• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:3829 Նմբ, 2022

Հայաստանը ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց է գրանցել

Հայաստանը առաջընթաց է գրանցել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց առողջության, իրավունքների պաշտպանության ոլորտներում: Արձանագրումը արդարադատության նախարարի տեղակալինն է: Արփինե Սարգսյանի բնորոշմամբ` հաջողությունը գրանցել են վերջին երեք տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի հետ գործակցության արդյունքում:

Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերում դրանք այժմ պարտադիր բժշկական ստուգման են ենթարկվում, փոխանցվում իրավապահ մարմիններին:

Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Նախկինում այս պրոցեսը բավական խնդրահարույց էր, բայց այսօր, քանի որ մենք ունենք քրեակատարողական հիմնարկից անկախ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ, պրոցեսի պատասխանատուն բացառապես իրենք են: Հետևապես իրենք արձանագրում են դեպքերը՝ համապատասխան Ստամբուլյան կոնվենցիայի, և տեղափոխում են քննչական մարմին, որպեսզի արդեն այդ մարմինը հասկանա` քրեական վարույթ նախաձեռնո՞ւմ է, թե՞ ոչ: Առնվազն 5 դեպք կա այս պահին, որոնք գրանցվել են:

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատում «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայությանը և առողջապահության, մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացումը: Այն մեկնարկել է 2019-ին, կավարտվի այս տարեվերջին: Մարտինա Շմիդտը կարևոր է համարում գործակցության շարունակականությունը, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան համատեղ ծրագրերի իրագործումը:

Մարտինա Շմիդտ (ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար) - Գործակցության նպատակն է բարձրացնել դատական համակարգի անկախությունը, արդյունավետությունն ու թափանցիկությունը, ապահովել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, նվազեցնել նախնական կալանքի ոչ տեղին կիրառումն ու նպաստել պրոբացիայի ծառայության կայացմանը:

Եվրոպայի խորհրդի հետ իրականացվող ծրագրի մեկ այլ կարևոր ձեռքբերում է հեռաբժշկության համակարգի ներդրումը: Առաջին անգամ գործարկվելու է Քրեակատարողական բժշկության կենտրոնում: Ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհրդից մի շարք ժամանակակից բժշկական սարքավորումներ են ստացել, այդ թվում` շարժական սոնոգրաֆիկ սարք և արյան անալիզատոր, ինչը հնարավորություն կտա ազատազրկված անձանց առանց այլ հիվանդանոց տեղափոխելու` հենց քրեակատարողական հիմնարկում, բժշկական օգնություն տրամադրել:

Կամո Մանուկյան («Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Դատապարտյալը, ենթադրենք՝ ինֆեկցիոն բնույթի առողջական խնդիր ունի, և քրեակատարողական հիմնարկը չունի նման մասնագետ, այս դեպքում կկապվեն Դատապարտյալների հիվանդանոցի մասնագետի հետ, ով խորհրդատվություն կիրականացնի, անհրաժեշտության դեպքում նաև՝ հետազոտություններ, որի հիման վրա կքննարկվի հետագա բուժման ռազմավարությունը:

2022-ի 10 ամսվա ընթացքում պետական պատվերի շրջանակում Քրեակատարողական բժշկության կենտրոնը 606 ազատազրկվածի բժշկական օգնություն է տրամադրել:

Հեղինակ`Հայկ Նավասարդյան
Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015