• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
Բաց հարթակ. 44-օրա պատերազմից հետո որոշեցի վերջնական տեղափոխվել Հայաստան. Սոնա Բաց հարթակ. 44-օրա պատերազմից... 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:3808 Ապր, 2023

Բացառապես կնոջից, ոչ թե աշխատանքից է կախված, թե ինչպիսի կերպար իր համար կվաստակի. Աննա Հակոբյան

Հարթակ, որը պետք է ծառայեցնել լուծումներ գտնելու, այլ ոչ թե պարզապես խոսելու համար. վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ երկրորդ անգամ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Այս անգամ ևս ընտրվել էր տոնական օր՝ Մայրության և գեղեցկության տոնը. նախորդը մարտի 8-ին էր: Աննա Հակոբյանը այս անգամ խոսել է ոչ թե կանանց տեղի ու դերի, նրանց խնդիրների ու հնարավորությունների մասին, այլ առաջարկել է կենտրոնանալ քննարկումների և լուծումների վրա:

Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Անկեղծորեն պիտի ասեմ, որ ես գտնում եմ, որ մենք բավականին թերացել ենք մեր դերում՝ երկար տարիներ, տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ, և ես գտնում եմ, որ մենք էն, ինչ որ սովորեցնում ենք դպրոցում, մեր ուսուցիչները ինչ որ սովորեցնում են մեր ընտանիքներում, դրանք ընդամենը խոսքեր են և բխում մեր կյանքից: Այսօր ես մարզային այցերի ընթացքում այցելում եմ դպրոցներ, որտեղ լինում են միջոցառումներ, երեխաները գալիս են, կանգնում են, երգում են, արտասանում են, և ես ամեն անգամ արձանագրում եմ, որ էն, ինչ որ հնչում է այդ հրեշտակների շուրթերից, ոչ մի կապ չունի մեր կյանքի հետ:

Պետությունը բոլորիս արտացոլումն է. Աննա Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ հայ կնոջ դերը կարևոր է հենց պետության տեսակետից: Կանանց համար այսօր շատ հնարավորություններ կան: Որպես օրինակ՝ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեջբերեց՝ պարեկային ծառայության թափուր հաստիքները պետք է համալրվեն կանանցով:

Աննա Հակոբյան - Շատ լավ գիտակցում եմ՝ ինչ է նշանակում Դիլիջանում կանանց խորհուրդ տալ ակտիվորեն և ինքնվստահ գնալ, սովորել և դառնալ պարեկ: Բայց առաջին հերթին դա պետությանը, հանրությանը, քո համայնքին, քո քաղաքին, քո երեխային ծառայելու հնարավորություն է, ինչ-որ բան փոխելու, մեր առօրյա կյանքը ավելի օրինապահ դարձնելու հնարավորություն է. մեկ: Եվ, ինչու ոչ, կանայք, որ պետք է դրանով զբաղվեն: Ինչու. որովհետև կինը պատասխանատու է իր ընտանիքի, իր օջախի և բոլոր տեսակի անվտանգությունների համար: Որտեղից ենք մենք վերցրել, որ հատկապես էդ կերպարով անվտանգության ապահովումը կնոջ գործը չէ, որտեղից է բխել սա՝ էդ կարծրատիպը, որ կինը իր ընտանիքի, երեխաների առողջությունից մինչև սնունդ՝ բոլոր տեսակի անվտանգության պատասխանատուն է, և ինչու պետության մեջ էդ դերը չպետք է կատարի, ինչու: Եվ ցանկացած կին կարող է կատարել ցանկացած աշխատանք, և բացառապես էդ կնոջից է կախված, ոչ թե աշխատանքից է կախված, այլ կնոջից է կախված, թե ինքը այդ աշխատանքում ինչպիսի կերպար իր համար կվաստակի:

Հաշվի առնելով բազմաթիվ կարծրատիպերը՝ պարեկային ծառայությունից խուսափելն անխոհեմ է՝ պնդել է Աննա Հակոբյանը, առաջարկել խոհեմության, իմաստության, հզորության էջ սկսել:

Աննա Հակոբյան - Մենք պետք է և պարտավոր ենք նախ մենք երջանիկ լինել, բավարարված լինել մեր ընտանիքով ու մեր աշխատանքով, մեր ներդրումով մեր հանրային կյանքում, որ այդ երջանկությունը կարողանանք կիսել մեր երեխաների, մեր ամուսինների, մեր եղբայրների, մեր ծնողների, մեր հանրության, մեր համայնքի հետ, տարածենք և, առհասարակ, Հայաստանը ի վերջո երջանկության, ապահովության և անվտանգության փուլ թևակոխի: Ես էստեղ իսկապես շեշտը դնում եմ հայ կանանց վրա և գտնում եմ, որ մենք պետք է էդ քայլը անենք:

Աննա Հակոբյանի խոսքով՝ այդ քայլը բոլորը պարտավոր են անել այն մարդկանց համար, որոնք անմահացել են մեր օրհներգի վերջին տողերին հավատալով, և պետք է գործել նաև հանուն նրանց:

Հաջորդ ելույթը Հայաստանի գլխավոր դատախազինն էր, որը ատելության խոսքի բացասական ազդեցության մասին խոսեց:

Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Իմ աշխատանքում, բացի նրանից, որ ես ձգտում եմ օգնել, խրախուսել, հենմման կետ և ուս դառնալ խելացի աղջիկների համար, ես ձգտում եմ ինձ շրջապատող բոլոր աղջիկներին և կանանց, իմ իսկ օրինակով, սովորեցնել մի բան, որ եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ: Հարգանքը չի ձևավորվում «ես քեզ հարգում եմ» բառերով, ես պետք է հարգեմ քեզ՝ դիմացինիդ, և տեսնեմ այն ճանապարհը, որ դու անցնում ես:

Աննա Վարդապետյանը հիշել է մինչև գլխավոր դատախազի պաշտոնին նշանակվելը վարչապետի հետ խոսակցությունից մի դրվագ: Նիկոլ Փաշինյանը հարցրել էր, թե ի՞նչ դատախազություն է թողնելու Վարդապետյանը պաշտոնավարումից հետո:

Աննա Վարդապետյան - Ասացի, որ ես հանձնելու եմ պրոֆեսիոնալ, ազնիվ, հանդուրժող և կանանցով մի փոքր ավելի հագեցած դատախազություն, քան այս պահին կա:

Այսօր կնոջ դերը մեծ է առավել, քան երբևէ, քանի որ վտանգված է խաղաղությունը՝ ընդգծել է ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, որը 44-օրյա պատերազմում զոհվածի մայր է:

Նաիրա Հովսեփյան (ԲԴԽ անդամ) - Պիտի վայր դնենք պատերազմի գործիքները: Որոնք են այդ գործիքները. ատելությունն է, նախանձը, չարակամությունը: Պիտի խաղաղությանը հասնենք քայլ առ քայլ և խաղաղության գործիքները գործի դնենք: Պիտի ամեն օր, որ տեսնում ենք միմյանց, ասենք՝ օրը բարի լինի, հանդուրժող լինենք, սիրենք իրար: Այ, այդ դեպքում մենք իսկապես կունենանք ուժեղ հայրենիք և պետություն:

Որքանով են կանայք ակտիվ և ներգրավված անվտանգության ոլորտում, իրավապահ համակարգում, քաղաքականությունում ու զինված ուժերում: Ինչպիսի միջավայրում են կատարում իրենց աշխատանքը, ինչպես են համադրում աշխատանքն ու ընտանիքը, որքանով են տղամարդիկ կիսում ընտանիքի հոգսերը. այս թեմաների շուրջ է խոսել մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան) - 2020 թվականին Հայաստանի գենդերային նկարագիրը կոչվող մի ուսումնասիրության տվյալներով՝ աշխատաշուկայում զբաղվածություն ունեցող կինը Հայաստանում այսպես կոչված «տնային գործերի» վրա ծախսում է շաբաթական 27,5 ժամ, զբաղվածություն չունեցող կինը՝ 37,5 ժամ: Մինչդեռ տղամարդը, այդ նույն գործերի վրա շաբաթական 11 ժամ է ծախսում, անկախ այն բանից՝ նա աշխատաշուկայում ունի զբաղվածություն թե չունի: Ընտանիքի և երեխաների հոգսերով զբաղվածության այս անհամաչափությունն ուղիղ ազդեցություն ունի տարբեր սեռի անձանց աղքատության ցուցանիշի վրա:

Նույն ուսումնասիրությանը հղում անելով՝ Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է՝ երեխաներ ունենալու հանգամանքը ավելի շատ ազդում է կանանց զբաղվածության մակարդակի վրա: Երկու երեխա ունեցող կինը Հայաստանի աշխատաշուկայում 2 անգամ քիչ մասնակցություն ունի, քան նույն կարգավիճակում գտնվող տղամարդը:

Քրիստիննե Գրիգորյան - Ու չնայած անգամ նման սահմանափակումներին ու աշխատանքի դիմաց վարձատրության անհավասարությանը, մենք՝ կանայք ու աղջիկներս, ձգտում ենք կատարելության, ինչը մեր զարգացման ու հզորացման շարժիչն է: Սրանց պետք է գումարենք մեր սկզբունքային մոտեցումը, այն է՝ ցանկացած խոչընդոտ հնարավորություն դարձնելու մեր պրպտումը:

Ելույթներին հաջորդել է 4 պանելային քննարկում՝ «Կանայք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», «Կանայք աշխատաշուկայում. առավելություն թե դժվարություն», «Իրավունքների ապահովման գործընթացը տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից» խորագրերով, իսկ վերջինը ինտերակտիվ շփում էր դահլիճի հետ, որի ընթացքում հարց ու պատասխան է եղել: Աննա Հակոբյանը վստահեցրել է՝ նման համաժողովները շարունակական են լինելու և կազմակերպվելու են Հայաստանի բոլոր մարզերում:

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան
Դիտումների քանակ42
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015