• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը ՊԵԿ-ը կանխել է շուրջ... 12:13
Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան Մենք խորապես անհանգստացած ենք... 12:01
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են... 11:37
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մալենան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Հասարակություն
13:5709 Դեկ, 2022

Մալենան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Դեկտեմբերի 11-ին Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող 15-ամյա Մալենային (Արփինե Մարտոյանին):

Նոյեմբերի 18-20-ը Մալենան միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխայի իրավունքների հարցերով հասարակական խորհրդի մեկնարկին:


Խորհրդի երիտասարդ անդամների հետ միասին նա մասնակցել է մի շարք դասընթացների՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, երեխայի իրավունքների խնդիրների ուսումնասիրությանը, հոգեկան առողջությանը, համոզիչ հաղորդակցությանը և ծանոթացել այն խնդիրներին, որոնց Հայաստանում առնչվում են երեխաներն ու երիտասարդները:

Դրանից առաջ Մալենան Գավառում ներկա էր եղել UPSHIFT երիտասարդական նախաձեռնության փակման արարողությանը. նախաձեռնություն, որի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երիտասարդների կյանքի հմտությունների զարգացմանը և քաջալերում նրանց ակտիվ լինել իրենց համայնքներում՝ դառնալով փոփոխություններ իրականացնողներ: Սա հնարավորություն էր Մալենայի համար շփվելու Գավառում ապրող երիտասարդների հետ և ծանոթանալու նրանց նախագծած և իրականացրած ծրագրերին:



«Այս տարի ես շատ ոգեշնչված եմ. արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների, ովքեր այնքա՜ն բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների, ովքեր իրենց առօրյա դասերի հետ համատեղ կարողացել են թիմ կազմել, վերհանել համայնքի խնդիրներից մեկը, նախագիծ գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելով համայնքային կյանքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն ինձ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել»,- ասել է Մալենան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում:

«Դեռահասությունը հատուկ ժամանակաշրջան է երեխայի կյանքում, և, ինչպես ասում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ հնարավորությունների կարևոր պատուհան՝ օգնելու երեխաներին զարգացնել ապագայի համար անհրաժեշտ շատ կարևոր հմտություններ և կարողություններ: Հետևաբար, մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասարդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու և նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և շատ այլ կարևոր հարցերի շուրջ: Ես ուրախ եմ ողջունելու Մալենային ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմում՝ որպես մեր նոր դեսպանի: Միասին մենք կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա և հաշվի առնվի նրանց վերաբերող որոշումները կայացնելիս»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: 

 

Դիտումների քանակ76
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ» մրցույթի օրերին, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին 14:4908 Դեկ, 2022 Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ» մրցույթի օրերին, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին Հասարակություն
  • Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:5924 Նմբ, 2022 Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը Հասարակություն
  • Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլում» 17:2524 Նմբ, 2022 Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլում» Մշակույթ
  • «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը՝ ուղիղ 30 օրից. Մալենան և Նարեն ազդարարեցին հետհաշվարկը 21:0811 Նմբ, 2022 «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը՝ ուղիղ 30 օրից. Մալենան և Նարեն ազդարարեցին հետհաշվարկը Մշակույթ
  • Euphoria. Ռոզա Լինը և Մալենան կատարել են երգի քավր տարբերակը 19:5502 Մայ, 2022 Euphoria. Ռոզա Լինը և Մալենան կատարել են երգի քավր տարբերակը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին 14:3730 Հնվ, 2023
  • Դոնալդ Թրամփը նախընտրական արշավ է սկսել. CNBC 14:2830 Հնվ, 2023
  • Առաջիկայում Հայաստանում կկիրառվեն ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ 14:1830 Հնվ, 2023
  • Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ արտադպրոցական հաստատությունում դասավանդողների համար 14:0830 Հնվ, 2023
  • Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. մեկնարկը տրվելու է Մյասնիկյան և Գայի պողոտաներից 13:5930 Հնվ, 2023
  • Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 13:4830 Հնվ, 2023
  • Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան 13:4130 Հնվ, 2023
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին 13:3130 Հնվ, 2023
  • Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով 13:2130 Հնվ, 2023
  • Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ 13:0830 Հնվ, 2023
  • ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի | ՈՒՂԻՂ 13:0430 Հնվ, 2023
  • Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել 13:0130 Հնվ, 2023
  • 6 անշարժ գույք, 7 մլն դրամ. պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:4630 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի 12:3530 Հնվ, 2023
  • Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա 12:2530 Հնվ, 2023
  • ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը 12:1330 Հնվ, 2023
  • Հայանիստ գյուղում այրվել է ավտոմեքենա, ուղևորները հոսպիտալացվել են 12:1030 Հնվ, 2023
  • Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան 12:0130 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց 11:3730 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան 11:2530 Հնվ, 2023
  • Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը 11:2130 Հնվ, 2023
  • Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է 11:1630 Հնվ, 2023
  • Հունվարի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք 10:5430 Հնվ, 2023
  • Հունվարի 23-29-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ 10:3830 Հնվ, 2023
  • ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները 10:0230 Հնվ, 2023
  • Լուրեր 10:00 | 30.01.2023 10:0030 Հնվ, 2023
  • Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան ձորից դուրս են բերել երթևեկելի հատված 09:2730 Հնվ, 2023
  • Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 08:2930 Հնվ, 2023
  • Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ 00:1930 Հնվ, 2023
  • Շուրջօրյա խնամքի հաստատություններում կա 602 երեխա, նրանցից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող 00:1530 Հնվ, 2023
  • ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Լուրջ փորձություն Էրդողանի համար. մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են 22:3629 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին 15:0029 Հնվ, 2023
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով 14:3829 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015