• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:0730 Նմբ, 2022

2017-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 5051 շահառուի հատուցվել է 69 մլրդ դրամ

Սեպտեմբերի 13-14-ի սահմանային էսկալացիայից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն այսօրվա դրությամբ ավելացել է ևս 183-ով: Այս դեպքում խոսքը մարտական բախումների ժամանակ զոհված զինծառայողների մասին է՝ ասում է հիմնադրամի տնօրենը, հավելում՝ 183-ից վերջին 8-ի հայտն առավոտյան են հաստատել, նրանց ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:

Կարինե Սարգսյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն) - ՊՆ-ն մուտք է անում դիմումները, որ անմիջապես գալիս են մեզ մոտ էլեկտրոնային եղանակով, մեր հատուցումների թիմը դիմումները նայում է, դրանք հաստատում են անցնում, հաստատվելուց հետո անմիջապես բանկում հաշիվներ են բացվում շահառուների համար, կոնկրետ այս 8 դեպքի համար հաշիվներ են բացվում, ու մաքսիմում 3 օրվա ընթացքում վճարումները կատարվում են, և մեր շահառուները տեղեկացվում են դրա մասին:

Շահառուների դիմումները երբեմն ուշ են հիմնադրամ հասնում, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը ուշ են ներկայացվում պաշտպանական գերատեսչություն՝ բացատրում է Սարգսյանը: Տնօրենը չի բացառում, որ սեպտեմբերյան արյունալի բախումների հետևանքով զոհված կամ վիրավորված զինծառայողներից, նրանց հարազատներից նոր դիմումներ էլ ստանան: Մարդկային կորուստների վերջնական թվեր դեռ չեն հրապարակվել, բայց վերջին տվյալով, որը նաև ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Փաշինյանը հնչեցրեց, զոհերը և անհետ կորածները գերազանցում են 207-ը:

Կարինե Սարգսյան - Զոհված և անհայտ կորած, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մեր շահառուներին նախնական մենք վճարում ենք միանվագ գումար, որը մոտ 10 միլիոնի կարգի է՝ կախված զորակազմից, ու հետո ամսական գումարներ, դա կարող է լինի 200-300 հազար դրամ, ինչպես նաև երեխաների համար լրացուցիչ գումարներ, իսկ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց` 5 միլիոն դրամ, և նորից ամսական գումարներ` 20 տարվա կտրվածքով:

Հիմնադրման օրվանից՝ 2017-ից մինչև այս պահը, հիմնադրամը 5051 շահառու ունի, որից 4223-ը` զոհված, 206-ը` անհայտ բացակայող, 144-ը` առաջին, 48-ն էլ` երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներն են: 2017-ից մինչև այսօր կատարված հատուցումները գերազանցում են 69 միլիարդը, իսկ հիմնադրամի բյուջեն՝ 96 միլիարդը: Տնօրենը վստահեցնում է՝ ֆինանսական խնդիրներ չունեն, պարտադիր վճարները բավարար են պետության ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Նվիրաբերությունների քանակը կտրուկ մեծացել էր հատկապես 44-օրյա պատերազմից հետո, բայց հիմա այն ընդամենը 1 տոկոսն է կազմում՝ նկատում է Սարգսյանը: Փոքրիկ աճ եղավ նաև սեպտեմբերյան դեպքերին հաջորդող շրջանում, իսկ նվիրատվությունների 90 տոկոսից ավելին Հայաստանից է փոխանցվում: Առաջիկայում հիմնադրամում մտադիր են իրազեկման արշավներ իրականացնել՝ կոչ անելով հասարակությանը, նաև սփյուռքի մեր հայրենակիցներին` դառնալ մարտական գործողությունների ժամանակ զոհված ու առողջությունը կորցրած զինծառայողների, նրանց ընտանիքների ֆինանսական ապահովության երաշխավորներից մեկը:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ33
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015