• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կգնա գործարքի. «Հարևաններ» Թրամփը հույս է հայտնել,... 20:01
Տնտեսական աճ․ արդյոք մարդկանց կենսամակարդակն իսկապես բարձրանո՞ւմ է Տնտեսական աճ․ արդյոք մարդկանց... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:2813 Հնվ, 2023

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքները

ԼՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ ԱՎԵՐԻՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԻ. ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքներից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը: ԱՄՆ սենատորները նշում են. «Չնայած պնդումներին, թե շրջափակումն իրականացնում են «էկոակտիվիստներ», իրական պատասխանատվությունը կրում է Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտավորությունների կատարումը»:

Սենատորները պետքարտուղարին են ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է: «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի շրջափակման մեջ գտնվող բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ մատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք Եվրոպայի մեր գործընկերների հետ, որոնք նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին, որպեսզի շրջափակումը դադարեցվի»,- նշում են ԱՄՆ սենատորները:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ. HRW

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը 2022 թ. չի բարելավվել` ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2022 թ. զեկույցում:

Նշում է, որ թեպետ 2022 թ. մայիսին Ադրբեջանի իշխանությունները ազատ են արձակել ավելի քան 20 քաղբանտարկյալի, առնվազն 30-ը դեռ բանտարկված են, իսկ իշխանությունները շարունակում են հետապնդել իրենց քննադատներին և այլախոհներին: Միևնույն ժամանակ, օրենսդրական խոչընդոտներ են ստեղծվել հասարակական կազմակերպությունների անկախ գործունեության համար: Իլհամ Ալիևը ստորագրել է ԶԼՄ-ների մասին նոր օրենքը, որը սահմանափակում է լրատվամիջոցների անկախությունը։

Կազմակերպությունն անդրադարձել է նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: «Հայկական և ադրբեջանական զորքերի միջև ռազմական գործողությունները բռնկվեցին 2022 թ. սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան: Human Rights Watch-ի կողմից նույնականացված տեսագրությունում արձանագրված է առնվազն յոթ հայ զինվորի արտադատական մահապատիժը՝ ըստ երևույթին ադրբեջանական ուժերի կողմից»,- ասված է զեկույցում:

Human Rights Watch-ը գրում է նաև, որ պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը վտանգի տակ են դնում Արցախի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող քաղաքացիական անձանց անվտանգությունը։

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է. THE ECONOMIST

The Economist-ը նույնպես անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին: Պարբերականը գրում է, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ, քանի որ մի խումբ ցուցարարներ Ադրբեջանի կառավարության աջակցությամբ ակցիաներ են անցկացնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին: Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը փորձում է օգտվել միջազգային բարենպաստ իրավիճակից:

«Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին Բաքվի վրա միջազգային ճնշումն ուժեղացել է, սակայն Իլհամ Ալիևն անդրդվելի է։ Իսկ ադրբեջանական հասարակությունն աջակցում է «էկոակտիվիստներին»: Նրանց գործողությունները նաև դիտարկվում են որպես ռուսական խաղաղապահ առաքելության խաթարում»,- ասված է հոդվածում:

ԱՐՑԱԽԻ 120.000 ԲՆԱԿԻՉ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է. WVA

Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակիչ, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի ավելի քան մեկ ամիս է՝ նշված է World Vision Armenia կազմակերպության հայտարարությունում:

«Դրությունը մարդասիրական աղետ լինելուց բացի, ուղղակիորեն առնչվում է Արցախում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Խախտվում են նրանց ազատ տեղաշարժի, սոցիալական պաշտպանության, այդ թվում՝ կրթության և առողջապահության իրավունքները, վտանգվում՝ կյանքի, ազատության և անվտանգային իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից տուժած երեխաների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ։

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ235
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկնարկել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը 00:4603 Փտր, 2026
  • Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը 23:5702 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 23:3802 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն պատրաստվում է հունիսի ընտրությանը. եռօրյա դասընթաց՝ տեղամասային հանձնաժողովների համար 23:1802 Փտր, 2026
  • Փետրվարի 3-ի եղանակային կանխատեսումները 23:0002 Փտր, 2026
  • Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի շինություններն ապամոնտաժվել են 22:5302 Փտր, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ 22:3002 Փտր, 2026
  • Փորձում են խաթարել պետության հանդեպ վստահությունը. կեղծիքի նոր խմբաքանակ է տարածվում 22:1602 Փտր, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0502 Փտր, 2026
  • Բանաստեղծները՝ գույների հրաշագործին 21:4102 Փտր, 2026
  • Շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է․ փրկարարներն ապամոնտաժել են այն 21:2402 Փտր, 2026
  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՀՀ-ում է 21:0702 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | AI լուսանկարներից մինչև «ադրբեջանցի տաքսիստ». շաբաթվա ամենահնչեղ կեղծ լուրերը 21:0002 Փտր, 2026
  • Փետրվար 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5402 Փտր, 2026
  • ՀՀ-Հնդկաստան գործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան 20:5102 Փտր, 2026
  • Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 2026 թվականի շրջափուլը 20:4402 Փտր, 2026
  • Ծնեբեկ արտադրողների միություն է ստեղծվել 20:3802 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2026 20:3302 Փտր, 2026
  • Հռոմում զբոսաշրջիկները կվճարեն 2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար 20:2802 Փտր, 2026
  • AI տվյալների կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են 20:2302 Փտր, 2026
  • Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները 20:1902 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 2 Փետրուար․ 2026 20:1402 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:1002 Փտր, 2026
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում 20:0602 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 20:0002 Փտր, 2026
  • 900 գույքից 360-ը Մայր աթոռը չի կարողանա վաճառել, նվիրաբերել. լայն արձագանք ստացած նախագծի հետքերով 19:4802 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:4202 Փտր, 2026
  • Արջամուկ Ֆիլը կանխատեսել է երկարատև ձմեռ 19:3802 Փտր, 2026
  • Անիլ Չաուհանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է ՏՏ լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը 19:3202 Փտր, 2026
  • ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ․ համեմատ 2025-ին աճել է ավելի քան 4,4 անգամ. Գևորգ Պապոյան 19:2502 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին 19:1802 Փտր, 2026
  • Չեխերն աջակցել են իրենց նախագահին վարչապետի հետ կոնֆլիկտում 19:1102 Փտր, 2026
  • IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում է 19:0402 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Կրոնական հուշարձաններ․ ինչու է առաջարկվում սահմանափակել դրանց վաճառքն ու նվիրաբերումը 19:0002 Փտր, 2026
  • Իրանի նախագահը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը 18:5402 Փտր, 2026
  • Մանկական ժողովրդական երգերի ժողովածուի շնորհանդեսը՝ Լոս Անջելեսում 18:4502 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են սկսել 18:3702 Փտր, 2026
  • Համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը. ԿԳՄՍ նախարարը՝ EducAItion 2026 համաժողովում 18:2802 Փտր, 2026
  • WhatsApp-ում ՇՄ փոխնախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել 18:2102 Փտր, 2026
  • Մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքները 4 և 4.3 են. ստուգումներն ավելի համապարփակ կդառնան 18:1402 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Շայտեգելը քննարկել են GRAWE ընկերության՝ ՀՀ ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր 18:0802 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0302 Փտր, 2026
  • Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահ է, որ կառավարության շաթդաունը կարող է ավարտվել երեքշաբթի 17:5502 Փտր, 2026
  • Մյասնիկյան գյուղի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց էր պահում. քրեական ոստիկանների բացահայտումը 17:4902 Փտր, 2026
  • Արհեստական բանականությունը կրթությունում․ ԿԳՄՍ նախարարը Իսրայելում ներկայացրել է Հայաստանի փորձը 17:4202 Փտր, 2026
  • Ոստիկանության պետը Պարեկային ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 17:3502 Փտր, 2026
  • Ֆրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներին 17:2902 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Օլոֆ Սկուգը կարևորել են Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը 17:2102 Փտր, 2026
  • Թրամփը ցանկանում է պահպանել միջուկային զենքի սահմանափակումները. FT 17:1602 Փտր, 2026
  • Ռաֆֆին՝ 44-օրյա պատերազմում զոհված Ռուբենի և Արմենի եղբայրը 17:0602 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Ապօրինի հողօգտագործում և գազի վաճառք․ «Մուլտի Լեոն»-ի գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 17:0002 Փտր, 2026
  • Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի 16:5802 Փտր, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ 16:5102 Փտր, 2026
  • Վենետիկում կառնավալը մեկնարկել է նավակների վառ շքերթով՝ նվիրված օլիմպիական խաղեր-2026-ին 16:4402 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը 16:3702 Փտր, 2026
  • Չուշացնել մաքսային ձևակերպումներն Ագարակի անցակետում 16:2902 Փտր, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում գտնվող ԵՄ դեսպաններին 16:2202 Փտր, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը 16:1302 Փտր, 2026
  • Դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի պատմության դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի 16:0302 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ 15:5702 Փտր, 2026
  • Հետազոտություն, դեղորայք, թանկ վիրահատություններ. բուժապահովագրությունը՝ փրկօղակ 15:4502 Փտր, 2026
  • Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընթացքը 15:3002 Փտր, 2026
  • «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է վարույթ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան 15:1802 Փտր, 2026
  • Գեներալ Չաուհանը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումը 15:0602 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | Դատարանը մերժել է ԼՂ նախկին նախագահի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի 15:0002 Փտր, 2026
  • Իրանը պետք է համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ. Թրամփ 14:5902 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին 14:4402 Փտր, 2026
  • Վարչապետ Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ի ԼԳԲՏ շքերթին. Բաղդասարյանը՝ շրջանառվող լուրերի մասին 14:3902 Փտր, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 14:2202 Փտր, 2026
  • «Դիջիթեյն» ընկերությունը 2025-ին 26 մլրդ 589 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1502 Փտր, 2026
  • «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը. ԿԳՄՍՆ 14:0602 Փտր, 2026
  • Ռուսաստանը հարվածել է ծննդատանը և հանքագործների ավտոբուսին Ուկրաինայում, կան զոհեր 13:5702 Փտր, 2026
  • ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները 13:4802 Փտր, 2026
  • Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի 13:3902 Փտր, 2026
  • Ճապոնիան օվկիանոսի խորքերում հայտնաբերել է հազվագյուտ մետաղներ 13:3002 Փտր, 2026
  • Գրանցվել է 493 դեպք, որից 138-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 13:2102 Փտր, 2026
  • ԿԳՄՍՆ-ն հայտարարում է 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունում 13:1202 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին 13:0502 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Նոր դեմքեր, հին խաղացողներ․ ընդդիմադիր դաշտի վերադասավորումները ընտրություններից առաջ 13:0002 Փտր, 2026
  • Կրթության տեսչական մարմնի ղեկավարը՝ ուսհաստատություններում բռնությունների, դրամահավաքի, բուլինգի դեպքերի մասին 12:5402 Փտր, 2026
  • Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են 12:4402 Փտր, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը 12:3202 Փտր, 2026
  • Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը 12:2102 Փտր, 2026
  • Իրանի արտգործնախարարը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ արդյունավետ բանակցությունները. CNN 12:1402 Փտր, 2026
  • Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց 12:0602 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին 11:5802 Փտր, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով 11:5102 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ 11:4402 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 4, 7 և Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները 11:3502 Փտր, 2026
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է 11:2402 Փտր, 2026
  • Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի 11:1402 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Կապանում 10:1002 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ում հաջողությամբ օգտագործվում է արևի էներգիան. միջազգային փորձագետ | 02.02.2026 10:0002 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 09:4902 Փտր, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ 09:4602 Փտր, 2026
  • Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում 09:3602 Փտր, 2026
  • Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում 09:2802 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ բուք է և մերկասառույց 09:2102 Փտր, 2026
  • Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է 09:0402 Փտր, 2026
  • Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 08:2702 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015