստացել են վճարել լրացուցիչ բոնուսներ:

Նշված հանցավոր սխեմայում իրական ֆինանսական կազմակերպության տպավորություն ձևավորելու և հնարավոր ներդրողի մոտ վճռականություն առաջացնելու նպատակով շրջանառել են իրական հարաբերություններում տնտեսական արժեք չունեցող՝ իրենց կողմից ստեղծված և կրիպտոարժույթի որակներով ներկայացված թվացյալ արժույթ։ Այդ կերպ տալով դյուրին եղանակով մեծ գումարներ վաստակելու խոստումներ՝ կազմակերպության շարքերում նրանք ներգրավել են բազմաթիվ անձանց, իրականացրել գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ 250 մլն ՀՀ դրամ գումար:

Վերը նշված ֆինանսական սխեմաներով հանցավոր կազմակերպությունների կողմից ներգրավվել են նախնական տվյալներով մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույքային միջոցներ։ Այդ հիմքով մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 43 անձանց, այդ թվում՝ ԻԻՀ, Կանադայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։

Քրեական վարույթների նախաքննությամբ ստացված փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվել է, որ յուրաքանչյուր դեպքում հանցավոր կազմակերպության համակարգողների կողմից գույքային միջոցների ներգրավման նպատակով կիրառվել են ինչպես անհատական, այնպես էլ մասսայական խաբեության եղանակներ։ Դրանք զուգորդվել են հրապարակային ագրեսիվ գովազդային արշավներով՝ յուրաքանչյուր դեպքում ներդրողին խոստանալով չնչին ներդրման դիմաց, առանց էական ջանքերի, նյութական հսկայական առավելություն և գերշահույթ։ Մինչդեռ ողջամիտ տրամաբանության և ֆինանսական գրագիտության համատեքստում այդ խոստումները որևէ պարագայում չեն կարող արժանահավատ լինել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների տվյալների՝ այս սխեմային զոհ դարձած և նյութական միջոցներ կորցրած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 32.000-ի։ Արդեն իսկ տուժողի դատավարական կարգավիճակ ունի շուրջ 220 անձ։ 

Ուստի ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե, կամ իրավապահ այլ կառույցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Դիտումների քանակ45
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վահրամաբերդում շահագործման են հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս, հետևել զինվորների նախաճաշի պատրաստման գործընթացին 11:0714 Սեպ, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5114 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015