• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:26
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8... 15:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:2522 Դեկ, 2022

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար:

Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ ի՞նչ պիտի քննարկենք, ինչի՞ մասին կարող ենք խոսել: Ուզում եմ արձանագրել մի կարևոր հանգամանք, որ տնտեսական առումով Կառավարության ձեռքբերումները շատ ակնառու են: Այստեղ Ձեր և Կառավարության ներդրումը շատ մեծ է:

Ես անընդհատ հետևել եմ, արդեն ինչ-որ ժամանակ Կառավարության անդամ չեմ, բայց մասնագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում ասեմ, որ շատ քիչ երկրներ կան, որ այսպիսի հաջողություններ են արձանագրել, շատ քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում կարողացել են իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործել: Ես Ձեզ կարող եմ ասել, գնահատական տալ, որ սա պայմանավորված է ոչ թե մեկ տարվա աշխատանքով, այլև վերջին չորս տարիներին կատարած բարեփոխումներով: Սա ուզում եմ, որ նաև Դուք ուղղակի որպես մասնագետի գնահատական ընդունեք, որովհետև ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է ստացվում, որ մեզ մոտ այսպիսի հաջողություններ ենք ունենում:

Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ մեզ մոտ բիզնեսը հիմնականում ազատվել է բոլոր կապանքներից, ազատ գործում է, որտեղ ցանկանում է, ինչպես ցանկանում է: Կառավարությունը շատ հաջողությամբ կարողանում է իր լծակներն օգտագործել, հատկապես՝ տնտեսական օրենքների առումով, այդ թվում՝ հարկային, և նաև ինչու չէ, վարչական լծակները հնարավորինս հեռու պահելով՝ թուլացնելով:

Եվ մի կարևոր հանգամանք կա, որին ես երազում էի, որ մի օր գա, որ մենք մի երկիր ունենանք, որտեղ գործարարը շահագրգռված լինի պետության հետ աշխատել ավելի ազնիվ, ավելի բաց, հարկերը վճարի: Հիմա, երբ մենք եկող տարի անցնում ենք նաև հարկային էլեկտրոնային հաշվետվությունների, կարծում եմ, դա հնարավորություն է, և փորձը երևի ցույց կտա, որ այդտեղ պետք չէ ի սկզբանե մտածել՝ գործարարը, հարկատուն հանցավոր մտածողությամբ են աշխատում: Միշտ այդպես է եղել, Խորհրդային Միությունից եկող:

Հիմա, կարծում եմ, Դուք կարողացել եք փոխել այդ մտայնությունը, և եկող տարի բիզնեսն իր պատասխանը կտա լավ իմաստով, և մենք կարող ենք արձանագրել հաջողություններ: Այդ առումով, ուզում եմ առիթն օգտագործել, շնորհավորել Ձեզ ձեռքբերումների համար: Հասկանում եմ, որ շատ դժվար ժամանակներ են Կառավարության համար: Վերջին իրադարձություններն առավել ևս, բայց համոզված եմ, որ սրանով մեր ուղուց չպետք է շեղեն, և հիմնականում այս արհեստական դժվարությունները հենց միտված են դրան, որպեսզի շեղվենք և զբաղվենք ավելի կարևոր գործերով, բայց կարծում եմ, որ, Դուք միշտ էլ դա նշում եք, որ բոլոր գործերն են կարևոր, և մենք պետք է բոլոր այդ կարևոր գործերը կարողանանք հաջողությամբ ավարտել»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ: Շնորհակալ եմ հյուրընկալության համար: Այո՛, Դուք ճիշտ եք նշում, մենք, իրականում, շատ հաճախ ենք շփվում, շատ հաճախ ենք խոսում, քննարկումներ ունենում և՛ Անվտանգության խորհրդի նիստերին, և՛ աշխատանքային խորհրդակցություններին, բայց կարծում եմ, որ նաև այս ֆորմատով աշխատանքային քննարկումները շատ կարևոր են նաև, որպեսզի ժամանակ առ ժամանակ մենք նաև ամփոփենք արդյունքները և առաջիկայի մասին խոսենք:

Կուզեմ շնորհակալություն հայտնել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ գնահատականի կապակցությամբ: Իհարկե, դա կարևոր է, և լիարժեք համաձայն եմ, որ տնտեսական աճի հեղինակը, իրականում ոչ թե կառավարությունն է, այլ այն մարդիկ, ովքեր ստեղծում են այդ աճը, այլ բան, որ Կառավարությունը պետք է չխանգարի նրանց տնտեսությունը զարգացնելու գործում:

Երկրորդն էլ՝ որտեղ հնարավոր է օգնել, և այնտեղ, որտեղ կարող է օգնել և ինչով կարող է օգնել՝ օգնի: Մենք էլ այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում: Իհարկե, այս առումով շատ կարևոր է հավասար մրցակցային դաշտի ապահովումը և, իհարկե, նաև կարգավորումը՝ բյուրոկրատական քաշքշուկների կրճատումը, ներդրումային միջավայրի բարելավումը: Այստեղ շատ անելիքներ կան, մենք բազմիցս ենք այդ թեմաներով խոսել: Եվ մենք այդ բարեփոխումների օրակարգին միանշանակ նվիրված ենք:

Իհարկե, անվտանգային միջավայրի հետ կապված հարցերը շատ ավելի մեծ ժամանակ են խլում, հասկանալիորեն: Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի, որ, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ունենք այն, ինչ ունենք: Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես, և հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հասնել:

Համոզված եմ՝ այսօր մենք օրակարգի այս բոլոր հարցերը մանրամասն կքննարկենք: Չնայած, կրկին եմ ասում, մենք պարբերաբար հանդիպում ենք, և ես շատ ուրախ եմ ու շնորհակալ դրա համար, որ լիարժեք հաղորդակցություն կա և՛ մեր միջև անձնապես, և՛ նախագահի աշխատակազմի ու Կառավարության աշխատակազմի միջև: Դա շատ կարևոր է պատշաճ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»:

