• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական... 01:09
Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան Սիսիան և Անի համայնքների... 00:56
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան... 23:40
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված համար 71 մանկապարտեզը վերաբացվել է
Հասարակություն
18:4901 Փտր, 2023

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված համար 71 մանկապարտեզը վերաբացվել է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հիմնանորոգումից հետո վերաբացվել է համար 71 մանկապարտեզը, որը շուրջ 360 փոքրիկ համար դռները կբացի մարտից:

1980-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում:

Երեխաների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Եվրամիության հետ բավականին լավ աշխատանք է ստացվում բոլոր ուղղություններով և, կարծում եմ, որ այն նախանշած ծրագրերը, որոնք պետք է իրագործենք, բավականին հեշտությամբ առաջ կընթանան: Սա այս տարվա երկրորդ մանկապարտեզն է, որ բացում ենք, առաջիկայում նոր մանկապարտեզների բացումներ ևս կունենանք: Մենք կապահովենք հարմարվետ ու տաք միջավայր մեր երեխաների համար, ծնողները կլինեն ավելի հանգիստ: Կարծում եմ, որ այս ծրագրով մենք հնարավորություն կունենանք մոտակա 2-3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները հիմնանորոգել՝ ստեղծելով բարենպաստ միջավայր մեր երեխաների զարգացման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից, և Երևան համայնքի բյուջեից: Այս մանկապարտեզի վերակառուցման արժեքը շուրջ 552 մլն ՀՀ դրամ է:

«E5P ծրագիրը լավագույնս ներկայացնում է այն հաջողված գործակցությունը, որ ունենք այս տարիների ընթացքում: Մեր տարբեր գործընկերների, դոնոր հանրության և տեղական պատկան մարմինների հետ համատեղ կարողացել ենք իրագործել էներգաարդյունավետության բազմաթիվ միջոցառումներ, որոնք տարբեր ոլորտներ են ընդգրկում. մանկապարտեզների հիմնանորոգում, «կանաչ» ավտոբուսների ձեռք բերում, կոշտ թափոնների կառավարում»,- նշել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Սա տնտեսական ներդրումային պլանի ուղենիշներից մեկն է, և մենք, ըստ էության, շարունակելու ենք ներդրումներ անել ավելի կանաչ, էներգաարդյունավետ միջավայր ձևավորելու նպատակով, որը ենթադրում է ընդգրկուն ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Ուզում ենք անել ամեն ինչ, որպեսզի Երևանը դառնա ավելի լավ տեղ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

2021 թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ: Տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, լեդ լուսատուներ, փոխվել են նաև դռներն ու լուսամուտները, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի CO2 գազի արտանետման ծավալը: Որպես կարևոր բաղադրիչ՝ առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը:

«Շատ կարևոր է, որ այս մանկապարտեզը հիմնանորոգվել է որոշակի չափանիշներով և առաջին հերթին, կարելի է ասել, որ այս նախագիծը կրթության մասին է և ոչ միայն շենքը հիմնանորոգելու, որովհետև մենք նոր տեսակի միջավայր ենք ստեղծում մեր երեխաների համար, փորձում ենք նաև այդ կրթական բաղադրիչը ներառել ծրագրերում, որտեղ երեխաները սկսում են ավելի խորքային հասկանալ, թե ինչ է նշանակում շրջակա միջավայր, ինչ է նշանակում վնաս չհասցնել շրջակա միջավայրին: Սա հաջողված այն ծրագրերից է, որի շարունակականությունը պետք է ապահովենք»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նպատակն այն է, որ երեխաները կարողանան նման անվտանգ և էներգաարդյունավետ միջավայրում խաղալ ու կրթվել: Մեր կլիմայական բանկի բոլոր միջոցառումները միտված են կլիմայի և մեր մոլորակի պաշտպանությանը, և մեր համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ ապագայում ևս նախատեսում ենք շարունակել»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչիեյ Չուրանը:

Գործընկեր կառույցների աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով առաջիկա տարիներին ևս համայնքային մի շարք մանկապարտեզներ, ինչպես նաև պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: Հանդիավոր արարողության ժամանակ մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրվել են նախակրթարանների ու պոլիկլինիկաների հիմնանորոգման պայմանագրերը:

«Բոլոր այն մանկապարտեզները, որոնք որոշակի գրագետ չափորոշիչներով ի սկզբանե պլանավորված նախագծեր են ունեցել, միշտ հաջող հիմնանորոգում են ստանում: Շուտով ունենալու ենք ևս մեկ ծրագիր՝ ի շարունակություն այս ծրագրերի, որտեղ 30 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա նույն այս մեթոդով ու չափորոշիչով նորոգվելու են, դառնալու են էներգաարդյունավետ, ավելի քիչ էներգիա են ծախսելու և ավելի հարմարավետ են դառնալու»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ նախագծի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի հիմնանորոգում և ևս 3-ի վերակառուցում: Համար 71-ն այս ծրագրով վերանորոգված չորրորդ մանկապարտեզն է:

 

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը 01:0927 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան 00:5627 Մար, 2023
  • ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս 23:4826 Մար, 2023
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը 23:4026 Մար, 2023
  • Հայտնի են Անիի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 23:2326 Մար, 2023
  • Ըստ նախնական տվյալների` Անիում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ընտրողների ձայների կեսից ավելին 23:0326 Մար, 2023
  • Անի համայնքի ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ 22:4326 Մար, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը շարունակաբար աճում է 22:3326 Մար, 2023
  • Սիսիանում մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն արձանագրվել. Իոաննիսյան 22:3026 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ 21:3426 Մար, 2023
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը հայտնի է 21:2826 Մար, 2023
  • Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն 21:1526 Մար, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.03.2023 21:0026 Մար, 2023
  • Նյու Յորքում տեղի կունենա Orion Summit 2023-ը | Հարցազրույց Էմմա Առաքելյանի հետ 20:5726 Մար, 2023
  • Նորակառույցները գազամատակարարման խնդիր չեն ունենա 20:3526 Մար, 2023
  • Ժամը 20։00-ին փակվել են բոլոր 61 ընտրատեղամասերը 20:0926 Մար, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.03.2023 19:3326 Մար, 2023
  • 3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք 19:1326 Մար, 2023
  • Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը. ԿԸՀ 18:1026 Մար, 2023
  • Սիսիանում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող 17:4626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 17:3626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 17:3026 Մար, 2023
  • Ավարտվում են «Եռաբլուրի» հարակից լանջերում անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները 16:5826 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանն օգնում է Դիլիջանում աղբ հավաքող ռելոկանտներին 16:3526 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Անիում քվեարկել է ընտրողների 35.69 տոկոսը 16:0526 Մար, 2023
  • Սիսիանում հայտնաբերել ենք քվեարկության պրոցեսի հետ կապված խնդիրներ, բայց դրանք անմիջապես լուծվել են. Դանիել Իոաննիսյան 15:4426 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Սիսիանում ընտրություններին մասնակցել է 6836, Անիում՝ 5703 քաղաքացի. ԿԸՀ 15:2926 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 15:1226 Մար, 2023
  • Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիների ուղղությամբ 15:1226 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 15:0026 Մար, 2023
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ 14:1526 Մար, 2023
  • Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան 14:0126 Մար, 2023
  • Ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում. 33/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ 13:4826 Մար, 2023
  • Ժամը 11-ի դրությամբ Սիսիանում ընտրությանը մասնակցել է 2490 քաղաքացի 13:2626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 13:0526 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 13:0026 Մար, 2023
  • Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին 12:5126 Մար, 2023
  • Լարսը փակ է բեռնատարների համար 12:4626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ 12:2326 Մար, 2023
  • Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 12:0726 Մար, 2023
  • Եղվարդում և Քասախում գործարկվելու են էլեկտրական շչակներ 11:5226 Մար, 2023
  • ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ 10:3626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են 09:0926 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015