• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Իրանից միգրացիոն հոսքի դեպքում պատրաստ է ընդունել մոտ 90.000 մարդու. Չիֆթչի. «Հարևաններ» Թուրքիան Իրանից միգրացիոն հոսքի... 19:53
Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Իրանի դեսպանը կանչվել է... 12:46
Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու... 12:30
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:4422 Դեկ, 2022

Հունվարի 1-ից բարձրանալու է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը

Հունվարի 1-ից բարձրանալու է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստը՝ 28 600-ից դառնալով 31 600 դրամ: Հարցը թեև չզեկուցվողներից էր, նախարար Մկրտչյանը մանրամասնեց. որոշվել է՝ պետական այս աջակցությունից գյուղաբնակ չաշխատող մայրերից բացի կօգտվեն նաև քաղաքաբանկ չաշխատող մայրերը: Նախագծով ավելանալու է նաև աշխատող մայրերին տրվող նպաստի չափը, բայց սա արդեն այն դեպքում, եթե երեխան տարեսկզբից հետո կծնվի: Այդ դեպքում քաղաքաբնակ ծնողը կստանա 37 500 դրամ, իսկ գյուղաբնակ աշխատող մայրը՝ 69 100 դրամ:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարևոր նախագիծ է, և Կառավարության մեր ծրագրում առանձին դրույթ ունենք, որ պետք է շարունակենք բարելավել հնարավորությունը, որպեսզի ծնողները կարողանան և՛ աշխատանքը, և՛ երեխայի խնամքի նպաստը համատեղեն, և, ըստ էության, 2023-ին մենք տրամադրում ենք 20 միլիարդ 350 միլիոն դրամ գումար:

Մեկ այլ փոփոխություն էլ է արվել՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, եթե մայրը որոշի վերադառնալ աշխատանքի, պետությունը նրան կշարունակի նպաստ վճարել՝ քաղաքաբնակ աշխատող ծնողը կստանա 31 600 դրամ, իսկ գյուղաբնակը՝ 63 200 դրամ:

ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 20.4 ՏՈԿՈՍՈՎ

Թվերի շարքը շարունակելով՝ վարչապետն էլ ներկայացրեց նոյեմբերի վիճակագրությունը: Գրանցված աշխատատեղերը գերազանցել են 700 հազարը, նոր ռեկորդ է սահմանվել՝ ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսպիսով՝ 2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 153 հազար 462 աշխատատեղ, ինչը 28 տոկոսի աճ է արձանագրել:

2018-ի մայիսի համեմատ, այս նոյեմբերի տվյալով, գրեթե կրկնապատկվել է նաև համախառն աշխատավարձի ֆոնդը՝ 92,3 տոկոս աճ է գրանցվել: Ըստ վարչապետի՝ այս նոյեմբերին, 2021-ի նույն ամսվա համեմատ, միջին ամսական աշխատավարձն էլ ավելացել է 44 հազար 930 դրամով կամ 20.4 տոկոսով:

Նիկոլ Փաշինյան - Սա նշանակում է, որ մեր հանրության աշխատող հատվածը, ըստ էության, հաջողությամբ դիմակայել է գնաճին, որովհետև գնաճը շատ ավելի ցածր է՝ տարեկան գնաճը՝ 8.5 տոկոս:

3 ՄԼՐԴ 246 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 66 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ

Անցնելով զեկուցվող հարցերին՝ 3 միլիարդ 246 միլիոն հատկացվեց 8 մարզի 31 համայնքի սուբվենցիոն 66 ծրագրին: 22 հատկացումները նախարար Սանոսյանը ամփոփեց, ասաց՝ սա, հավանաբար, այս տարվա վերջինն է:

Գնել Սանոսյան  (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս հատկացումով ընդհանուր առմամբ կստացվի, որ միայն այս տարի Կառավարությունն արդեն 19 միլիարդ դրամ հատակցրեց համայանքների հետ համատեղ այս սուբվենցիոն ծրագրերով, իսկ եթե ամփոփենք սուբվեցիաների, այսպես ասած, սկսման պահից ի վեր համայնք-Կառավարություն համատեղ՝ այդ գումարը հասնում է 108 միլիարդ դրամի, որի մեջ Կառավարության մասնաբաժինը 55 միլիարդից անցնում է, համայնքները՝ 51,5: Եվ ուրախալի է, որ արդեն մոտ 2 միլիարդի չափով ունենք նաև այլ ներդրողներ բարերաների կողմից ներդրումներ:

Վարչապետն էլ հիշեցրեց՝ բացի սուբվենցիոն ծրագրերից՝ 18-ից սկսած Կառավարությունը նաև ուղիղ ներդրում է արել համայնքներում:

Նիկոլ Փաշինյան - Շուրջ 350 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել համայնքներում ամենատարբեր ծրագրերով:

Վարչապետը նկատեց՝ այդ թիվը Երևանին չի վերաբերում, ապա թվարկեց, թե նախագծով ինչ աշխատանք է կատարվել: Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Վայոց ձորում ու Տավուշում բազմաբնակարնների տանիքներ են հիմնանորոգվել, ասֆալտապատվել են փողոցներ ու բակեր, կառուցվել են մանկապարտեզներ, պուրակներ, խաղահրապարակներ, խմելու ու ոռոգման ջրի հարց է լուծվել, գազիֆիկացում է կատարվել, լուսավորություն է ապահովվել:

974 ՄԼՆ 720 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Տնտեսական մյուս փաթեթով էլ 974 միլիոն 720 հազար դրամ հատկացվեց կրթական ու մշակութային հաստատությունների կապիտալ ծրագրերի իրականացմանը: Մի մասում նախագծանախահաշվային փաստաթղթեր կմշակվեն՝ ծրագրում երկու դպրոց, մշակութային մեկ կենտրոն է ընդգրկված, 4 մշակութային հաստատությունում էլ շինարարություն կսկսեն, մնացածներին էլ գույքով կապահովեն՝ զեկուցեց ոլորտի ղեկավարը;

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Երրորդ բլոկը վերաբերում է 6 կրթական հաստատությունների և 3 մշակութային հաստատությունների գույքով ապահովման ծրագրերին: Այստեղ կրթական հաստատություններն այն հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները, և ներկայումս գույքով ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները:

Վարչապետը մանրամասնեց՝ ծրագրերում ընդգրկված է Բերդի ավագ դպրոցը, Երևանի թիվ 190 ավագ դպրոցը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ԳԱԱ-ն, Ազգային պատկերասարհը, Երգի պետական թատրոնը, Պարոնյանի անվան թատրոնը ու ոչ միայն: 

ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՔԱՆԴՎԵՆ

Գործադիրը հաստատեց ու համայնքի ղեկավարին լիազորություն տվեց քանդելու բազմաբնակարանների նկուղներում, տանիքներին կառուցված ապօրինի շինությունները: Նախագծի մշակմանն ակտիվ մասնակցել է Երևանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում խնդիրը սուր է. կան դեպքեր, երբ շենքի տանիքին նոր շենք կամ տուն է կառուցվում՝ ասաց փոխքաղաքապետ Ավինյանը: Դրանք կառուցվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և վտանգում են հենց բնակիչների կյանքը:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այս ամենը հաշվի առնելով՝ հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ Սա տրամաբանական է, մանավանդ որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը:
 
Կադաստրի կոմիտեի ղեկավարն էլ ներկայացրեց՝ այս պահին հաշվառված է մոտ 24 հազար ինքնակամ կառույց: Օրական մոտ 200 ինքնակամ կառույց է մուտք արվում համակարգ, որի 80 տոկոսը՝ Երևանում:

Սուրեն Թովմասյանը հիշեցրեց՝ դեկտեմբերի 31-ին լրանում է մայրաքաղաքում ինքնակամ կառույցները հաշվառելու վերջնաժամկետը: Դրանից հետո հաշվառվածները այլևս օրինականացելու կամ սեփականաշնորհելու հնարավորություն չի տրվի:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ241
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ. Սիմոնյանը՝ ընդդիմությանը 20:0605 Մար, 2026
  • Ադրբեջանի դեմ հարձակումը բացարձակապես անընդունելի է. Իսրայելի ԱԳ նախարար 19:5705 Մար, 2026
  • Քննարկման առանցքում ճանապարհային անվտանգությունն էր․ ՏԿԵ փոխնախարարը ընդունել է ՀԲ պատվիրակությանը 19:5205 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 19:4405 Մար, 2026
  • Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն 19:3805 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրենին 19:3105 Մար, 2026
  • Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում 19:2505 Մար, 2026
  • Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ 19:2105 Մար, 2026
  • Աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովումը կարևոր է. Արաքսիա Սվաջյան 19:1305 Մար, 2026
  • Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը 19:0805 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն անդրադարձել է շահարկումներին, թե Հայաստանում դպրոցներ են փակվում 19:0005 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը պահպանվում է 18:5905 Մար, 2026
  • Թվային տնտեսությունների աճին զուգընթաց վստահությունն ու դիմակայունությունը դառնում են գլխավոր մրցակցային առավելություններ. ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում 18:5305 Մար, 2026
  • Դա մեր պատերազմը չէ. Պեսկովը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին 18:4805 Մար, 2026
  • Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Անկարան դատապարտել է անօդաչուների հարձակումները Նախիջևանի վրա 18:4405 Մար, 2026
  • Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը 18:4205 Մար, 2026
  • Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից 18:3905 Մար, 2026
  • Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր 18:3305 Մար, 2026
  • Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը 18:2605 Մար, 2026
  • Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից 18:1705 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 18:1205 Մար, 2026
  • ՊԵԿ-ը նախաձեռնում է բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարման նոր համակարգի ներդրում 18:0905 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ 18:0205 Մար, 2026
  • Քննարկվել է Հայաստանում «Ռոսատոմի» հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը 17:5105 Մար, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը Բարսելոնում հանդիպել է OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ 17:4805 Մար, 2026
  • «Օրենքով գողերից» մեկը պահանջել է 250 հզր դոլար անօրինական օգուտ, մյուսը հարկադրել է սուտ ցուցմունք տալ. քրեական վարույթի նախաքննություն ավարտվել է 17:4005 Մար, 2026
  • Մայրական մահացության 1 դեպք՝ 2025-ին. բացառիկ ցուցանիշ 17:3505 Մար, 2026
  • Իրանը պետք է դադարեցնի Նախիջևանին հարվածի ժխտումը. Ադրբեջանի ՊՆ նոր հայտարարությունը 17:2705 Մար, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անաստաս Միկոյան փողոցում 17:2105 Մար, 2026
  • Քննարկվել են հանրակրթական ուսհաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված հարցեր 17:0805 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստանում կահույքագործության ոլորտի զարգացման հեռանկարները 17:0105 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Կենսաթոշակների բարձրացումից էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցում. նիստի մանրամասները 17:0005 Մար, 2026
  • ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին 16:5005 Մար, 2026
  • Աշխատաժողով՝ նվիրված Արուճի հնավայրին 16:4605 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին 16:3905 Մար, 2026
  • Իրանը պետք է բացատրություններ տա Ադրբեջանին և ներողություն խնդրի. Ալիև 16:3805 Մար, 2026
  • Առնակ Ավետիսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ նախարարի տեղակալ 16:3605 Մար, 2026
  • ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները 16:3005 Մար, 2026
  • Իրանը «Խորամշահր 4» գերծանր բալիստիկ հրթիռներով հարվածել է Թել Ավիվի կենտրոնին և Բեն Գուրիոն օդանավակայանին 16:1805 Մար, 2026
  • Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել 16:0305 Մար, 2026
  • Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը 15:2405 Մար, 2026
  • Հետևողական աշխատանք ենք իրականացնում գնման գործընթացներում առկա ռիսկերի բացահայտման ուղղությամբ. Արթուր Նահապետյան 15:1105 Մար, 2026
  • Մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15:0405 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Ռուսական կողմի հետ քննարկվում է երկաթուղու կառավարումը այլ երկրի փոխանցելու հարցը. վարչապետ 15:0005 Մար, 2026
  • Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը 14:5605 Մար, 2026
  • ԱՄՆ-ը դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար. Արաղչի 14:4405 Մար, 2026
  • Բա 135-ամյա Դաշնակցությունը կգնա՞, կմտնի՞ 71-ամյա Քոչարյանի թևի տակ. Կոնջորյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 14:2705 Մար, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ 14:1805 Մար, 2026
  • Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ 14:0505 Մար, 2026
  • ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 13:5305 Մար, 2026
  • Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի. Փաշինյան 13:4405 Մար, 2026
  • Իրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն 13:3405 Մար, 2026
  • «Զայեդ» մրցանակի գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու. Փաշինյան 13:2305 Մար, 2026
  • Մենք ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի. Փաշինյան 13:2105 Մար, 2026
  • Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև եկել եք Քոչարյանի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար. Ռուբինյանը` ընդդիմադիր պատգամավորներին 13:1605 Մար, 2026
  • Իրանը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը 13:1205 Մար, 2026
  • 339 մլն դրամ կհատկացվի դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման համար 13:0805 Մար, 2026
  • Հույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. Փաշինյան 13:0105 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Անկանխիկ առևտրի համակարգի միջոցով երկրում կրճատվում է ստվերը. վարչապետ 13:0005 Մար, 2026
  • Հանրապետությունում փակվում են ավերակներ, և բացվում են դպրոցներ. Նիկոլ Փաշինյան 12:5905 Մար, 2026
  • Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը 12:4905 Մար, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը 12:4905 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4905 Մար, 2026
  • Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 12:4605 Մար, 2026
  • Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվի 12:4505 Մար, 2026
  • Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ 12:3005 Մար, 2026
  • Սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնելու գործոններից մեկը վարձատրության նոր համակարգն է. Փաշինյան 12:2705 Մար, 2026
  • Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ 12:1205 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Մար, 2026
  • Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի, սա պատմական փոփոխություն է. Փաշինյան 11:5905 Մար, 2026
  • Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, դուք չեք վաստակել կոռուպցիայի մասին խոսելու իրավունքը. Արուսյակ Ջուլհակյան 11:4405 Մար, 2026
  • «Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթ 11:3705 Մար, 2026
  • Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով 11:3205 Մար, 2026
  • Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ 11:2505 Մար, 2026
  • Ի՞նչն է կապում Ռոբերտ Քոչարյանին և ՀՅԴ-ին. ինձ այդ հարցը միշտ մտահոգել է. Անդրանիկ Քոչարյան 11:2305 Մար, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:1605 Մար, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0005 Մար, 2026
  • ՀՀ ՄԻՊ-ը և Ֆինլանդիայի դեսպանը կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում 10:4205 Մար, 2026
  • Դավիթ Մուրադյան-75. կինոյի և գրականության մարդը 10:3205 Մար, 2026
  • Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը 10:2705 Մար, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոններից մեկում 10:1605 Մար, 2026
  • Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել 10:0505 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում գտնվող մեր երկրի քաղաքացիների հետ կապ կա. Միրզոյան 10:0005 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0005 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 09:3305 Մար, 2026
  • Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 09:2605 Մար, 2026
  • Ջրառատ գյուղում տուն է այրվել․ տուժածները հոսպիտալացվել են 09:2105 Մար, 2026
  • Փրկարարներն ու պարեկներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել 08:5805 Մար, 2026
  • Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:4205 Մար, 2026
  • Պայթյուն՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած 08:3605 Մար, 2026
  • 15-ամյա պատմություն՝ պարի լեզվով 08:2105 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0005 Մար, 2026
  • Առողջության ապահովագրությունը ներդրվեց այսօր, որովհետև մենք չենք թալանում. ՔՊ պատգամավոր 01:0105 Մար, 2026
  • Մեծ է ռիսկը, որ Քոչարյանի ուժը չկարողանա անցնել ԱԺ. Կոնջորյանը նշել է՝ որ ուժն է հաջորդում ՔՊ-ին 00:4905 Մար, 2026
  • Թուրքիան Իրանից արձակված հրթիռ է խոցել 00:3505 Մար, 2026
  • Թրամփի սպառնալիքներից հետո Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ․ Լևիթ 00:1905 Մար, 2026
  • Ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան ՀՀ քաղաքացիներին դեսպանության աշխատակիցներն են ուղեկցել 00:0505 Մար, 2026
  • Մերձավոր Արևելք են ուղարկվել ամերիկյան նոր ուժեր. Հեգսեթ 23:4904 Մար, 2026
  • Մարտի 5-ի եղանակային կանխատեսումները 23:4404 Մար, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում գինեգործության հազարամյա պատմությունը, անդրադարձել համագործակցության հեռանկարներին 23:2304 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015