• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել
Քաղաքականություն
13:2703 Դեկ, 2022

ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը 34 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել են նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել: Defense News շաբաթաթերթի տվյալով՝ B-21-ին նախորդած B-2 Spirit ինքնաթիռի ներկայացումը տեղի է ունեցել 1988 թվականի նոյեմբերին։

Արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ Փալմդեյլի Northrop Grumman-ի գործարանում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը:  Նրա խոսքով՝ աշխարհում գրեթե չկա որևէ ուժ, որը կկարողանա օդում որսալ նորագույն ռմբակոծիչը: Կորպորացիայից հայտնել են, որ սա վեցերորդ սերնդի առաջին ռմբակոծիչն է աշխարհում։ Այն կարող է զինամթերք կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սարքավորումներով: Ինքնաթիռն աշխատում է նաև ամպային տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ստեղծել իր «թվային երկվորյակը»՝ մարտական առաջադրանքների կատարումը վերահսկելու համար։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում է ձեռք բերել 750 միլիոն դոլար արժեցող ռմբակոծիչների առնվազն 100 միավոր: Դրանք կփոխարինեն B-1 և B-2 ռմբակոծիչներին:  

Ակնկալվում է, որ B-21 Raider-ը օդ կբարձրանա 2023-ին:

Դիտումների քանակ67
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Բայդենը կարող է գնալ ռազմական լուծման՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել. Մալլի 19:2701 Դեկ, 2022 Բայդենը կարող է գնալ ռազմական լուծման՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել. Մալլի Քաղաքականություն
  • Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը Ռուսաստանի միակ հզոր զենքն է. Զելենսկի 15:4717 Նմբ, 2022 Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը Ռուսաստանի միակ հզոր զենքն է. Զելենսկի Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015