• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17... 11:42
Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ 23:08
Բաց հարթակ․ 3 թեկնածուներն ուղարկված են ՌԴ-ից, մեր պետականության տակ ռումբ է դրված. Սաֆարյան Բաց հարթակ․ 3 թեկնածուներն... 20:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ
Հասարակություն
16:4324 Հնվ, 2023

Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: Նշվել է, որ 2022 թ. աշխատանքներ են իրականացվել քաղաքացիների սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, գրանցման, գնահատման, գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և այլ բնագավառներում:

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորման շրջանակում ներդրվել է ազգային գեոպորտալը, որում մուտքագրված են 10 բազային շերտ և 600-ից ավելի մետատվյալ, մշակվել են 12 բազային և 14 թեմատիկ տարածական տվյալների ցանկն ու դրանց ստանդարտացման ուղեցույցները: Իրականացվել են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներ, այժմ քարտեզների 95 տոկոսը վարվում է առցանց ռեժիմով, մեկնարկել է հասցեների միասնական ռեեստրի ներդրման գործընթացը: Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը. առցանց տարբերակով ներկայացվել է 93 000 չափագրման փաթեթ, կրճատվել է թղթաշրջանառությունը՝ շուրջ 1 մլն էջ թղթով: Սկսվել է ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը: Ընթացքի մեջ են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման և ՀՀ հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները:

Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների և օպերատորների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 25 տոկոսը ներկայացվել է առցանց), ինչը թույլ է տվել կրճատել սպասարկման գրասենյակների թիվը՝ 40-ից հասցնելով 35-ի: Մշակվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը, որը ներդրման փուլում է և անվճար տարբերակով հասանելի է լինելու գործող օպերացիոն համակարգերի համար: Ընդ որում, նշվել է, որ առցանց եղանակով կարելի է ավելի շատ ծառայություն ստանալ, քան սպասարկման գրասենյակում: Ընդլայնվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանին հասանելիություն ունեցող պետական մարմինների շրջանակը: «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում ներդրվել է գնահատողների ինքնակարգավորվող ինստիտուտը, կարգավորվել է նաև շարժական գույքի գնահատումը. 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են 70 որակավորված գնահատող, 49 գնահատման և 1 ինքնակարգավորվող կազմակերպություն: Ներկայացվել են նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի կիրարկման ընթացիկ արդյունքները, որի ամբողջական ներդրումն ակնկալվում է ավարտին հասցնել 2026 թ.:

Մշակվել են կադաստրային վարչարարությունը բարելավող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ս.թ. հունվարի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Նշվել է, որ շարունակական աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգերի ներդրման՝ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման, սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների էլեկտրոնային եղանակով կիրառման և այլ ուղղություններով: Իրականացվել են էլեկտրոնային համակարգի տեքստային տվյալների բազայում իրավունքների սուբյեկտների ճշգրտման աշխատանքներ. նույնականացվել է 1.520000 սուբյեկտ, գործընթացը շարունակվում է: Նոր նախաձեռնությունների շրջանակում են գույքի նկատմամբ սահմանափակումների միասնական համակարգի ներդրման ու թվայնացման միջոցառումները: Նախատեսվում է մեկնարկել անշարժ գույքի գործակալների (բրոքերների) գործունեության կարգավորման և զարգացման բարեփոխումը, որի առաջին քայլն օրենսդրական բազայի մշակումն ու ներդրումն է:

2022 թ. Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս, նախաձեռնվել են կառուցվածքային բարեփոխումներ, որոնցով նախատեսվում է գործող 4 տարածքային ստորաբաժանումները միավորել մեկ միասնական ստորաբաժանումում: Կադաստրային համակարգ կադրերի ներհոսք ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել բուհերի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր:

Մտքերի փոխանակության ընթացքում Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է ազգային գեոպորտալի գործարկումը, որը կառավարման առումով ռազմավարական նշանակություն ունեցող հարթակ է, և ուշադրություն հրավիրել գերատեսչական տեղեկատվական բազաների փոխգործելիության անհրաժեշտության վրա:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, այդ թվում՝ նաև ակտիվ հանրային իրազեկում իրականացնելու վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը դրական է գնահատել առցանց մատուցվող ծառայությունների աճի դինամիկան, ինչը խթանում է նաև անկանխիկ շրջանառությունը, և կարևորել ինքնաշխատ ծառայությունների շրջանակի ընդլայնումը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի, սահմանափակումների էլեկտրոնային համակարգի ներդրման, ինքնակամ շինությունների հաշվառման, անշարժ գույքի գործակալների գործունեության կանոնակարգման գործընթացներին, թվայնացման օրակարգին, ոլորտային մյուս բարեփոխումներին և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքները նշված ուղղություններով:

Դիտումների քանակ183
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 15:00 | Եղավ էդ փողը՝ 200-ը. նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:0013 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 12-13-ը բացահայտվել է 181 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար 14:5513 Մայ, 2026
  • Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ 14:4613 Մայ, 2026
  • Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3613 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում 14:3513 Մայ, 2026
  • Հայաստանը դուրս է գալիս Յութուբի մոխրագույն գոտուց. մոնետիզացիան արդեն հասանելի է 14:2913 Մայ, 2026
  • Արագած և Քուչակ գյուղերի մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի. ԿԳՄՍՆ 14:1813 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, ապա 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:1013 Մայ, 2026
  • Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները 14:0213 Մայ, 2026
  • ՀՀ-ում մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ԵՄ մտավոր սեփականության գրասենյակների համատեղ աշխատաժողովը 13:5013 Մայ, 2026
  • Սերբիայում ՆԱՏՕ-ի հետ առաջին համատեղ զորավարժություններ են անցկացվում 13:3613 Մայ, 2026
  • Հորս արև, ղրգելու եմ 100. ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 13:2713 Մայ, 2026
  • Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ 120 միջին բուժաշխատողներ պարգևատրվել են առողջապահության նախարարի պատվոգրով 13:1413 Մայ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին 13:0513 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սա կարևոր քայլ է. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի որոշման մասին 13:0013 Մայ, 2026
  • Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 12:5813 Մայ, 2026
  • ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թվականի 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրին 12:5013 Մայ, 2026
  • Իրանը պահպանել է իր ռազմական ներուժի մեծ մասը. NYT 12:4213 Մայ, 2026
  • Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:3113 Մայ, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ 12:2413 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ 12:2313 Մայ, 2026
  • Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինային արժենում է մոտ 450 միլիոն դոլար. Սիբիհա 12:1213 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 12:0313 Մայ, 2026
  • Միջազգային փորձագիտական թիմի հետ քննարկվել են արդյունաբերական թափոնների քարտեզագրման և շրջանաձև տնտեսության զարգացման ծրագրերը 11:5513 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը 11:4813 Մայ, 2026
  • Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 11:4213 Մայ, 2026
  • Վաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. Թրամփ 11:3513 Մայ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է 11:2613 Մայ, 2026
  • «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է 11:1413 Մայ, 2026
  • Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակ 11:0413 Մայ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբինյան 11:0313 Մայ, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ առաջընթացի առաջին զեկույցը 10:5513 Մայ, 2026
  • Քննարկվել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը 10:4513 Մայ, 2026
  • Արթուր Նահապետյանը և ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն անդրադարձել են ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին 10:3013 Մայ, 2026
  • Մխիթար Աբբահայր և իր տեսլականը հավերժացնող աշակերտները 10:3013 Մայ, 2026
  • Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի համար 10:1613 Մայ, 2026
  • Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է. «Դասական Եվրատեսիլ»-ի կարգախոսն է 10:1513 Մայ, 2026
  • Ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ապրիլի հաշվետվությունը 10:1013 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել 10:0413 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Ընտրողների ցուցակի կազմման մեթոդաբանությունը փոխվել է. ՄՔԾ | 13.05.2026 10:0013 Մայ, 2026
  • Վաղարշապատին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է 09:3213 Մայ, 2026
  • Ներկայացվել են ՀՀ օրենսդրական կարգավորումները ՄԻՊ գործունեությանը միջամտության անթույլատրելիության վերաբերյալ 09:2113 Մայ, 2026
  • Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը 08:5113 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4013 Մայ, 2026
  • Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կան տուժածներ 08:2513 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0013 Մայ, 2026
  • «Հայկական պետության» տեսլականը՝ ըստ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության 00:5013 Մայ, 2026
  • Իրանի նպատակն է հասնել կայուն խաղաղության. Մոհաջերանի 00:2413 Մայ, 2026
  • Քվեաթերթիկում 9-րդը. ինչ է առաջարկում Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցությունը 00:1113 Մայ, 2026
  • Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում 23:5112 Մայ, 2026
  • Հաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումը 23:3612 Մայ, 2026
  • Գյուղացիների աշխատանքը ստաժ է համարվելու. «Հայաստան» դաշինքի խոստումը 23:1912 Մայ, 2026
  • «Միակ կուսակցությունն ենք, որը հայտարարում է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմի». Արամ Սարգսյան 23:0012 Մայ, 2026
  • Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է 22:5812 Մայ, 2026
  • Հունիսի 7-ին ընտրել համար 16 քվեարթերթիկն ու տեր կանգնել խաղաղությանը. ՔՊ քարոզարշավը Շենգավիթում 22:4412 Մայ, 2026
  • Որո՞նք են նախընտրական շրջանում ընտրակաշառք տալու և վերցնելու ձևերի մասին միֆերը. փորձագետներ 22:3012 Մայ, 2026
  • Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը․ Արփինե Սարգսյան 22:1912 Մայ, 2026
  • Հարցազրույց Լևոն Շիրինյանի հետ 22:0212 Մայ, 2026
  • Ընտրությանը մասնակցելու համար պետք է համապատասխանեն մեկ պայմանի՝ ունենան ՀՀ քաղաքացիություն 21:4812 Մայ, 2026
  • Հեռավար կրթությունը հասանելի կդառնա տնային կալանքում գտնվող անձանց 21:3012 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի դեսպանը 21:1312 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Ընտրողը չի վերահսկվում․ փորձագետները հերքում են քվեարկության գաղտնիության մասին միֆերը 21:0012 Մայ, 2026
  • ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում էներգետիկ բարեփոխումներին 20:5912 Մայ, 2026
  • Ավելի քան 100 ուսանող կմշակեն և կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող նորարարական լուծումներ. մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնը 20:5512 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 12. 2026 20:5112 Մայ, 2026
  • Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցեր․ ՆԳ փոխնախարարը աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր 20:4712 Մայ, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն 20:4312 Մայ, 2026
  • Մայիս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3812 Մայ, 2026
  • Ակիֆ Քըլըչը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայասատն-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները 20:3212 Մայ, 2026
  • Սպորտից՝ արվեստ. Արթուր Էլբակյանի գունաթերապիան 20:2712 Մայ, 2026
  • Գյումրիում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին 20:2612 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը 20:2012 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.05.2026 20:1612 Մայ, 2026
  • Ակնկալում ենք, որ Ադրբեջանն ազատ կարձակի մեր 11 քաղաքացուն. ՌԴ ԱԳՆ 20:0412 Մայ, 2026
  • Արդարադատության նախարարը մասնակցել է Հարկադիր կատարման ծառայության 28-ամյակի տոնական միջոցառմանը 19:4812 Մայ, 2026
  • Իսպանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցությանը. Ֆրանսինա Արմենգոլ 19:3112 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը 19:1412 Մայ, 2026
  • Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:1412 Մայ, 2026
  • Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն 19:0712 Մայ, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին 19:0512 Մայ, 2026
  • Պուտինին զեկուցել են նոր «Սարմատ» բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին 18:5612 Մայ, 2026
  • Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին 18:4812 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների 18:4212 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են պատերազմի ավարտ և Հորմուզի նեղուցի բացում. Ֆիդան 18:3312 Մայ, 2026
  • Առատաշենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել 18:2112 Մայ, 2026
  • Խորհրդարանում դեղերի ոչնչացման կարգի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել 18:1312 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 18:0212 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Սիսիանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5412 Մայ, 2026
  • Նյու Յորքում քննարկվել են «Մեկ առողջություն» օրակարգը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները 17:4312 Մայ, 2026
  • Հարավային Կովկասում Ռուսաստանն անփոխարինելի է. Կալուգին 17:3412 Մայ, 2026
  • ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 17:2712 Մայ, 2026
  • Կանայք՝ գիտության աշխարհում 17:2012 Մայ, 2026
  • ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ 17:1412 Մայ, 2026
  • Եվրամիությունը մարդասիրական նպատակներով 20 մլն եվրո կտրամադրի Թուրքիային 17:1212 Մայ, 2026
  • Lուրեր 17:00 | Դատախազությունը պահանջում է դադարեցնել գեներալ Մանվելի կնոջ և Շանթի Յուրայի պայմանագրերը 17:0012 Մայ, 2026
  • Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները 16:5112 Մայ, 2026
  • Կասեցվել է «Մաքուր երկաթի գործարան» ընկերության վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ 16:3912 Մայ, 2026
  • ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր 16:3312 Մայ, 2026
  • Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ էր նշանակում Արարատ Միրզոյանի՝ «թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը 16:1712 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում 15:5812 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015