Դիտումների քանակ103
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3924 Մար, 2026
  • Տարեցների վերականգնողական բուժումը Հայաստանում 20:3224 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:2624 Մար, 2026
  • Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները 20:2124 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2026 20:1424 Մար, 2026
  • Ֆիլիպիններում արտակարգ դրություն է սահմանվել երկրում վառելիքի պակասի պատճառով 20:0924 Մար, 2026
  • Տարածքային պահանջ ներկայացնելը կոչվում է պատերազմ. Ալեն Սիմոնյան 20:0324 Մար, 2026
  • Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg 19:5924 Մար, 2026
  • Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 19:5224 Մար, 2026
  • Նախորդ 5 տարում ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 99 երկրի. աշխարհն ակտիվորեն զինվում է 19:4724 Մար, 2026
  • Իսրայելում վիրավորների թիվը հասել է 5000-ի 19:3624 Մար, 2026
  • Կառուցապատողների աշխատանքային խմբի նիստին քննարկվել են քրեաիրավական և վարչաիրավական հարցեր 19:2424 Մար, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 19:1624 Մար, 2026
  • ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը՝ նաև միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող 19:0524 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | ԱԺ-ում թեժ քննարկում․ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և փոխադարձ մեղադրանքներ 19:0024 Մար, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում 18:5624 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 18:4324 Մար, 2026
  • Լիբանանում Իրանի դեսպանին «ոչ ցանկալի անձ» են հայտարարել 18:3424 Մար, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում 18:2624 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը 18:1124 Մար, 2026
  • Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար 18:0624 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:5824 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանի և Կաորի Իշիկավայի հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները 17:4624 Մար, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 797 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3624 Մար, 2026
  • Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան 17:2324 Մար, 2026
  • Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ է մշակվել. կարգավորվել են ապրանքի վերադարձին առնչվող խնդիրները 17:1424 Մար, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի 17:0324 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Անօդաչուներից մինչև հրթիռներ․ աշխարհում սպառազինության պահանջարկը կտրուկ աճում է 17:0024 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամն առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում. ՊԵԿ նախագահ 16:5124 Մար, 2026
  • Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել 16:4224 Մար, 2026
  • Փոփոխություն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասով 16:3124 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3024 Մար, 2026
  • Համաձայնագրով առաջարկվում է խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը 16:2224 Մար, 2026
  • Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին 16:1324 Մար, 2026
  • Ինչ անել, երբ դատական վեճի պատճառով բազմաբնակարան շենքի բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները. նախագիծ է մշակվել 16:0424 Մար, 2026
  • Նախատեսվում է վարկային միջոցների ներգրավմամբ օժանդակել Երևանի մերձակայքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը. նախագիծ 15:5724 Մար, 2026
  • Գնումների համակարգում կսահմանվի ազդեցության 3 մակարդակ, սահմանափակումներ կկիրառվեն այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ 15:5224 Մար, 2026
  • Պետական բժշկական կենտրոնների ղեկավար կազմում նշանակվելու պահանջները կփոխվեն. նախագիծ 15:4024 Մար, 2026
  • Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:3124 Մար, 2026
  • Մոսկվան ուրախ կլինի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին տեսնել բարեկամ երկրների առաջնորդներին. Պեսկով 15:2224 Մար, 2026
  • Գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ. Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ 15:1424 Մար, 2026
  • Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք 15:0624 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկպենը 15:0224 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 1-ին հայացքից սովորական հեռախոսազանգերը վերածվում են խոշոր խաբեության. մասնագետի կոչը 15:0024 Մար, 2026
  • Պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելում հիվանդանոցներ է տեղափոխվել 4829 մարդ 14:5424 Մար, 2026
  • Քննարկվել է իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցությունը․ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ ծրագրերի Համակարգող խորհրդի նիստին 14:4924 Մար, 2026
  • Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 14:4124 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3024 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը 14:2224 Մար, 2026
  • Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ 14:1424 Մար, 2026
  • Հանրապետությունում մարտի 23-24-ը բացահայտվել է 150 հանցագործություն, գրանցվել է 13 ավտովթար 14:0924 Մար, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ 13:5424 Մար, 2026
  • 5 տարեկանի փոխարեն նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. նախագիծ 13:4124 Մար, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ 13:3924 Մար, 2026
  • Մեր հետևողական քաղաքականությունն է՝ շարունակաբար կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր. ԿԳՄՍ նախարար 13:3724 Մար, 2026
  • ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ 13:2624 Մար, 2026
  • Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով 13:0924 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Հայաստանի վերջի մասին է. ՀՀ ԱԺ նախագահ 13:0024 Մար, 2026
  • Մարտի 26-ին գազամատակարարման դադարեցում կլինի Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում 12:5624 Մար, 2026
  • Մշտապես առաջնորդվել եմ այն ընկալմամբ, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ. Վարդանյան 12:4524 Մար, 2026
  • Նեթանյահուն տեղեկացրել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին 12:3624 Մար, 2026
  • Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 12:2924 Մար, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին 12:2324 Մար, 2026
  • Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 12:1124 Մար, 2026
  • ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան 12:0124 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0024 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են 11:5824 Մար, 2026
  • Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն 11:5124 Մար, 2026
  • Եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան 11:4424 Մար, 2026
  • Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան 11:4024 Մար, 2026
  • Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան 11:3624 Մար, 2026
  • Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին 11:3324 Մար, 2026
  • Եկեք չխառնենք կուսակցական կարգապահության պահպանումը անկախության և անաչառության հետ. Վլադիմիր Վարդանյան 11:2824 Մար, 2026
  • 2025-ին Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում 11:2424 Մար, 2026
  • Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 11:2124 Մար, 2026
  • Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:1124 Մար, 2026
  • 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է 11:0824 Մար, 2026
  • Սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը ՍԴ-ում, երբեք չեմ օգտագործել առաջխաղացման լիֆտի հնարավորությունները. Վլադիմիր Վարդանյան 11:0624 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը 11:0324 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5824 Մար, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր 10:5624 Մար, 2026
  • Եղեգնաձոր համայնքի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է. վարչապետ 10:5124 Մար, 2026
  • Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 10:3424 Մար, 2026
  • Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել 10:1124 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի դեմ սուտ տեղեկությունների մի մասը տանում է դեպի կոնկրետ երկիր. Միրզոյան 10:0024 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0024 Մար, 2026
  • ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան 09:4824 Մար, 2026
  • ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան 09:2924 Մար, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ 09:1524 Մար, 2026
  • Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը 09:1124 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:4824 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 08:2624 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2024 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 08:0724 Մար, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ին 6 մլրդ 969 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0024 Մար, 2026
  • «Էլ չկան քամիները». Գեղեցիկ Մարգարյանի նոր ժողովածուն 00:5324 Մար, 2026
  • Խաբեության նոր սխեմա. առաջարկում են 5G թարմացում և մուտք գործում դյուրահավատների հեռախոսներ 00:3324 Մար, 2026
  • Հայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին․ Հովհաննիսյան 00:2024 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին, իսկ Թեհրանը հերքում է 23:4823 Մար, 2026
  • Հրդեհ՝ թոնրատան տանիքում 23:3323 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015