• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Էդուարդ Քալանթարյանի և Վարդան Մանուչարյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Էդուարդ Քալանթարյանի և Վարդան... 01:14
Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո... 23:52
Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր է ակնկալում Ադրբեջանը ձգտում է էլ... 23:48
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը
Հասարակություն
16:4902 Փտր, 2023

Ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացերը և ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 2-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը հայտնել է, որ նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է գործնականում ի հայտ եկած տարընթերցումների և ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել «պետական շահ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև «հանրային շահ» հասկացությունը:

«Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի իրականացման շրջանակում Դատախազությանը հնարավորություն կընձեռվի մասնակցել և լուծել համայնքի միջոցների տնօրինման և համայնքին պատճառված վնասի դեպքում իրականացվելիք դատավարական և իրավական գործընթացները: Մասնավորապես, այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, երբ համայնքի ղեկավարը չտեղեկացվածության, շահագրգռվածության կամ այլ պատճառով հայց չի ներկայացնում դատարան՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու, դրա հետևանքները վերացնելու, համայնքի սեփականության ապօրինի տիրապետումը դադարեցնելու, ժառանգություն ընդունելու հետ կապված և այլ պահանջներով: Նման կարգավորման պարագայում դա կարող է իրականացվել նաև Դատախազության կողմից՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում»,- ասել է փոխնախարարը:

Փաթեթով նախատեսվում է նաև Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին, քանի որ կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման և դատախազների ատեստավորման գործընթացում:

Առաջարկվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածներով, ըստ որոնց՝ անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ:

Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում և համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաև դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունների շրջանակները:

Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և պարզաբանել առաջարկվող փոփոխությունների և լրացումների ընդունման անհրաժեշտությունը:

Անահիտ Մանասյանը հայտնել է, որ Դատախազության համակարգում նախաձեռնվել է բարեփոխումների լրջագույն փուլ, և այդ բարեփոխումները ներառում են նաև Դատախազության համակարգի  ամբողջական զարգացման հայեցակարգային ուղղությունների մշակում, որի ուղղություններից մեկը գործադիր իշխանությունից Դատախազության անկախությունն է, որը հստակ միջազգային չափանիշ է: «Մենք որևէ բան այստեղ չենք հորինում, ամենօրյա աշխատանքի շրջանակում փորձ ենք անում երաշխավորել այդ չափանիշի իրացումը նաև Հայաստանի Հանրապետությունում:  Միևնույն ժամանակ հանձնառություն ենք ստանձնել զարգացնելու ոլորտը բոլոր հնարավոր ասպեկտներով»,- ընդգծել է նա:

Պատգամավորները հնչեցրել են մի շարք հարցեր, առաջարկներ և դիտողություններ, որոնց նախաձեռնության հեղինակները կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անհասկանալի են համարել, թե ինչու է նախաձեռնության քննարկումը Կառավարությունը համարել անհետաձգելի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Նախագծով նախատեսվում է հստակեցնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝  հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով:

Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունն ապահովելու նպատակով, նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը մտավոր սեփականության ոլորտում, որը, ըստ էության, ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս է:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն 23:5225 Մար, 2023
  • Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր է ակնկալում 23:4825 Մար, 2023
  • Մարտի 26-ի եղանակային կանխատեսումները 23:4025 Մար, 2023
  • Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով 22:5525 Մար, 2023
  • Նորոգվում են Գյումրիի պատմական թաղամասի փողոցները. զուգարանների կառուցում, սակայն նախատեսված չէ 22:0925 Մար, 2023
  • Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը մեկնարկեց. ՀՀ հավաքականը բացեց հաշիվը 21:1325 Մար, 2023
  • Օճառագործության դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար 21:1125 Մար, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 25.03.2023 21:0025 Մար, 2023
  • Միսաք Մանուշյանին բացահայտող ցուցադրություն 20:5725 Մար, 2023
  • Ռուսական կողմում ինժեներական աշխատանքներ են. Լարսում բեռնատարների թողունակությունը ցածր կլինի 20:4925 Մար, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2023 20:4425 Մար, 2023
  • ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարը հոդված և հարցազրույց է հրապարակել Արցախի հարցի մասին 20:3825 Մար, 2023
  • Ադրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծը. ՌԴ ՊՆ 20:3125 Մար, 2023
  • Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները 20:2725 Մար, 2023
  • Հայաստանում ներդրվում են ջրային պաշարների կառավարման նոր տեխնոլոգիաներ 20:2125 Մար, 2023
  • Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ 20:1425 Մար, 2023
  • Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման կվերադառնա Եվրամիության օրակարգ. Մորավեցկի 20:0625 Մար, 2023
  • Հայաստանի ժայռապատկերները՝ աշխարհի զբոսաշրջային քարտեզին 19:5825 Մար, 2023
  • Արմավիրի մարզում այսօր համամարզային ծառատունկ էր 19:5125 Մար, 2023
  • Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կդադարի ցանկացած միջոցներով զսպել և ճնշել Պեկինին. Ցին Գան 19:4625 Մար, 2023
  • Առաջին հոսքի պահեստազորայինները ավարտել են 25-օրյա հավաքները. ՊՆ 19:3725 Մար, 2023
  • Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է 19:3325 Մար, 2023
  • ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում սպանվել է 1600 խաղաղ բնակիչ 19:2725 Մար, 2023
  • Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան 19:2125 Մար, 2023
  • Առաջիկա օրերին Հայաստանում հնարավոր է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 19:0925 Մար, 2023
  • Լոռու մարզի 7 դպրոց նոր մարզադահլիճ կունենա 19:0125 Մար, 2023
  • Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքողները «կաթվածի շաբաթ» են հայտարարել 18:4725 Մար, 2023
  • Հայկական արտադրության խնամքի բնական միջոցներ 18:3425 Մար, 2023
  • Շառլ Միշելը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին 18:2325 Մար, 2023
  • Վաղարշապատ համայնքում լայնածավալ աշխատանքն այս տարի կշարունակվի 18:1825 Մար, 2023
  • Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախում 18:0825 Մար, 2023
  • ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը Թբիլիսիում մասնակցել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին 18:0225 Մար, 2023
  • Ներքին զբոսաշրջությունը 2022-ին ավելացել է մոտ 21 տոկոսով 17:4425 Մար, 2023
  • Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում 17:3125 Մար, 2023
  • Ոստիկանները երկու օրում թմրաշրջանառության 20-ից ավելի դեպք են բացահայտել 17:1725 Մար, 2023
  • Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել արևելքում. Զելենսկի 17:0225 Մար, 2023
  • Լուրեր 17:00 | 25.03.2023 17:0025 Մար, 2023
  • Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորամասի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ 16:5125 Մար, 2023
  • «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրի ղեկավարի 16:4125 Մար, 2023
  • Պետական դավաճանության կասկածանքով Ստեփանակերտում կալանավորվել է երկու անձ 16:3025 Մար, 2023
  • Նախաձեռնված մոտ 59 հազար քրեական վարույթ, դատարան հասած մի շարք աղմկոտ գործեր. ՔԿ ամփոփումը 16:2625 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ 16:1125 Մար, 2023
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և տնտեսական համագործակցության հեռանկարները 16:0425 Մար, 2023
  • Քաղաքապետարանը մայրաքաղաքում այս տարի կբարեկարգի հարյուրից ավելի բակեր ու տարածքներ 15:5125 Մար, 2023
  • Անահիտ Ավանեսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակում 15:3825 Մար, 2023
  • Հարավային Կովկասում պատերազմի ռիսկն իրական է և չի կարող ծառայել Եվրոպայի շահերին. Ռասմուսենի հարցազրույցը Le Figaro-ին 15:3425 Մար, 2023
  • Մասնակի փլուզում Դիլիջանում․ տուժածներ չկան 15:1925 Մար, 2023
  • Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ 15:1725 Մար, 2023
  • Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 15:1125 Մար, 2023
  • Անձնական օգնականի ծառայությունը՝ հանրությանն ինտեգրվելու հնարավորություն 14:5225 Մար, 2023
  • Բնակարան, 4 մլն 715 հազար դրամ. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարագիրը 14:2425 Մար, 2023
  • Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման համար ոչ մի պայման չկա. Զելենսկի 13:5725 Մար, 2023
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2022-ին 5 մլրդ 292 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 13:3125 Մար, 2023
  • Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 165 մարդ 13:0725 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 25.03.2023 13:0025 Մար, 2023
  • Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած Ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5625 Մար, 2023
  • ԵՄ-ն պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում. Ռասմուսեն 12:3425 Մար, 2023
  • Սիրիայի հյուսիս-արևելքում ևս մեկ ամերիկյան ռազմաբազա է հրթիռակոծվել 12:1125 Մար, 2023
  • 24-ամյա կինը 2021-ից ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվողը կալանավորվել է 11:5825 Մար, 2023
  • Ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու «Հաւք» ԱԹՍ մրցույթին․ Արփինե Սարգսյան 11:5125 Մար, 2023
  • Գերմանիայի արտգործնախարարը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը 11:4525 Մար, 2023
  • Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի. Նիկոլ Փաշինյան 11:3825 Մար, 2023
  • Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ արարքների մեջ Հայաստանին մեղադրելու փորձերը. ՄԱԿ-ում հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը 10:2225 Մար, 2023
  • Հայ և հույն ժողովուրդներն ավելին են, քան բարեկամներ. Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին 09:5025 Մար, 2023
  • Հրդեհ Մայակովսկի գյուղում 09:2425 Մար, 2023
  • Մեկնարկեց «Ազգային թատերական դպրոց» նախագծի առաջին փուլը 08:5925 Մար, 2023
  • Կինոկենտրոնը նախատեսում է վերականգնել և թվայնացնել հայկական բոլոր ֆիլմերը 08:2225 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015