Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բենատարների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Ջերմուկի, Վանաձորի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Գորիսի, Քաջարանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Գետափ-Մարտունի 26-րդ կմ-ին, Թալինի, Արագածի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (ցածր տեսանելիություն) բուք է:
Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։