• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին Այլ հայացք Եվրամիությանն անդամակցության գործընթացին 16:10
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Բագրատունյաց փողոցում պատշգամբ է... 12:42
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ ԱԳՆ ղեկավար կազմը և... 09:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
13:1123 Մար, 2023

Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի:

Ներկայացնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով: Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և դրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:

Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ՝ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված:

Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որում, հիշեցնեմ, ասվում է՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»: Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով:

Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել: Նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից:

Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել: Ինչո՞ւ, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է - խոսքը Պրահայի հայտարարության մասին է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»: Սա հայտարարություն է, որն ընդունվել է նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից:

Նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին, Սոչիում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է՝ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրի»:

Այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է այն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է՝ այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպը եղավ պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ: Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների: Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին:

Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է: Իսկ ընդհանուր առմամբ, պիտի ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական, Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը:

Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում իբր ազգային փոքրամասնություններ չկան: Նախ, նման ձևակերպումները Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կոպիտ միջամտություն են, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ:

Ներկայում ազգային փոքրամասնությունները ներկայացնող 4 պատգամավոր կա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում՝ շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները՝ խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները: Ադրբեջանը գուցե բարի կամք դրսևորի և Միլի մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար և դա երաշխավորի սահմանադրությամբ: Սա գուցե իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլը կլինի:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Ինչ վերաբերում է մեր անելիքներին՝ Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգության համակարգն ուժեղացնելով: Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից:

Շնորհակալություն»:

Դիտումների քանակ125
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Խաղաղության պայմանագիր լինելու է. ՀՀ վարչապետ 12:1123 Մար, 2023 Խաղաղության պայմանագիր լինելու է. ՀՀ վարչապետ Քաղաքականություն
  • Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանին քաջալերում են գնալ նոր սադրանքների. Փաշինյան 12:0723 Մար, 2023 Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանին քաջալերում են գնալ նոր սադրանքների. Փաշինյան Քաղաքականություն
  • ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են պետք. Փաշինյան 11:5223 Մար, 2023 ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են պետք. Փաշինյան Հասարակություն
  • Մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով, ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով. Փաշինյան 11:3223 Մար, 2023 Մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով, ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով. Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 413 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0930 Օգս, 2026
  • Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր 18:5330 Օգս, 2026
  • Որսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը 18:3930 Օգս, 2026
  • Երկու օրերի ընթացքում հեծանվորդները անցել են շուրջ 215.2 կմ ճանապարհահատված 17:3730 Օգս, 2026
  • Դժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհ 17:1230 Օգս, 2026
  • Վարչապետը հրապարակել է «Սևանի շուրջը» հեծանվարշավի երթուղին 16:5530 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվարշավն ավարտեցինք․ Նիկոլ Փաշինյան 16:0430 Օգս, 2026
  • Բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակները մասնակցել են հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը 15:0830 Օգս, 2026
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ 14:3830 Օգս, 2026
  • Ամենաբարդ հատվածը ևս անցանք. 26,4 կմ. վարչապետ 13:2730 Օգս, 2026
  • Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 13:1430 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 12:5330 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում 12:4830 Օգս, 2026
  • Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ մեկ անձ հոսպիտալացվել է 12:4230 Օգս, 2026
  • Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ 12:1030 Օգս, 2026
  • Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան 11:5630 Օգս, 2026
  • «Մաքս Օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 776 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5330 Օգս, 2026
  • Առջևում ամենաբարդ հատվածն է. մեծ վերելք. վարչապետ 11:5230 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են արհեստական բանականության գործարան 11:3030 Օգս, 2026
  • Այսօր Սևանա լճի օրն է 11:2930 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում 10:5930 Օգս, 2026
  • Օր երկրորդ, սկսում ենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:5630 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:4530 Օգս, 2026
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ 09:3730 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1030 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015