Այսօր Կառավարությունը կայացրեց մի
որոշում, որին սպասում էին մեր հազարավոր ամուսնական զույգեր և կանայք։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Այսուհետ 2019 թվականից ներդրված անպտղության պետական ծրագրի շահառուներ են դառնում բոլորը՝ նախկին սահմանափակ խմբերի փոխարեն։
Սա նշանակում է, որ պետությունը պետական պատվերի շրջանակներում հոգալու է բոլոր նման ամուսնական զույգերի և կանանց արհեստական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների ծախսերը, և մենք ունենալու ենք հազարավոր ծնված երեխաներ»,- ասված է գրառման մեջ։