• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Էդուարդ Քալանթարյանի և Վարդան Մանուչարյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Էդուարդ Քալանթարյանի և Վարդան... 01:14
Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո... 23:52
Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր է ակնկալում Ադրբեջանը ձգտում է էլ... 23:48
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթի շրջանակում 4 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան
Հասարակություն
18:1302 Փտր, 2023

Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթի շրջանակում 4 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 30- և 29-ամյա բնակիչները, իրենց ընկերոջ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտության համար պարզաբանումներ պահանջելու նպատակով, 2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, երկու այլ ընկերների հետ գնացել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող տուն, որտեղ տան սեփականատիրոջ, նրա 23- և 26-ամյա որդիների հետ խոսակցությունը վերածվել է լեզվակռվի:

Խոսակցությունը շարունակելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը՝ երեկոյան, 30-ամյա տղամարդը, վերցնելով ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը, մի քանի ընկերների հետ նրանցից մեկին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է գյուղի կենտրոնում գտնվող այգի, որտեղ արդեն իսկ սպասում էին 23- և 26-ամյա եղբայրները՝ իրենց ընկերների հետ: Վերջիններիս միջև լարված հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, երիտասարդները սկսել են տարածքում հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն գործադրել միմյանց նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով միմյանց:

Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը, վերոնշյալ ավտոմեքենայի հետևի սրահից դուրս բերելով իր հետ նախապես վերցրած հիշյալ ինքնաձիգը, կրակոցներ է արձակել դեպի օդ, որից հետո ինքնաձիգի փայտյա կոթով հարվածներ հասցրել եղբայրների և վերջիններիս ընկերների մարմինների տարբեր հատվածներին:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել «EKOL 29» մոդելի գազային ատրճանակ և 2 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված փամփուշտ, դրանք ապօրինի փոխադրել Արմավիրի մարզի Գայ գյուղ, որոնք 2021թ. օգոստոսի 14-ին հայտնաբերվել են վերջինիս վարած ավտոմեքենայի զննությամբ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ 1-ին մասին, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին:

29-ամյա երիտասարդին, 23- և 26-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Հիշյալ 4 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

Դիտումների քանակ18
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն 23:5225 Մար, 2023
  • Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր է ակնկալում 23:4825 Մար, 2023
  • Մարտի 26-ի եղանակային կանխատեսումները 23:4025 Մար, 2023
  • Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով 22:5525 Մար, 2023
  • Նորոգվում են Գյումրիի պատմական թաղամասի փողոցները. զուգարանների կառուցում, սակայն նախատեսված չէ 22:0925 Մար, 2023
  • Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը մեկնարկեց. ՀՀ հավաքականը բացեց հաշիվը 21:1325 Մար, 2023
  • Օճառագործության դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար 21:1125 Մար, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 25.03.2023 21:0025 Մար, 2023
  • Միսաք Մանուշյանին բացահայտող ցուցադրություն 20:5725 Մար, 2023
  • Ռուսական կողմում ինժեներական աշխատանքներ են. Լարսում բեռնատարների թողունակությունը ցածր կլինի 20:4925 Մար, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2023 20:4425 Մար, 2023
  • ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարը հոդված և հարցազրույց է հրապարակել Արցախի հարցի մասին 20:3825 Մար, 2023
  • Ադրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծը. ՌԴ ՊՆ 20:3125 Մար, 2023
  • Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները 20:2725 Մար, 2023
  • Հայաստանում ներդրվում են ջրային պաշարների կառավարման նոր տեխնոլոգիաներ 20:2125 Մար, 2023
  • Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ 20:1425 Մար, 2023
  • Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման կվերադառնա Եվրամիության օրակարգ. Մորավեցկի 20:0625 Մար, 2023
  • Հայաստանի ժայռապատկերները՝ աշխարհի զբոսաշրջային քարտեզին 19:5825 Մար, 2023
  • Արմավիրի մարզում այսօր համամարզային ծառատունկ էր 19:5125 Մար, 2023
  • Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կդադարի ցանկացած միջոցներով զսպել և ճնշել Պեկինին. Ցին Գան 19:4625 Մար, 2023
  • Առաջին հոսքի պահեստազորայինները ավարտել են 25-օրյա հավաքները. ՊՆ 19:3725 Մար, 2023
  • Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է 19:3325 Մար, 2023
  • ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում սպանվել է 1600 խաղաղ բնակիչ 19:2725 Մար, 2023
  • Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան 19:2125 Մար, 2023
  • Առաջիկա օրերին Հայաստանում հնարավոր է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 19:0925 Մար, 2023
  • Լոռու մարզի 7 դպրոց նոր մարզադահլիճ կունենա 19:0125 Մար, 2023
  • Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքողները «կաթվածի շաբաթ» են հայտարարել 18:4725 Մար, 2023
  • Հայկական արտադրության խնամքի բնական միջոցներ 18:3425 Մար, 2023
  • Շառլ Միշելը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին 18:2325 Մար, 2023
  • Վաղարշապատ համայնքում լայնածավալ աշխատանքն այս տարի կշարունակվի 18:1825 Մար, 2023
  • Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախում 18:0825 Մար, 2023
  • ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը Թբիլիսիում մասնակցել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին 18:0225 Մար, 2023
  • Ներքին զբոսաշրջությունը 2022-ին ավելացել է մոտ 21 տոկոսով 17:4425 Մար, 2023
  • Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում 17:3125 Մար, 2023
  • Ոստիկանները երկու օրում թմրաշրջանառության 20-ից ավելի դեպք են բացահայտել 17:1725 Մար, 2023
  • Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել արևելքում. Զելենսկի 17:0225 Մար, 2023
  • Լուրեր 17:00 | 25.03.2023 17:0025 Մար, 2023
  • Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորամասի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ 16:5125 Մար, 2023
  • «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրի ղեկավարի 16:4125 Մար, 2023
  • Պետական դավաճանության կասկածանքով Ստեփանակերտում կալանավորվել է երկու անձ 16:3025 Մար, 2023
  • Նախաձեռնված մոտ 59 հազար քրեական վարույթ, դատարան հասած մի շարք աղմկոտ գործեր. ՔԿ ամփոփումը 16:2625 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ 16:1125 Մար, 2023
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և տնտեսական համագործակցության հեռանկարները 16:0425 Մար, 2023
  • Քաղաքապետարանը մայրաքաղաքում այս տարի կբարեկարգի հարյուրից ավելի բակեր ու տարածքներ 15:5125 Մար, 2023
  • Անահիտ Ավանեսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակում 15:3825 Մար, 2023
  • Հարավային Կովկասում պատերազմի ռիսկն իրական է և չի կարող ծառայել Եվրոպայի շահերին. Ռասմուսենի հարցազրույցը Le Figaro-ին 15:3425 Մար, 2023
  • Մասնակի փլուզում Դիլիջանում․ տուժածներ չկան 15:1925 Մար, 2023
  • Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ 15:1725 Մար, 2023
  • Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 15:1125 Մար, 2023
  • Անձնական օգնականի ծառայությունը՝ հանրությանն ինտեգրվելու հնարավորություն 14:5225 Մար, 2023
  • Բնակարան, 4 մլն 715 հազար դրամ. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարագիրը 14:2425 Մար, 2023
  • Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման համար ոչ մի պայման չկա. Զելենսկի 13:5725 Մար, 2023
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2022-ին 5 մլրդ 292 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 13:3125 Մար, 2023
  • Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 165 մարդ 13:0725 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 25.03.2023 13:0025 Մար, 2023
  • Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած Ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5625 Մար, 2023
  • ԵՄ-ն պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում. Ռասմուսեն 12:3425 Մար, 2023
  • Սիրիայի հյուսիս-արևելքում ևս մեկ ամերիկյան ռազմաբազա է հրթիռակոծվել 12:1125 Մար, 2023
  • 24-ամյա կինը 2021-ից ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվողը կալանավորվել է 11:5825 Մար, 2023
  • Ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու «Հաւք» ԱԹՍ մրցույթին․ Արփինե Սարգսյան 11:5125 Մար, 2023
  • Գերմանիայի արտգործնախարարը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը 11:4525 Մար, 2023
  • Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի. Նիկոլ Փաշինյան 11:3825 Մար, 2023
  • Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ արարքների մեջ Հայաստանին մեղադրելու փորձերը. ՄԱԿ-ում հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը 10:2225 Մար, 2023
  • Հայ և հույն ժողովուրդներն ավելին են, քան բարեկամներ. Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին 09:5025 Մար, 2023
  • Հրդեհ Մայակովսկի գյուղում 09:2425 Մար, 2023
  • Մեկնարկեց «Ազգային թատերական դպրոց» նախագծի առաջին փուլը 08:5925 Մար, 2023
  • Կինոկենտրոնը նախատեսում է վերականգնել և թվայնացնել հայկական բոլոր ֆիլմերը 08:2225 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015