Նոր տարին աշխարհի առաջատար որոշ երկրներ դիմավորում են խնայողության ռեժիմով: Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, խորացող էներգետիկ ճգնաժամով պայմանավորված, սահմանափակել են տոնական լուսավորությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հորդորել է քիչ ծախսել տոնակատարությունների վրա և խնայած գումարն ուղարկել ուկրաինացիներին: Կիևը չի հրաժարվել տոնածառից, բայց էներգախնայող լույսերով:
Ամանորը ճոխ կնշեն Վրաստանում. Թբիլիսիի քաղաքապետարանը 2 մլն դոլար է հատկացրել: Տոնական տրամադրություն ու վառ լուսավորություն է նաև Մոսկվայում:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: