• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական... 21:50
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից... 19:12
Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը և Աբդել... 19:07
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀԱՓԿ-ի մասնագետները Սիրիայի իշխանություններին են հանձնել գյուղատնտեսական նշանակության մաքրված տարածք
Հասարակություն
19:0302 Դեկ, 2022

ՀԱՓԿ-ի մասնագետները Սիրիայի իշխանություններին են հանձնել գյուղատնտեսական նշանակության մաքրված տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ անհասանելի և վտանգավոր տեղաբնակների համար:

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պարտավորվեց մոտ 2 մլն քառակուսի մետր տարածքներ մաքրել չպայթած զինամթերքից և այն հանձնել տեղական իշխանություններին:

Անցած մեկ տարվա ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները, ցուցաբերելով բարձր մասնագիտական ունակություններ, միաժամանակ հաղթահարելով բազմաթիվ անվտանգային, կենցաղային և սոցիալական դժվարություններ, սակայն ստանալով Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշեմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ դեսպանության անձնակազմի բարձր աջակցությունը, մաքրել են ավելի քան 2 000 000 քմ և ենթամակերեսային մաքրման միջոցով ավելի քան 1 400 000 քմ գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի 522 ինքնաշեն և գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են հատուկ նախանշված տարածք և պայթեցման եղանակով ոչնչացվել:

2022 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել վերոնշյալ տարածքների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տնօրեն Ջոզեֆ ՄքՔարտին և տեղի իշխանություների ներկայացուցիչներ, որոնք իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

«Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրեր և շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ օրեցօր բարելավելով իրենց սոցիալական վիճակը» - իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ, խորվաթական «ԴՈԿ-ԻՆԳ» ընկերության ներկայացուցիչ, ծրագրի որակի պատասխանատու Դամիան Ուոլկերը՝ կատարված աշխատանքների որակի համապատասխանության վերաբերյալ, ՄԱԿ-ի կողմից Ջոզեֆ ՄքՔարտին՝ որպես գրասենյակի տնօրեն և Դամասկոսի նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը՝ մաքրված տարածքներն ընդունելու վերաբերյալ:

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմը, մասնագիտական պարտականությունները բարձր որակով իրականացնելու համար, Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակվելու են նաև 2023 թվականին:

 

Դիտումների քանակ70
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀԱՓԿ պատվիրակությունը Իրաքի Մերգասուր շրջանում դիտարկել է հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները 13:0329 Սեպ, 2022 ՀԱՓԿ պատվիրակությունը Իրաքի Մերգասուր շրջանում դիտարկել է հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները Հասարակություն
  • ՀԱՓԿ պատվիրակությունն Իրաքում է. քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր 12:5727 Սեպ, 2022 ՀԱՓԿ պատվիրակությունն Իրաքում է. քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր Հասարակություն
  • ՀԱՓԿ տնօրենն այցելել է Դամասկոսի արվարձանում ականազերծման աշխատանքներ իրականացնող հայ մասնագետներին 15:1423 Մար, 2022 ՀԱՓԿ տնօրենն այցելել է Դամասկոսի արվարձանում ականազերծման աշխատանքներ իրականացնող հայ մասնագետներին Հասարակություն
  • ՀԱՓԿ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Հայաստանի 4 մարզում 14:3313 Հնվ, 2021 ՀԱՓԿ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Հայաստանի 4 մարզում Հասարակություն
  • ՀԱՓԿ-ին տրվել է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք 19:3805 Օգս, 2020 ՀԱՓԿ-ին տրվել է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին 15:0029 Հնվ, 2023
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով 14:3829 Հնվ, 2023
  • Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում հրդեհ է բռնկվել 14:3429 Հնվ, 2023
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը 13:3329 Հնվ, 2023
  • Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը 13:2529 Հնվ, 2023
  • Արցախից 6 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ 12:1729 Հնվ, 2023
  • Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի 11:3329 Հնվ, 2023
  • Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է 11:0829 Հնվ, 2023
  • Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը 11:0029 Հնվ, 2023
  • Այսօր որևէ կացարանում հրդեհ չի եղել. ՊՆ մամուլի քարտուղար 10:2729 Հնվ, 2023
  • Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 09:5529 Հնվ, 2023
  • Նոր նյութերի սինթեզ՝ դեղագիտության ոլորտում 00:5329 Հնվ, 2023
  • Հայագիտության հանրայնացումը՝ ժամանակի հրամայական 00:2529 Հնվ, 2023
  • Ընդունել դիմացինին՝ առանց ծաղրելու. ուսուցողական ինտերակտիվ ներկայացում 00:0329 Հնվ, 2023
  • Հունվարի 29-ի եղանակային կանխատեսումները 23:3928 Հնվ, 2023
  • Նոր կրակոցներ՝ Երուսաղեմում, տուժել է 2 մարդ 23:1228 Հնվ, 2023
  • Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում 23:0228 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Երևանում և մարզերում 22:3528 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015