Նորվեգիայի իշխանություններն արգելել են փետրվարի 3-ին նախատեսված՝ Ղուրանն այրելու ակցիան։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
«Նորվեգիայում վաղը ծրագրվող ակցիայի մասին տեղեկություն ստանալուց հետո, որն ուղղված է ընդդեմ Ղուրանի, մենք Անկարայում Նորվեգիայի դեսպանին կանչեցինք նախարարություն: Նորվեգիայի իշխանությունները չեղարկեցին ակցիայի անցկացման թույլտվությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան էին այրել, ինչի վերաբերյալ Թուրքիայի արձագանքի պատճառով կասեցվել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը: