• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը Չքաղաքականացնե՜լ. Արթուր Խաչատրյանի տանը 18:01
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան Այս դժվարին պահին մեր... 17:55
Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը Այլ հայացք Քիշնևի հնգակողմ հանդիպմանը 15:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 01:2221 Մար, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածները Ալիևից պահանջում են ապահովել իրենց անվտանգ վերադարձը հայրենիք

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները Ադրբեջանի նախագահից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը պատմական հայրենիք: Արցախում գործող մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը բարձրաձայնում է, որ 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետևանքով Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկված են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից:

Սարո Սարյան («ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ նախագահ) - Ալիևը հայտարարություն արեց, սպառնում է մեզ, մենք ուզում ենք` էդ սպառնալիքները դադարեն, և, իրոք, խաղաղություն գա: Նորից մենք կարողանանք նորմալ ապրել: Նաև մենք փոքրիկ հույս ունենք ՄԱԿ-ի հանդեպ, բայց էդ հույսը կամաց-կամաց կորչում է:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններ, ինչը մինչև օրս տեղի չի ունեցել: Արցախցիները Գերագույն հանձնակատարի ուշադրությունն են հրավիրել փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները Արցախի օկուպացված տարածքներում իրականացնում են ապօրինի վերաբնակեցման ծրագրեր, փաստացի խոչընդոտում արցախցիների վերադարձը:

Սարո Սարյան - Փորձելու ենք ամեն ուղղությամբ ուղարկենք էդ նամակը: Որ հարցեր են տալիս՝ դուք կուզե՞ք, կհամաձայնվե՞ք: Ես հաշիվ եմ անում, էլի, առաջնային հարցերից մեկն է դա` ոնց պետք է մնանք, եթե առաջին` իրենք չեն ուզում` մնանք, երկրորդ՝ հնարավոր չէ: Մենք արդեն մեր ընտրությունն արել ենք:

Հայտարարության հեղինակները Իլհամ Ալիևից պահանջում են ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգնման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

Մհեր Հարությունյան («Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ նախագահ) - Լռելն էլ մի բան չէ, պետք է մեր խնդիրների մասին, մեզ հուզող հարցերի մասին բարձրաձայնենք և այդ մասին իրազեկել նաև հանրությանը, միջազգային հարթակներին, ատյաններին:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից արցախցիները պահանջում են կազմակերպել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության անվտանգ վերադարձը, ներդնել միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքներ, այդ թվում աջակցելով խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

Մհեր Հարությունյան - Փախստական բնակչությունն իրավունք ունի վերադառնալու և իր հայրենի տարածքներում բնակություն հաստատելու: Միջազգային հանրությունից այդ առումով ակնկալում ենք միջազգային երաշխիքների ապահովում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ցանկությունն ու իրավունքը կյանքի կոչել:

Հայտարարության հեղինակները Հայաստանի իշխանություններին էլ խնդրում են ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար:

Հեղինակ`Հովհաննես Վարդանյան
Դիտումների քանակ106
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է որոշեն ԼՂ-ի և Բաքվի ներկայացուցիչները. Լավրով 01:0721 Մար, 2023 Անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է որոշեն ԼՂ-ի և Բաքվի ներկայացուցիչները. Լավրով Քաղաքականություն
  • ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները պահանջել են Ադրբեջանի նախագահից ապահովել իրենց անվտանգ վերադարձը պատմական հայրենիք 16:0120 Մար, 2023 ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները պահանջել են Ադրբեջանի նախագահից ապահովել իրենց անվտանգ վերադարձը պատմական հայրենիք Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 04.06.2023 21:0004 Հնս, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 04.06․2023 19:1104 Հնս, 2023
  • Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան 17:5504 Հնս, 2023
  • ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 15:4104 Հնս, 2023
  • Հունիսի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:5504 Հնս, 2023
  • Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 11:4404 Հնս, 2023
  • Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. ՆԳՆ 10:5304 Հնս, 2023
  • Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:0904 Հնս, 2023
  • Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում 00:5204 Հնս, 2023
  • Աստվածընկալ վանական համալիրի մատուռը կվերականգնվի. ծրագրվում է վանքի դիմաց նաև թանգարան կառուցել 00:4904 Հնս, 2023
  • Զոհեր և փոխհրաձգություն՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին 00:2904 Հնս, 2023
  • Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի 00:1504 Հնս, 2023
  • Լիբանանի 84-ամյա Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը շարունակում է կրթել սերունդներ 23:5103 Հնս, 2023
  • Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու օրենսդրական նոր նախաձեռնություն 23:3303 Հնս, 2023
  • Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է 23:3003 Հնս, 2023
  • Հունիսի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1703 Հնս, 2023
  • Ամիսը 150.000 դրամ, ևս 800.000 տարեկան. ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին խրախուսելու ծրագիր 22:4803 Հնս, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2023 22:1903 Հնս, 2023
  • Չկալով բնակավայրում բացվել է առաջին նախակրթարանը 21:4103 Հնս, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015