Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները խոչընդոտում են խաղաղության գործընթացը. Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Ադրբեջանի ուզածն էլ հենց դա է՝ սադրիչ հայտարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հիշեցրել է, որ արդեն մեկ ամիս է՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Երևանի առաջարկներին ու հիմնավորումներին Բաքուն չի արձագանքում:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: