• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կգնա գործարքի. «Հարևաններ» Թրամփը հույս է հայտնել,... 20:01
Տնտեսական աճ․ արդյոք մարդկանց կենսամակարդակն իսկապես բարձրանո՞ւմ է Տնտեսական աճ․ արդյոք մարդկանց... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:1805 Մար, 2023

ԵՄ առաքելությունը ՀՀ սահմանի դիտարկումների վերաբերյալ զեկուցում է Բրյուսելին

Արդեն 10 օրից ավելի է՝ Եվրամիության առաքելության դիտորդները Հայաստանում են՝ շարունակելով մնալ Ռուսաստան-Ադրբեջան ամենաքննարկվող թեմաներից մեկը:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին էր Հայաստանը դիմել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում քաղաքացիական առաքելություն նշանակելու խնդրանքով։ Եվրոպական խորհուրդն առաքելության ստեղծման մասին որոշումն ընդունեց մոտ 1 ամիս անց՝ 2023-ի հունվարի 23-ին։ Փետրվարի 20-ից դիտորդներն արդեն Հայաստանում են:

Ովքեր են ներգրավված առաքելության շրջանակում, ինչպես են իրականացնում սահմանի դիտարկումները և ինչ հաճախականությամբ են զեկուցում Բրյուսելին:

Առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը՝ ազգությամբ գերմանացի: Հարավային Սուդան, Կոսովո, Աֆղանստան, Վրաստան՝ տարբեր թեժ կետերում է եղել: Առաջիկա 2 տարին Հայաստանում է լինելու:

Դրոշ, համազգեստ, հեռադիտակ՝ ամենօրյա պարեկության անբաժան պարագաներն են:

Մարկուս Ռիտեր (Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար) - Մենք ունենք երեք խնդիր: Առաջինը՝ պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանի հետ սահմանի, և զեկուցել այդ ամենի մասին: Երկրորդը՝ պարեկության միջոցով ապահովել մարդկանց անվտանգությունը, իսկ դա նշանակում է այցելել գյուղեր, սահմանամերձ շրջաններ՝ այդկերպ մարդկանց ցույց տալով, որ մենք այստեղ ենք, և մեր խնդիրը նրանց մասին հոգ տանելն է: Եվ երրորդը՝ վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն է, բայց դա արդեն ապագայի հարց է: Այժմ առաջնայինը սահմանի երկայնքով իրավիճակի դիտարկման խնդիրն է:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է: Վայրի ընտրությունը ևս պատահական չէ:

Մարկուս Ռիտեր - Եղեգնաձորն է ընտրվել, քանի որ առաքելության նպատակն է հնարավորինս մոտ լինել երկու երկրի միջև սահմանին: Ցանկանում ենք ցույց տալ, որ առաքելությունը միայն հայկական կողմի համար չէ, այդ իսկ պատճառով այն չտեղակայվեց Երևանում, այլ Ադրբեջանի հետ սահմանին: Մենք ունենք ենթակայաններ, որոնցից մեկը Մարտունիում է:

Նաև Իջևանում, Ջերմուկում, Կապանում, Գորիսում: Շեշտում է՝ այդպիսով ծածկում են Ադրբեջանի հետ սահմանը՝ ողջ երկարությամբ: Պարեկությունը երբեմն 24 ժամ կարող է տևել՝ ամեն ինչ կախված է անհրաժեշտությունից, նաև եղանակից: Հիմա, երբ դեռ ձմեռային եղանակը պահպանվում է, դժվար է հասնել լեռնային շրջաններ:

Չնայած առաքելությունը սկսել է իր աշխատանքները, դրա դեռ ոչ բոլոր անդամներն են Հայաստանում՝ Ռիտերն է մանրամասնում:

Մարկուս Ռիտեր - Այս պահին մոտ 50-ն են տեղում, մարտ-ապրիլ ամիսներին արդեն բոլորը կժամանեն:

Առաքելության կազմում ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներն են ընդգրկված:

Մարկուս Ռիտեր - Ներկայացուցիչներ ունենք ԵՄ անդամ 25 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Շվեդիայից և այլ երկրներից:

Ապագայում ԵՄ առաքելությունը նախատեսում է որոշ աշխատանքներում ներգրավել նաև տեղացիների:

Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ շեշտված էր, որ առաքելության կազմում ներգրավված են 50 անզեն դիտորդներ, ինչը շահարկումների ալիք էր բարձրացրել մյուս 50-ի հետ կապված: Ռիտերը մանրամասնում է՝ մյուս 50-ը ադմինիստրատիվ անձնակազմն է լինելու:

Մարկուս Ռիտեր - Մենք ունենք դիտորդներ, բայց նաև ադմինիստրատիվ անձնակազմի կարիք ունենք: Առաքելության աշխատանքներում ներգրավված են նաև անվտանգության մասնագետներ, բժիշկներ, ինչպես նաև զեկուցողներ:

Առաքելության ղեկավարն անընդհատ ընդգծում է՝ կարևորը սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովումն է:

Մարկուս Ռիտեր - Մենք կանոնավոր պարեկություն ենք անում՝ այցելելով գյուղեր, որոնք այս հակամարտության ազդեցության գոտում են: Մեր ներկայությամբ տեղացիներին ցույց ենք տալիս, որ միջազգային հանրությունը այստեղ է նրանց պաշտպանելու համար: Մենք այստեղ ենք, որ մարդիկ իրենց անվտանգ ու ապահով զգան:

Առաքելության ղեկավարը շեշտում է՝ իրենց գործունեությունը թափանցիկ է:

Մարկուս Ռիտեր - Մենք ունենք հեռադիտակներ, GPS սարքավորումներ, դա ամեն է, ինչ մենք օգտագործում ենք, մենք միայն ցույց ենք տալիս մեր դրոշը և կատարում դիտարկում: Մենք չունենք հատուկ տեխնիկական սարքավորումներ:

Դիտարկումների ընթացքում, ըստ անհրաժեշտության, նաև լուսանկարում են:
Առաքելությունը զեկուցում է Բրյուսել՝ ամեն շաբաթ և փակ ձևաչափով:

Մարկուս Ռիտեր - Ոչ միայն սահմանին տիրող իրավիճակի մասին, այլև մեր կատարած աշխատանքի մասին, այսինքն՝ ամեն շաբաթ ենք տեղեկացնում այն մասին, ինչ անում ենք: Զեկույցները փակ են, մենք դրանք միայն Բրյուսելին ենք իրավասու փոխանցել, և արդեն այնտեղ կարող են որոշել՝ հրապարակել դրանք, թե ոչ:

Ավելի քան 1 շաբաթ իրականացված դիտարկումների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում դեռ չեն արձանագրել, նշում է առաքելության ղեկավարը:

Մարկուս Ռիտեր - Մեր ներկայությունը, կարծես, ինչ-որ չափով ազդում է իրավիճակի վրա, որովհետև երկու կողմն էլ տեղյակ է, որ միջազգային դիտորդական խումբ կա այստեղ:

Անցած օրերի միակ դժվարությունը, որ հանդիպել են, եղանակային պայմանների հետ են կապված:

Մարկուս Ռիտեր - Դժվարությունները եղանակային պայմաններով են պայմանավորված, ձմեռ էր, ձյուն, ճանապարհները՝ սառած: Եղել են դեպքեր, որ չենք կարողացել հասնել այն վայրեր, որտեղ ցանկացել ենք: Հույս ունենք, որ գարնանը և ամռանը եղանակը լավը կլինի: Այլ խնդիրների չենք բախվել: Մեր առաքելությունը դեռ ամրապնդման փուլում է, ունենք որոշակի լոգիստիկ խնդիրներ՝ ողջ անձնակազմին այստեղ տեղափոխելու հետ կապված, սակայն կարող եմ ասել, որ աշխատանքները բավական լավ են ընթանում:

Տեղում, հատկապես՝ ռիսկային տեղանքներում, Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը ըստ անհրաժեշտության է:

