• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ապօրինի ձեռք բերված 426 մլն դրամի գույքն օրինականացնելու և չհայտարարագրելու մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
13:0621 Մար, 2023

Ապօրինի ձեռք բերված 426 մլն դրամի գույքն օրինականացնելու և չհայտարարագրելու մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն (Արշակ Հակոբյան) պետական ծառայության վերը նշված պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետևանքով թաքցրել և խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2008-2010 թթ. ընթացքում Ա. Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և անչափահաս որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է ընկերության կառավարմանը: Այդ և ենթադրյալ այլ անօրինական գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով՝ Ա. Հ.-ն 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75 մլն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 մլն ՀՀ դրամ:

Բացի դրանից՝ Ա. Հ.-ն 2012 և 2013 թթ. համապատասխանաբար 120 մլն ու 204 մլն 250 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը, իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը:

Գիտակցելով, որ հիշյալ գույքերի արժեքները շեշտակիորեն գերազանցում են իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները` Ա. Հ.-ն դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:

Այսպիսով՝ հիմնավորվել է, որ Ա. Հ.-ի կողմից օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 ՀՀ դրամ և 75 մլն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք:

Բացի այդ, Ա. Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան) անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թթ. Վ. Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելությունը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար, 2013 թ. Ա. Հ.-ին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել Ա. Հ.-ի անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար:

Այդ նպատակով Ա. Հ.-ն 2013 և 2014 թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71 մլն 556 հազար ՀՀ դրամով և 80 մլն 200 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար Mercedes-Benz G 500 մակնիշի և Mercedes-Benz S 500L մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151 մլն 756 հազար ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա. Հ.-ն 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել և թաքցրել է 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100.000 ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Վերոգրյալի հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, Փողերի լվացում)  և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (Հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Ա. Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Դիտումների քանակ2236
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետին նոր մեղադրանք է առաջադրվել 17:1617 Մար, 2023 Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետին նոր մեղադրանք է առաջադրվել Իրավունք
  • Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի մեղադրանքը փոփոխվել է. քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացվել 10:4817 Մար, 2023 Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի մեղադրանքը փոփոխվել է. քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացվել Իրավունք
  • Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար 09:4613 Դեկ, 2022 Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015