• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կենդանիների պաշտպանություն՝ նոր որակով | Աննա Դանիելյանի հարցազրույցը Զարուհի Բաթոյանի հետ Կենդանիների պաշտպանություն՝ նոր որակով... 20:14
Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել. Թրամփ. «Հարևաններ» Թուրքիան մեզ համար հիանալի... 19:54
Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2026 19:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5314 Դեկ, 2022

Միջազգային կառույցներին կոչ են անում փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ. ԱԺ-ի հայտարարությունը

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ սադրանքի նախապատրաստման համար ստեղծելով քարոզչական կեղծ պատրվակներ. Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությունը:

Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցրտի պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:

Հայտարարության մեջ մանրամասն ներկայացված են Ադրբեջանի հակամարդկային գործողությունները, Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարման դադարեցումը, պատգամավորները հիշեցնում են՝ Ադրբեջանը խողովակի վրա փականը տեղադրվել է մարտին՝ խողովակը պայթեցնելուց հետո: Իսկ այդ ամենի հետևանքով 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից: Ընդգծված է՝ այս ամենը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպան քաղաքականություն։

Հայկ Կոնջորյան - Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:

Նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ են անում փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսպիսի բովանդակությամբ հայտարարությանը դեմ էր ընդդիմությունը: Ինչպես սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիվ գործողությունների ժամանակ, այնպես էլ հիմա իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին չհաջողվեց համաձայնության գալ և մեկ միասնական հայտարարության նախագիծ ներկայացնել: Մինչև դահլիճը լքելը «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների քարտուղարները շեշտեցին՝ ներկայացված հայտարարության նախագիծը իրենց համար անընդունելի է:

Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին, այլև օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին:

Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Ձեր ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին:

Արդյոք եղե՞լ են դիտարկումներ հայտարարության որևէ կետի վերաբերյալ, կամ ի՞նչ հակասություններ են եղել ընդդիմադիրների և կառավարող ուժի ներկայացրած հայտարարությունների միջև՝ հարցերը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները բարձրացրին: Խմբակցության քարտուղարը մանրամասնեց.

Հայկ Կոնջորյան - Ընդդիմությունը ներառում է ձևակերպումներ, որոնք չեն տեղավորվում պաշտոնական արտաքին քաղաքականությանը և կարող են վնասել, բայց նույն տրամաբանությամբ շարունակում են, և սա արդեն հեռու է պատահականություն լինելուց: Չի եղել որևէ առաջարկ կամ առարկություն որևէ թեզի շուրջ, ես խմբակցության անունից առաջարկել եմ, որ եթե ունեն հայտարարության մտքեր, առաջարկեցի զրոյից միասին գրենք, մեզ ասեն, աշխատենք միասին: Սեղանին մեր ընդդիմադիր գործընկերների Արցախի դրոշներն է, բայց էլի Արցախի հարցի քննարկմանը նրանք թողեցին ու հեռացան, և չկարողացանք միասնականություն ցուցաբերել:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
Վերադառնալով հայտարարության բովանդակությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկություններ ներկայացրեցին: Հայտարարեցին՝ կոչերի փոխարեն Ռուսաստանից պետք է պահանջել կատարել պարտականությունները, իսկ արևմտյան գործընկերներից՝ օգնություն խնդրել։

Վիգեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե Ռուսաստանը չի կարողանում, պիտի խնդրի մյուսներին: Ինձ համար անհասկանալի է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի պահվածքը։ Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) -  Ադրբեջանցի պաշտոնյան ասում է, որ ռուսական խաղաղապահ ուժն է փակել միջանցքը, ռուսական խաղաղապահ ուժը դատապարտված է այն նորից բացելու:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել՝ արձանագրեց Ազգային ժողովի նախագահը:

Ալեն Սիմոնյան(ՀՀ ԱԺ նախագահ) - Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի, և զավեշտ է՝ բնական գազը անջատելով ուզում են բնապահպանական հարցեր լուծել:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ Հայաստանն ունի կարմիր գծեր, և այդպիսի գործողություններով չեն կարողանա Հայաստանին պարտադրել հատել այդ գծերը: Առանձնացրեց հայտարարության կարևոր շեշտադրումները:

Ալեն Սիմոնյան - Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ Արցախի քաղաքացիները կարող են ունենալ այն իրավունքները, ինչ իրենց քաղաքացիները, դա ո՞րն է՝ պատանդի կարգավիճակում լինե՞լը, անջատված գա՞զը և ձմռան այս պայմաններում տաքանալու հնարավորություն չունենա՞լը։ Երկրորդ արձանագրումը, որ ցանկանում եմ անել, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է, սա ի ցույց է դնում, որ մենք լրջորեն պետք է զբաղվենք դրանով և զրուցենք մեր միջազգային գործընկերների հետ այդ մանդատի հարցով։ Անկախ նրանից՝ մենք բավարարվա՞ծ ենք խաղաղապահների մանդատից, թե ոչ, այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղապահները այնտեղ անհրաժեշտ են, և առաքելությունը պետք է երկարաձգվի, միգուցե պետք է դիտարկենք նաև միջազգային այլ ֆորմատներով այնտեղ հսկողություն իրականացնելու հարցը:

Հայտարարությունն ընդունվեց 57 կողմ ձայնով:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ41
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 15:0909 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը. Փեզեշքիանը՝ Փաշինյանին 15:0009 Հլս, 2026
  • Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել 14:5409 Հլս, 2026
  • Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին 14:3609 Հլս, 2026
  • Փաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասին 14:1109 Հլս, 2026
  • 800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին 13:5109 Հլս, 2026
  • Հանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:4709 Հլս, 2026
  • TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան 13:2209 Հլս, 2026
  • ԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբ 13:2009 Հլս, 2026
  • Եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասին 13:1109 Հլս, 2026
  • Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտ 13:0809 Հլս, 2026
  • Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո 13:0209 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է Միշուստինի հետ հանդիպմանն ու Ծառուկյանի կալանքին | 09.07.2026 13:0009 Հլս, 2026
  • Փաշինյանը՝ սահմանազատման, անկլավ-էքսկլավների, Ադրբեջանի դրամի վրա և անձնագրում ներառված քարտեզների մասին 12:5509 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում. Փաշինյան 12:5309 Հլս, 2026
  • Ինչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետո 12:4909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը կմասնակցի «Կրթության վերափոխման գագաթնաժողով +4» քննարկմանը 12:4409 Հլս, 2026
  • Իրանը թիրախավորել է օբյեկտներ Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում 12:3909 Հլս, 2026
  • Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել 12:3309 Հլս, 2026
  • Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք 12:2909 Հլս, 2026
  • Ասում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին 12:2609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան 12:1709 Հլս, 2026
  • Սպասենք՝ պայմանավորվածությունները իրականություն դառնան ու բոլորդ տեսնեք. վարչապետը՝ Միշուստինի հետ հանդիպման մասին 12:1509 Հլս, 2026
  • Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների 12:1109 Հլս, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան 12:0409 Հլս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0109 Հլս, 2026
  • Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան 11:5109 Հլս, 2026
  • Վարչապետն արձակուրդում կլինի 11:4209 Հլս, 2026
  • Այս օրերին համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր է մուտք գործում ՀՀ. Փաշինյան 11:3909 Հլս, 2026
  • Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի 11:2509 Հլս, 2026
  • Համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի համագործակցությունը. վարչապետ 11:2009 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովին 11:1609 Հլս, 2026
  • Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:0609 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0009 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել 10:5709 Հլս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է․ քաղաքապետարան 10:3809 Հլս, 2026
  • Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին 10:2209 Հլս, 2026
  • Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար 10:0609 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը. վարչապետ |09.07.2026 10:0009 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 09:5109 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 09:4409 Հլս, 2026
  • Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար 09:3509 Հլս, 2026
  • Ամփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքները 09:2009 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին 09:1209 Հլս, 2026
  • Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը 09:0209 Հլս, 2026
  • Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն 08:2109 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1209 Հլս, 2026
  • Ինչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համար 00:5909 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանը» շարունակում է համագործակցել դեսպանատների հետ 00:3209 Հլս, 2026
  • Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr 00:2009 Հլս, 2026
  • Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի 00:0209 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ն Ուկրաինային 70 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի 23:3708 Հլս, 2026
  • Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա, վնասել նաև 3-ամյա երեխայի․ տուժածներից մեկի վիճակը ծանր է 23:1808 Հլս, 2026
  • «Ալաշկերտը» պատրաստ է կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ելիմայի» հետ խաղին 23:0008 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում 22:5108 Հլս, 2026
  • Հայաստանի Մ-20 հունահռոմեական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը 22:4108 Հլս, 2026
  • Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. վարչապետի արձանագրումը 22:1908 Հլս, 2026
  • Առյուծի անկման պատճառը ոչ թե տեղափոխումն էր, այլ վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWC 22:0508 Հլս, 2026
  • Հարցազրույց Բաբկեն Թունյանի հետ 21:5408 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում 21:3308 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 8. 2026 21:2908 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ. վարչապետը՝ նախագահին 21:0008 Հլս, 2026
  • Քարագլխում 5 գյուղի համար եռահարկ դպրոց է կառուցվում՝ բոլոր հարմարություններով. երբ պատրաստ կլինի 20:4608 Հլս, 2026
  • Զսպե՛ք շինհրապարակի փոշին. հիշեցում կառուցապատողներին 20:4008 Հլս, 2026
  • Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ 20:3408 Հլս, 2026
  • Յուլիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2708 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ չի նախատեսում զորքեր ուղարկել Իրան 20:1908 Հլս, 2026
  • Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը 20:0908 Հլս, 2026
  • Lori of Armenia. բրենդավորելով Լոռին 20:0008 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.07.2026 19:5308 Հլս, 2026
  • Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ 19:4108 Հլս, 2026
  • Կարմիր գորգին զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն են 19:3208 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին 19:2408 Հլս, 2026
  • Կառավարությունը ներում է Ղարաբաղից տեղահանված անձանց վարկային պարտավորությունները 19:1608 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ 19:0708 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ի հետ ոազմավարական փաստաթուղթ, էներգետիկա և TRIPP․ ԻԻՀ դեսպանի հայտարարությունները 19:0008 Հլս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր 18:5808 Հլս, 2026
  • ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 18:4708 Հլս, 2026
  • 2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին 18:3908 Հլս, 2026
  • Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում 18:3608 Հլս, 2026
  • Հերման Հեսսեի «Հուլունքախաղ»-ը կարդացի ավարտեցի. Նիկոլ Փաշինյան 18:2808 Հլս, 2026
  • Սպորտի ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Կառավարության առաջնահերթություններից է. ԿԳՄՍ նախարար 18:2508 Հլս, 2026
  • Հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 18:1908 Հլս, 2026
  • Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ 18:1108 Հլս, 2026
  • ՏԿԵՆ-ում հրաժեշտ են տվել Քրիստոֆ Ֆրերիին. ներկայացվել են նրա ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները 18:0308 Հլս, 2026
  • Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել 17:5208 Հլս, 2026
  • Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին 17:4508 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար 17:3608 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան 17:3408 Հլս, 2026
  • Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել Իսրայել այցը՝ Իրանի հետ լարվածության սրման ֆոնին 17:2808 Հլս, 2026
  • Yerevan Art EXPO 2026-ը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 17:1908 Հլս, 2026
  • Դանիայի վարչապետը հիասթափված է Գրենլանդիայի հարցում Թրամփի դիրքորոշման չփոխվելուց 17:1008 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | «Ուժեղ սուտ». Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հնչեցրած որոշ մտքերի 17:0008 Հլս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 16:5808 Հլս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումները 16:5108 Հլս, 2026
  • «Փրիթի Ուեյ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 331 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4608 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները 16:4208 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 16:3608 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում 16:2608 Հլս, 2026
  • ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ 16:1308 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015