ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
.jpg)
«Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները, համառոտ անդրադարձել եմ ոլորտի առաջնահերթություններին ու իրականացվող ծրագրերին:
.jpg)
Այնուհետև քննարկել ենք այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն։ Այս համատեքստում հատկապես կարևորել ենք կանաչ տնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, փոքր և միջին ձեռնարկատիրությունը, կրթությունն ու զբոսաշրջությունը»,- գրել է նա։