• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:3014 Դեկ, 2022

Մեզ նոր տեմպ է հարկավոր, և համոզված եմ, որ տիկին Անդրեասյանն այդ դինամիկան կապահովի. վարչապետը ԿԳՄՍՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում:

«Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել շատ բարդ ժամանակաշրջանում և այս ընթացքում շատ կարևոր աշխատանք է իրականացրել: Կարծում եմ՝ նրա նախարարության շրջանում մենք կրթության ոլորտում շատ կարևոր որոշումներ ենք կայացրել, նաև ընդունել ենք մինչև 2030 թվականը կրթության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը, ըստ էության, մեր աշխատանքների ճանապարհային քարտեզն է: Իհարկե, այն ոչ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս, բայց առնվազն մեր վեկտորների և անելիքների մասին որոշակի շրջանակ է ընդգծում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջողություն մաղթելով նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Իհարկե, տիկին Անդրեասյանը նոր մարդ չէ նախարարությունում. արդեն ավելի քան 2.5 տարի առաջ նա նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ և այս ընթացքում համակարգել է աշխատանքները հանրակրթության ոլորտում, որտեղ, կարծում եմ, մենք ունենք թերևս ամենատեսանելի և շոշափելի հաջողությունները:

Կարծում եմ՝ այդ հաջողությունների առումով տիկին Անդրեասյանի դերն ամենևին էլ երկրորդային չէ: Շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ապահովել այս ընթացքում կատարված աշխատանքի ժառանգականությունը և շարունակականությունը: Մեզ նոր լիցք, նոր տեմպ են հարկավոր, և համոզված եմ, որ տիկին Անդրեասյանն այդ դինամիկան կապահովի: Համոզված եմ նաև, որ պարոն Դումանյանը բոլոր հնարավոր միջոցներով իր աջակցությունը կբերի տիկին Անդրեասյանին և նախարարությանը, որպեսզի ծրագրերը, որոնք մենք միասին ենք գծագրել և ստեղծել, հաջողությամբ իրականություն դարձնենք»:

ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար՝ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները: Նա, մասնավորապես, ասել է հետևյալը. «Պարոն վարչապետ, քաջ հիշում եմ, որ նոյեմբերի 23-ին Ձեր ներկայացմամբ նշանակվեցի, և նախարարությունն ընդունեցի ցույցերով: Առաջին 8 օրը մենք տիկին Անդրեասյանի հետ ջանք ներդրեցինք և հրաշալի լուծեցինք այդ կնճիռը: Այնուհետև աղմուկ կար դասագրքերի առումով՝ Հայոց պատմություն, Գրականություն և Հայոց եկեղեցու պատմություն, կրկին տիկին Անդրեասյանի հետ միասնական լուծել ենք այդ խնդիրը: Բուհական համակարգը ճգնաժամի մեջ էր՝ չկայացած մրցույթներ կային, բուհերը վերածվել էին կարծես թե կուսակցական բջիջների: Այսօր մենք միասնական ուժերով լուծել ենք այդ խնդիրը և վերակազմավորել բացառապես բոլոր հոգաբարձուների խորհուրդները, կայացել են բոլոր մրցույթները: Բուհական ընդունելության նոր կարգ ենք մշակել, և Ձեր աջակցությամբ «Զինապարտության մասին» օրենքում ենք փոփոխություն արել: Գիտության բնագավառում՝ գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգում է փոփոխություն արվել: Ազգային ակադեմիայի հետ համատեղ օպտիմալացման որոշ գործընթացներ ենք սկսել: Մշակույթի բնագավառում, պարոն վարչապետ, Ձեզ ներկայացվել է թանգարանների կառավարման նոր մոդելը: Ուզում եմ բարձրաձայնել Հանրապետության հրապարակում տեղակայված կրպակի ապամոնտաժման մասով, Ձեր աջակցությամբ, մեր նախաձեռնությամբ և գործընկերների՝ Դատախազության և քաղաքապետարանի հետ համատեղ օպերատիվ արագ մեր հրապարակը վերականգնվեց իր ճարտարապետությամբ: Եվ վերջապես, սպորտում այս տարի գրանցել ենք 300 մեդալ, ինչն աննախադեպ արդյունք է՝ առավելագույնը մեր պատմության մեջ եղել է 222, այս տարի՝ 300: Եվ, իհարկե, այս ամենն արվել է նախարարությունում «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» սկզբունքով, ինչպես նաև ոլորտային շահագրգիռ կողմերի հետ միասնական քննարկումների արդյունքում: Ուզում եմ բարձրաձայն հաստատել, որ անվերապահ աջակցելու եմ տիկին Անդրեասյանին, միշտ պատրաստ: Շատ ընկալելի և ինձ համար շատ լավ ընտրություն է, գործընկերներն էլ գիտեն՝ դա բազմիցս է ասվել, նոր խոսք չէ, և կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ ոչինչ չի փոխվել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը միասին»:

ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետին՝ բարձր վստահության, իսկ նախկին նախարար Վահրամ Դումանյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել վստահության համար: Դա շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև այսօր, առավել քան երբևէ, բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարևոր է համարժեք արձագանքել այն բոլոր մարտահրավերներին ու խնդիրներին, որ կան մեր երկրում կրթության համակարգում, մշակույթի ոլորտում, գիտության բնագավառում, սպորտում: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ դրանից է կախված ապագայի այն տեսլականը, որ կունենանք և այստեղ նաև հիմքերը կդնենք: Այդ աշխատանքները կոնցեպտուալ իմաստով, ինչպես Դուք նշեցիք, պարոն վարչապետ, հիմնականում իրականացված են, և Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, ներկայում հանրային քննարկման ներկայացված սպորտի և մշակույթի ռազմավարությունները, գիտության ոլորտի այն քաղաքականությունը, որը ներկայացված է, Կառավարության ծրագիրը, որը հստակ թիրախներ է սահմանում մեր առջև մինչև 2026 թվականը, պարզ են դարձնում, թե ինչ պիտի անենք: Մեր ամենօրյա աշխատանքի խնդիրը պետք է լինի հասնել այդ բոլոր թիրախներին, անել ավելին և միաժամանակ լինել բավարար ճկուն, որպեսզի կարողանանք արձագանքել նոր մարտահրավերներին և նաև մեր երկարաժամկետ թիրախներին ու նպատակներին հասնելու ճանապարհին իրականացնել նաև այն ամբողջ աշխատանքը, որը կպահանջվի ընթացիկ բոլոր խնդիրներին արձագանքելու համար: Վստահեցնում եմ մեր ամբողջ թիմի անունից՝ նախարարությունը կներդնի առավելագույն ջանք, որպեսզի այդ թիրախները դառնան իրողություն՝ որակյալ և տեսանելի առաջին հերթին հասարակության ու մարդու համար»,- իր խոսքում ընդգծել է Ժ. Անդրեասյանը:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով նախարարության գործունեությանը և առաջնահերթություններին, նշել է հետևյալը. «Երբ մենք ստեղծում էինք նախարարություն այս կառուցվածքով, այն ժամանակ, բնականաբար, տարբեր կարծիքներ կային, և հոռետեսություն կար: Աշխատանքի արդյունքում ես համոզվել եմ, որ նախարարության այս կառուցվածքը ճշգրիտ համապատասխանում է այն տեսլականին և նպատակադրմանը, որը մեր առաջ ունենք: Տարբեր կոմպրոմիսների արդյունքում մենք նախարարության անունը դրեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բայց իմ ընկալումն այն է, որ այս նախարարությունը երկրի բովանդակության նախարարությունն է, և սրանում ամենևին որևէ չափազանցություն չկա: Իսկապես, ապագայի նախագծման ամենամեծ առաքելությունը ես կապում եմ հենց այս նախարարության հետ: Շատ է խոսվում այն մասին, որ տարբեր երկրներում կան, օրինակ՝ ապագայի նախարարություններ, շատ գործընկերներ կամ նույնիսկ փորձագետներ ասում են՝ գուցե մենք էլ պետք է ապագայի նախարարություն ստեղծենք: Իմ կարծիքով՝ մենք վաղուց ստեղծել ենք ապագայի նախարարություն, որովհետև ապագան չի կարող լինել առանց կրթության ոլորտում ֆունդամենտալ ներդրումների և փոփոխությունների, բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների:

Մեր տրամադրվածությունն այն է, որ այս ոլորտի համար որևէ միջոց չպետք է խնայենք: Իհարկե, մեր երկրում ռեսուրսները և միջոցները սահմանափակ են, պարզ է, որ օպերատիվ առաջնահերթությունները բազմաթիվ են, բայց ես ուրախ եմ, որ մենք քաղաքական կամք են դրսևորել, այսպիսի մեծ նախագծեր ենք իրականացնում և պիտի դեռ իրականացնենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում՝ համարելով, որ դա ամենակարևոր ներդրումն է ապագայի մեջ: Դուք ընդհանուր նշեցիք ծրագրերը, պարոն Դումանյան. մենք ահռելի չափով մեծացրել են գիտության ֆինանսավորումը, աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, նաև դրամաշնորհային ծրագրերի համակարգ ենք ներդրել, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն ինձ համար ամենառազմավարական ծրագրերից է: Այս փուլում պիտի աշխատենք՝ անհատապես, բոլորին ներկայացնենք, խնդրենք, օգնենք, աջակցենք, որպեսզի նրանք էլ քաջալերվեն և այս ծրագրերից օգտվեն, որովհետև, ի վերջո, դա միայն թղթին տալու համար չէ: Դա իրական կյանք պետք է դառնա, որը պետք է ազդեցություն ունենա մեր երեխաների կրթական իրավունքի վրա, և հետագայում երկրի սոցիալ-տնտեսական և բոլոր ոլորտների զարգացման վրա:

Ուզում եմ ընդգծել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման ուղղությամբ աշխատանքը: Դպրոց ասելով նկատի ունենք 3 պարտադիր բաղադրիչ, որոնք անբաժանելի են՝ ֆիզիկական ենթակառուցվածք, բովանդակային ենթակառուցվածք և մասնագիտական ներուժ: Այսօր այս 3 ուղղությամբ մեր աշխատանքի հայեցակարգային և ռազմավարական պլանավորումն ամբողջական իրականացված է, մնում է լծվել գործի, որ ամեն տարի մենք մինչև 2026 թվականը, 300 ասում եմ, նույնիսկ ավելին կարողանանք իրականացնել», -ասել է վարչապետը՝ կարևորելով նաև գյուղական բնակավայրերում կրթահամալիրների կառուցման ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տաղանդների աջակցության պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին. «Արդեն միս ու արյուն է ստանում Տաղանդների աջակցության պետական հիմնադրամը, որի աշխատանքի իմ տեսլականը հետևյալն է՝ այն պետք է ձևավորվի և՛ պետական, և՛ ոչ պետական միջոցներից և պետք է կառավարվի ոչ պետական մեխանիզմներով, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվետու լինի կառավարությանը և հանրությանը: Այդ հիմնադրամի նպատակը լինելու է բոլոր ոլորտներից փնտրել, գտնել տաղանդներ և աջակցել նրանց: Ընդ որում, դա կարող է լինել նույնիսկ նախադպրոցական փուլից, և մենք պետք է բոլոր տաղանդներին ուղեկցենք մինչև անհատական և երկրի համար հաղթանակներ, քանի որ մեր կանխավարկածն այն է, որ բոլոր երեխաները և մարդիկ առանց բացառության տաղանդավոր են: Սա պետք է մեր ռազմավարական ընկալումը լինի: Այլ բան, որ նախ ընդհանուր դաշտ պիտի ստեղծենք բոլորի տաղանդի բացահայտման համար և հասկանանք, թե ում ինչպես և որտեղ աջակցենք, որպեսզի այդ տաղանդը ակսելերացիա նույնպես տեղի ունենա:

Ուզում եմ ընդգծել Ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը, որը կրկին՝ մեզ համար բացարձակապես շենքի հարց չէ: Այն, առաջին հերթին, բովանդակության հարց է, մեր գիտության և կրթության ինտեգրման նախագիծ է, մեր կրթական ծառայությունները միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու ռազմավարական ծրագիր»:

Վարչապետն անդրադարձել է նաև մշակույթի ոլորտի խնդիրներին և նշել, որ այստեղ նույնպես բարդություններ կան: «Մենք որոշակիորեն մեր պատկերացումները պետք է փոխենք կամ արդիականացնենք կամ արդյունավետ դարձնենք մշակութային հուշարձանների պահպանման, կառավարման գործում, որովհետև 2 օր առաջ ընդամենը Բուզանդի փողոցով քայլում էի, և ինձ համար շատ ծանր էր տեսնել, որ մենք այդ տեղապտույտի վիճակից չենք կարողանում դուրս գալ, և դրա արդյունքում մեր պատմամշակութային հուշարձաններն ավելի վատ վիճակում են հայտնվում: Մեզ անընդհատ թվում է, թե մենք պահպանում ենք, ոչինչ չենք անում, բայց ի՞նչ է կատարվում. մենք չենք գնահատում, թե ամեն ամիս մեր որոշումների ուշացումներն ինչ ազդեցություն են ունենում պատմամշակութային հուշարձանների վրա: Մենք ասում ենք՝ ավելի լավ է այդ շենքն ինքն իրեն փլվի, վերանա, ոչնչանա, որոշում կայացնենք, որ աղմուկ չլինի, որ հանկարծ մեզ չասեն՝ այս ինչ եք անում: Այս մոտեցումն այլևս հանդուրժելի չէ: Մենք պատմամշակութային հուշարձանների, ընդհանրապես հուշարձանների կառավարման նոր մոտեցում պետք է ցուցաբերենք: Երբեմն թվում է, որ այդ հարցը թողնում ենք այդպես առկախված միայն մեկ բանի համար, որ հանկարծ աղմուկ չլինի, չասեն՝ այս ինչ են անում: Բայց ամեն օր այդ հուշարձանները փլուզվում են, բառիս բուն իմաստով՝ ամեն օր:

Ես վերջին անգամ մի քանի ամիս առաջ էի այդ նույն տեղում եղել, նույնիսկ վիզուալ ակնհայտ է, որ ավերման գործընթաց է գնում Երևան քաղաքի կենտրոնում պատմամշակութային մեր ամենակարևոր շերտերի նկատմամբ: Մենք պետք է այստեղ որոշումներ կայացնենք, պետք է վերցնենք պատասխանատվությունը և չխուսափենք նաև քննադատությունից, որովհետև նաև այս վիճակի համար կոմֆորտ է՝ ոչ ոքի չեն քննադատում, ոչ ոք չի մոտենում, չենք էլ նկատում, որ այնտեղ աղբակույտեր են ձևավորվում, բոլորս հանգիստ ապրում ենք: Եկեք հանգիստ ապրելու հասկանալի այդ մղումը հաղթահարենք, մանավանդ որ, ցավոք, դա հասանելի չէ ո՛չ մեզ անհատապես, ո՛չ մեր երկրին, և այդ հանգիստ ապրելու իրավունքը ժամանակակից աշխարհում դեռ պետք է նվաճել: Ցավոք, մենք դեռ չենք հասցրել այդ իրավունքը նվաճել, թերևս գուցե նաև այն պատճառով, որ այսօրվա հանգիստը գերադասել ենք ապագայի անորոշությանը: Ես կարծում եմ, որ ընդհակառակը, հանուն ապագայի որոշակիության մենք պետք է այսօրվա հանգիստը, այսօրվա կոմֆորտը կարողանանք նաև զոհաբերել», - ամփոփելով խոսքը՝ ասել է երկրի վարչապետը:

Դիտումների քանակ243
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար 17:0513 Դեկ, 2022 Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար Հասարակություն
  • Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից 20:3612 Դեկ, 2022 Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից Քաղաքականություն
  • Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից 19:2412 Դեկ, 2022 Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015