Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:

Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ է հատկացվել: Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի, այն կտրվի մասնավորի սպասարկմանը:

Համայնքը հստակ պահանջներ է սահմանել. տնտեսվարողը մուտքերի մոտ կտեղադրի անվասայլակների համար նախատեսված վերելակներ, տարածքը կապահովի սանհանգույցով, անցումում նախատեսվող առևտրային տաղավարներն էլ կլինեն միանման:
