Պատերազմը վերադարձել է Եվրոպա: Այսօր մենք նայում ենք բոլորովին այլ Արևելյան հարևանության: Մենք լսել ենք ԵՄ-ի ավելի մեծ ներկայության և ինտեգրման, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ գործընկերների մարտահրավերներին և տարբերակված կարիքներին ադապտացնելու կոչեր: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Արևելյան գործընկերության ամենամյա նախարարական հանդիպմանը ես առաջարկում եմ շարունակել Արևելյան գործընկերության մեր քաղաքականությունն ընդլայնման գործընթացին զուգահեռ՝ որպես տարածաշրջանային համագործակցության միջոց։ Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքը անվտանգության ու պաշտպանության ոլորտներում և շարունակենք փոխգործակցությունը հանուն անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի»,- գրել է նա: