• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը Արցախի ՊՆ-ն հերքել է... 11:19
ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ ՀՀ վարչապետը շնորհավորել է... 00:07
Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ... 21:53
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:2427 Մար, 2023

Շահագրգիռ քննարկում մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդրով

Կառուցապատողին, շինարարին ու ոլորտը վերահսկող տեսչական մարմնի մասնագետներին մեկտեղել են ոլորտային խնդիրները: Մայրաքաղաքում օդի մթնոլորտը շարունակում է աղտոտված մնալ: Հիմնական պատճառը Երևանում աննախադեպ ծավալի շինարարությունն է, նկատում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում:

Հովհաննես Մարտիրոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) - Ունենք խնդիր արձանագրած՝ շինհրապարակում ամեն ինչ նորմալ ա, լվացումն էլ անում են, ծածկած ա, ամեն ինչ նորմալ ա, դուրս ա գալիս մինչհամայնքային ճանապարհ, դե, հիմա էդ ծանր բեռնատարների հետևանքո՞վ ա քանդվել, թե՞ ի սկզբանե քանդված ա եղել վատ եղանակի ժամանակ, ստացվում ա, որ էդ մեծ բեռնատարները ավելի շատ աղտոտում ու փոշի են տարածում: 

Տեսչականի ղեկավարը վստահեցնում է՝ եթե շինհրապարակներում ջրցանումը ժամանակին կատարվի, շինաղբն էլ սահմանված նորմերին համաձայն հեռացվի, լուրջ խնդիրներ չեն լինի: Քննարկմանը մասնակցող Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց՝ 2022-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում օդի որակի մոնիթորինգի ուսումնասիրման հինգ սարք են տեղադրել: Դրանք չափում են օդի, փոշու աղտոտվածությունը և գազերի արտանետումները:

Գորիկ Ավետիսյան (Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար) - Եվս 5-ով նպատակ ունենք ավելացնելու, և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ, այո՛, փոշու արտանետումները հատկապես ամառվա չոր եղանակներին շատ բարձր են և իրենց մեջ հանրային առողջության համար մեծ ռիսկ են պարունակում, քանի որ բարձր է հատկապես PM 2.5 փոշու մակարդակը, պատճառը նաև շինհրապարակներն են: 

Տեսչականի ղեկավարը հիշեցնում է՝ իրենց առաքելությունը տուգանելը չէ, այլ օդը մաքուր պահելը, և որ որևէ կառուցապատողի թիրախավորելու, գործունեությունը կասեցնելու խնդիր չունեն։ Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել որոշումը, ըստ որի կառուցվող շենքերը պետք է պարտադիր պատված լինեն անթափանց թաղանթով: Խոշոր կառուցապատողներին միավորող ասոցիացիայի փոխնախագահի պնդմամբ՝ տարբերակն ընդունելի է, եթե անթափանց թաղանթով ծածկեն միայն այն հարկը, որտեղ աշխատանք է իրականացվում, այլապես չի բացառվում, որ հավելյալ ֆինանսական բեռի պատճառով բարձրանան բնակարանների գները:

Արայիկ Քուրդյան (Կառուցապատողների հայկական ասոցիացիայի փոխնախագահ) - Անթափանց թաղանթով պատվելու դեպքում աշխատանքը երեք անգամ կդժվարացնի՝ կռունկավարի աշխատանքը, բանվորների աշխատանքը, բետոնի մեքենայի մոտեցման աշխատանքը, ամրանների մոտեցման աշխատանքը: Չէ՞ որ էդ ամեն ինչը պրոցես ա, շինարարական հրապարակը սիրում է ազատ ռեժիմ: 

Ոլորտը վերահսկող տեսչական մարմնի ղեկավարը կրկնում է՝ հունվարի 1-ից հետո շինթույլտվություն ստացած կառուցապատողները պետք է պարտադիր կատարեն պահանջը, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն: Իսկ դատելով շինթույլտվությունների քանակից՝ առաջիկայում մայրաքաղաքում մոտ 240 նոր շինհրապարակ կբացվի:

Հեղինակ`Հովհաննես Վարդանյան
Դիտումների քանակ42
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ե՛վ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն. Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին 11:4729 Մայ, 2023
  • Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան 11:4229 Մայ, 2023
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:3529 Մայ, 2023
  • 2023-ի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ. Նիկոլ Փաշինյան 11:3129 Մայ, 2023
  • 1000 խոշոր հարկ վճարողները 2018-ի 1-ին եռամսյակի համեմատ 2023-ի 1-ին եռամսյակի կրկնապատիկից ավելի հարկ են վճարել 11:2229 Մայ, 2023
  • Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը 11:1929 Մայ, 2023
  • Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 36 ՃՏՊ. 3 զոհ, 55 վիրավոր 11:1029 Մայ, 2023
  • Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 10:5829 Մայ, 2023
  • Վթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում 10:4529 Մայ, 2023
  • ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ | ՈՒՂԻՂ 10:3729 Մայ, 2023
  • Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում 00:1229 Մայ, 2023
  • ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ 00:0729 Մայ, 2023
  • Վարչապետի գավաթ՝ հերթական մարզաձևից. ուժերը չափել են հեծանվային խճուղավազքի սիրահարները 00:0329 Մայ, 2023
  • Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ձևավորման պատմությունը 23:0328 Մայ, 2023
  • 3.7 տոննան Հայաստան ներկրվող թմրամիջոցների ամբողջ ծավալը չէ. իրավապահների բացահայտումները 22:1828 Մայ, 2023
  • Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին 21:5328 Մայ, 2023
  • Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին 21:2928 Մայ, 2023
  • Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսը մշակելուց հետո Էրդողանը առաջատարն է 52.21 տոկոսով 21:2028 Մայ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 28.05.2023 21:0028 Մայ, 2023
  • Բեռնարկղային նավով փոխադրումներ՝ այլընտրանք Լարսին. պետությունը կփոխհատուցի ճանապարհածախսը 20:4028 Մայ, 2023
  • 89.81 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 52.72, Քըլըչդարօղլուն՝ 47.28 տոկոսը 20:1428 Մայ, 2023
  • Կձևավորվեն աշխատանքային խմբեր համակարգելու Հայրենիք-Սփյուռք կապը | Հարցազրույց Հովել Շնորհոքյանի հետ 20:0228 Մայ, 2023
  • Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել 19:4928 Մայ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.05․2023 19:2428 Մայ, 2023
  • Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը շարունակում է մնալ առաջատարը 19:2128 Մայ, 2023
  • Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 21.05 տոկոսը. Էրդոողանն ունի 60.72 տոկոս ձայն 19:1028 Մայ, 2023
  • Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը 18:4528 Մայ, 2023
  • «Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, առաջ շարժվելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան 18:3528 Մայ, 2023
  • Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ 18:2028 Մայ, 2023
  • Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին 18:1128 Մայ, 2023
  • Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական մրցաշարը 17:3128 Մայ, 2023
  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում 16:4928 Մայ, 2023
  • Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել 15:0528 Մայ, 2023
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն 14:5928 Մայ, 2023
  • Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը 14:3228 Մայ, 2023
  • Փրկարար ծառայությունը շարունակում է միջոցառումների շարքը մարզերում 14:2728 Մայ, 2023
  • Շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություն՝ Դատախազության աշխատակիցների մասնակցությամբ 13:5728 Մայ, 2023
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:4728 Մայ, 2023
  • Զինված բախում Իրանա-աֆղանական սահմանին. կան զոհեր և վիրավորներ 13:1728 Մայ, 2023
  • ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում 12:4128 Մայ, 2023
  • Հանդիսավոր միջոցառում Սարդարապատում 12:1028 Մայ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015