Մոտ 3 ժամ 45 րոպե տևած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրներին, ադրբեջանական խոսույթին, հայ-թուքական կարգավորմանը, ռուսական խաղաղապահների գործունեությանը, նաև ներքաղաքական հարցերի:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Հայաստանի կարմիր գծերը, Արցախի հարցում նկատել՝ Հայաստանի խնդիրն է, որ ԼՂ հայությունը շարունակի ապրել անվտանգ միջավայրում:
Լաչինի միջանցքի փակմանն անդրադառնալով` Փաշինյանը հիշատակել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունները:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն անցկացվի: Երևանն արդեն կառույցին հայտնել է՝ այս իրավիճակում զորավարժության անցկացումը մեր երկրում նպատակահարմար չէ:
Մանրամասները` ռեպորտաժում: