Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից. ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության։ Շրջափակված Ստեփանակերտում անցկացվել է բազմահազարանոց հանրահավաք:
ԿԽՄԿ-ն Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ` մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք։
Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. Գալուզին։
Թբիլիսին ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործում. Շալվա Պապուաշվիլի։
Ադրբեջանական դպրոցներում բացահայտ հայատյացության քարոզչություն է իրականացվում. BBC։
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Զելենսկու գրասենյակը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել աջակցությունն Ուկրաինային։
Դեկտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Առողջացել է 46 բուժառու, գրանցվել է մահվան 2 դեպք: