Հզոր երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում կա հազարից ավելի զոհ, այդ թվում՝ հայեր, մի քանի հազար մարդ վիրավոր է:
Վարչապետ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ:
Արարատ Միրզոյանը Բեռլինում իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը:
Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են:
Արցախի ՀԿ-ները հրապարակել են շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է, որ փետրվարին սպասվում են ռուսական զինված ուժերի նոր հարձակումներ:
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը: