• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի... 12:24
Բաց հարթակ․ Արգենտինայում ևս պայքարում են ընտրակաշառքի դեմ. Թոքատլյան Բաց հարթակ․ Արգենտինայում ևս... 20:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վեց ԲԿ-ում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542 մլն դրամ. ՊՎԾ
Հասարակություն
17:4123 Մար, 2023

Վեց ԲԿ-ում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542 մլն դրամ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ և բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման և աշխատանքային գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման արդյունք:

Այսպիսով՝ արձանագրվել է, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021 թթ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր և դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից Պետական առողջապահական գործակալության փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017,0 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379,0 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601,0 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ:

Մասնավորապես.

«Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված Տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ:

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը և կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների մնացած գումարը 8 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար:

«Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով:

Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում և բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով Ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաև Ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում և պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող՝ մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձևաչափով:

ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում այս ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփ Տեղեկանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր կարծիք ստանալուց հետո կքննարկվի դրանց հետագա ընթացքը լուծելու հարցը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Դիտումների քանակ29
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման արդյունքում ՊՎԾ-ն Շիրակի Անի համայնքում առերևույթ խախտումներ է հայտնաբերել 18:3420 Մար, 2023 Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման արդյունքում ՊՎԾ-ն Շիրակի Անի համայնքում առերևույթ խախտումներ է հայտնաբերել Հասարակություն
  • 3 անշարժ գույք, 8 մլն դրամ. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագիրը 12:4620 Մար, 2023 3 անշարժ գույք, 8 մլն դրամ. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագիրը Հասարակություն
  • ՊՎԾ-ն 843 խախտում է հայտնաբերել «Ջրառ» պետական ՓԲԸ-ում 20:0815 Մար, 2023 ՊՎԾ-ն 843 խախտում է հայտնաբերել «Ջրառ» պետական ՓԲԸ-ում Տնտեսություն
  • 2022-ին ՊՎԾ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ. ՀՀ վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները 17:0413 Մար, 2023 2022-ին ՊՎԾ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ. ՀՀ վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 22:3126 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները 22:2526 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015