Ժպիտով տեղի բնակիչների հետաքրքրվածությունից է պատմում՝ մոտենում են, տուն հրավիրում, ցանկանում ինչ-որ բան հյուրասիրել: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի 2 տարվա մանդատ: Օրերս Հայաստանում գտնվող ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ավելի շուտ կստորագրվի, և եվրոպական դիտորդների կարիք արդեն չի լինի:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ255
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից 13:5903 Փտր, 2026
  • Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը 13:4903 Փտր, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 13:4103 Փտր, 2026
  • Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. ՏԿԵ նախարար 13:3103 Փտր, 2026
  • Ապրիլից Հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից. ՏԿԵ նախարար 13:2003 Փտր, 2026
  • Հաստատվել է Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը 13:0903 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ հետ հարաբերություններին և դաշնակցային պարտավորություններին 13:0003 Փտր, 2026
  • Աճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորների հոսքը. ՏԿԵ նախարար 12:5503 Փտր, 2026
  • Ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարարը պարզաբանում է 12:4403 Փտր, 2026
  • Թեհրանի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել 12:4403 Փտր, 2026
  • Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին 12:4103 Փտր, 2026
  • 2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան 5,8 տոկոսով ավելի է 2024-ի համեմատությամբ 12:3603 Փտր, 2026
  • ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ 12:2903 Փտր, 2026
  • Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 12:2003 Փտր, 2026
  • Հուսով ենք, որ արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ՀՀ քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ գործակցության կրճատում. ՌԴ ԱԳՆ 12:1503 Փտր, 2026
  • Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել. այն ձեռք էր բերվել տելեգրամյան ալիքով 12:0603 Փտր, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք 11:5603 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը և Օլոֆ Սկուգը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը 11:4603 Փտր, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու 11:4103 Փտր, 2026
  • Հանձնարարել եմ արտգործնախարար Արաղչիին՝ ապահովել արդար և անաչառ բանակցություններ. Փեզեշքիան 11:3603 Փտր, 2026
  • Հովք բնակավայրում և «Նարեկի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում էլեկտրաշչակներ կգործարկվեն 11:2503 Փտր, 2026
  • Փրկարարները կանխել են Արմավիր քաղաքի անասնաբուժական խանութի պահեստի հրդեհի տարածումը 11:0403 Փտր, 2026
  • Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3903 Փտր, 2026
  • Ուկրաինայի գործում լավ առաջընթաց կա․ Թրամփ 10:1003 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Զեղծարարները ավելի ակտիվ են օգտագործում AI-ը, քան զեղծարարության դեմ պայքարողները 10:0003 Փտր, 2026
  • Իրացնելու համար տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը կալանավորվել է 09:4103 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 09:3303 Փտր, 2026
  • Արագածի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ձյուն է տեղում 09:0903 Փտր, 2026
  • Երևանում և մարզերում լույս չի լինի․ հասցեներ 08:2803 Փտր, 2026
  • Հրազդան քաղաքում ավտոմեքենա է այրվել 07:5903 Փտր, 2026
  • Մեկնարկել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը 00:4603 Փտր, 2026
  • Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը 23:5702 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 23:3802 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն պատրաստվում է հունիսի ընտրությանը. եռօրյա դասընթաց՝ տեղամասային հանձնաժողովների համար 23:1802 Փտր, 2026
  • Փետրվարի 3-ի եղանակային կանխատեսումները 23:0002 Փտր, 2026
  • Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի շինություններն ապամոնտաժվել են 22:5302 Փտր, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ 22:3002 Փտր, 2026
  • Փորձում են խաթարել պետության հանդեպ վստահությունը. կեղծիքի նոր խմբաքանակ է տարածվում 22:1602 Փտր, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0502 Փտր, 2026
  • Բանաստեղծները՝ գույների հրաշագործին 21:4102 Փտր, 2026
  • Շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է․ փրկարարներն ապամոնտաժել են այն 21:2402 Փտր, 2026
  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՀՀ-ում է 21:0702 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | AI լուսանկարներից մինչև «ադրբեջանցի տաքսիստ». շաբաթվա ամենահնչեղ կեղծ լուրերը 21:0002 Փտր, 2026
  • Փետրվար 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5402 Փտր, 2026
  • ՀՀ-Հնդկաստան գործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան 20:5102 Փտր, 2026
  • Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 2026 թվականի շրջափուլը 20:4402 Փտր, 2026
  • Ծնեբեկ արտադրողների միություն է ստեղծվել 20:3802 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 20:3302 Փտր, 2026
  • Հռոմում զբոսաշրջիկները կվճարեն 2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար 20:2802 Փտր, 2026
  • AI տվյալների կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են 20:2302 Փտր, 2026
  • Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները 20:1902 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 2 Փետրուար․ 2026 20:1402 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:1002 Փտր, 2026
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում 20:0602 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 20:0002 Փտր, 2026
  • 900 գույքից 360-ը Մայր աթոռը չի կարողանա վաճառել, նվիրաբերել. լայն արձագանք ստացած նախագծի հետքերով 19:4802 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:4202 Փտր, 2026
  • Արջամուկ Ֆիլը կանխատեսել է երկարատև ձմեռ 19:3802 Փտր, 2026
  • Անիլ Չաուհանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է ՏՏ լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը 19:3202 Փտր, 2026
  • ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ․ համեմատ 2025-ին աճել է ավելի քան 4,4 անգամ. Գևորգ Պապոյան 19:2502 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին 19:1802 Փտր, 2026
  • Չեխերն աջակցել են իրենց նախագահին վարչապետի հետ կոնֆլիկտում 19:1102 Փտր, 2026
  • IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում է 19:0402 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Կրոնական հուշարձաններ․ ինչու է առաջարկվում սահմանափակել դրանց վաճառքն ու նվիրաբերումը 19:0002 Փտր, 2026
  • Իրանի նախագահը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը 18:5402 Փտր, 2026
  • Մանկական ժողովրդական երգերի ժողովածուի շնորհանդեսը՝ Լոս Անջելեսում 18:4502 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են սկսել 18:3702 Փտր, 2026
  • Համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը. ԿԳՄՍ նախարարը՝ EducAItion 2026 համաժողովում 18:2802 Փտր, 2026
  • WhatsApp-ում ՇՄ փոխնախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել 18:2102 Փտր, 2026
  • Մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքները 4 և 4.3 են. ստուգումներն ավելի համապարփակ կդառնան 18:1402 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Շայտեգելը քննարկել են GRAWE ընկերության՝ ՀՀ ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր 18:0802 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0302 Փտր, 2026
  • Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահ է, որ կառավարության շաթդաունը կարող է ավարտվել երեքշաբթի 17:5502 Փտր, 2026
  • Մյասնիկյան գյուղի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց էր պահում. քրեական ոստիկանների բացահայտումը 17:4902 Փտր, 2026
  • Արհեստական բանականությունը կրթությունում․ ԿԳՄՍ նախարարը Իսրայելում ներկայացրել է Հայաստանի փորձը 17:4202 Փտր, 2026
  • Ոստիկանության պետը Պարեկային ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 17:3502 Փտր, 2026
  • Ֆրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներին 17:2902 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Օլոֆ Սկուգը կարևորել են Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը 17:2102 Փտր, 2026
  • Թրամփը ցանկանում է պահպանել միջուկային զենքի սահմանափակումները. FT 17:1602 Փտր, 2026
  • Ռաֆֆին՝ 44-օրյա պատերազմում զոհված Ռուբենի և Արմենի եղբայրը 17:0602 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Ապօրինի հողօգտագործում և գազի վաճառք․ «Մուլտի Լեոն»-ի գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 17:0002 Փտր, 2026
  • Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի 16:5802 Փտր, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ 16:5102 Փտր, 2026
  • Վենետիկում կառնավալը մեկնարկել է նավակների վառ շքերթով՝ նվիրված օլիմպիական խաղեր-2026-ին 16:4402 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը 16:3702 Փտր, 2026
  • Չուշացնել մաքսային ձևակերպումներն Ագարակի անցակետում 16:2902 Փտր, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում գտնվող ԵՄ դեսպաններին 16:2202 Փտր, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը 16:1302 Փտր, 2026
  • Դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի պատմության դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի 16:0302 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ 15:5702 Փտր, 2026
  • Հետազոտություն, դեղորայք, թանկ վիրահատություններ. բուժապահովագրությունը՝ փրկօղակ 15:4502 Փտր, 2026
  • Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընթացքը 15:3002 Փտր, 2026
  • «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է վարույթ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան 15:1802 Փտր, 2026
  • Գեներալ Չաուհանը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումը 15:0602 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | Դատարանը մերժել է ԼՂ նախկին նախագահի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի 15:0002 Փտր, 2026
  • Իրանը պետք է համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ. Թրամփ 14:5902 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին 14:4402 Փտր, 2026
  • Վարչապետ Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ի ԼԳԲՏ շքերթին. Բաղդասարյանը՝ շրջանառվող լուրերի մասին 14:3902 Փտր, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 14:2202 Փտր, 2026
  • «Դիջիթեյն» ընկերությունը 2025-ին 26 մլրդ 589 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1502 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015