• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արևմուտքը վերջնական համաձայնության է հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում
Քաղաքականություն
12:0403 Դեկ, 2022

Արևմուտքը վերջնական համաձայնության է հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում

Եվրամիության դեսպանները համաձայնության են հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում։ Հանգստյան օրերին այդ մասին պաշտոնապես կհայտարարի ԵՄ Խորհուրդը՝ հայտնել է Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Անջեյ Սադոսը։ Լեհաստանը, որը նախկինում պահանջում էր իջեցնել այդ սահմանաչափը, նախօրեին համաձայնել է զիջումների գնալ:

«Մեծ յոթնյակը» և Ավստրալիան ևս համաձայնեցրել են ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Համատեղ հայտարարությունը նշում է, որ սահմանափակումը կսկսի գործել «դեկտեմբերի 5-ին կամ դրանից անմիջապես հետո»։

«Այսօր Եվրամիությունը, G7-ը և այլ գործընկերներ պայմանավորվել են սահմանել ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի գների շեմը։ Դա զգալիորեն կկրճատի Ռուսաստանի եկամուտները, կօգնի մեզ՝ կայունացնել էներգակիրների համաշխարհային գները, ինչը օգուտ կբերի զարգացող շուկա ունեցող երկրներին ամբողջ աշխարհում։ Այդ սահմանաչափը ժամանակի ընթացքում կկարգավորվի»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Որոշման ընդունումը մեկնաբանել են նաև ԱՄՆ-ում: Պետքարտուղարության գլխավոր տնտեսագետ Էմիլի Բլանշարի խոսքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմն աջակցում է Արևմուտքի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափը մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանմանը. այն կփոփոխվի, եթե սահմանված նպատակները չիրականացվեն։

Ռուսական կողմը ևս անդրադարձել է Արևմուտքի որոշմանը: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանությունը նշում է, որ նման սահմանաչափի կիրառումը փաստացի նշանակում է վերաձևակերպել ազատ շուկայի գործունեության հիմնական սկզբունքները, «ինչը կհանգեցնի անորոշության ավելացմանը և հումքի սպառողների համար ծախսերի ավելացմանը»: Դեսպանությունը վստահություն է հայտնել, որ ռուսական նավթը համաշխարհային շուկայում կշարունակի մեծ պահանջարկ վայելել:

Դիտումների քանակ60
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Եվրահանձնաժողովը ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի առավելագույն սահմանաչափ է համաձայնեցրել 20:4501 Դեկ, 2022 Եվրահանձնաժողովը ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի առավելագույն սահմանաչափ է համաձայնեցրել Քաղաքականություն
  • ԵՄ-ն չկարողացավ համաձայնեցնել ռուսական նավթի գնի շեմը Լեհաստանի և Բալթյան երկրների պատճառով. Bloomberg 11:4330 Նմբ, 2022 ԵՄ-ն չկարողացավ համաձայնեցնել ռուսական նավթի գնի շեմը Լեհաստանի և Բալթյան երկրների պատճառով. Bloomberg Քաղաքականություն
  • ԵՄ-ն դատապարտել է Լեհաստանի գաղափարը՝ ռուսական նավթի գների շեմի վերաբերյալ 16:1828 Նմբ, 2022 ԵՄ-ն դատապարտել է Լեհաստանի գաղափարը՝ ռուսական նավթի գների շեմի վերաբերյալ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015