Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը լուսանկար է հրապարակել Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրած հայ փրկարարների հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Հայաստանի փրկարարական ջոկատը Ատըեամանի իր աշխատանքները աւարտեց ու վերադարձաւ երկիր։
Ջոկատը զօր ու գիշեր աշխատելով բազմաթիւ քաղաքացիներ փրկեց փլատակներէն։
Շնորհակալութիւն…»:
Հիշեցնենք՝ Հայաստանից մեկնած 27 հոգանոց փրկարարական ջոկատը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում 9 օր մասնակցել է որոնողափրկարարական աշխատանքներին:
Հայ մասնագետներին հաջողվել է գործընկերների հետ համագործակցությամբ փլատակներից դուրս բերել երեք մարդու: